Բավականաչափ տվյալներ վկայում են ինքնասպանության մասին. Արթուր Դավթյանը՝ Կուտոյանի մահվան մասին

Այս պահին քննությամբ ձեռք բերված բավականաչափ տվյալներ վկայում են ինքնասպանության մասին: Այս մասին այսօր` հունվարի 19-ին, ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին լրագրողներին ասաց ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Դեպքի վերաբերյալ արդեն ապահովվել է որոշակի հրապարակայնություն։ Իսկապես այս պահին քննությամբ ձեռք բերված բավականաչափ տվյալներ վկայում են ինքնասպանության մասին: Ձեզ արդեն հայտնի է, որ ինքնասպանության հասցնելու հանցակազմի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, բայց մահվան ելքով ցանկացած դեպքին բնորոշ բոլոր վարկածները ամենայն խորությամբ ստուգվելու են»,-ասաց նա:

«Բայց առավել շահարկումներից խուսափելու համար, ես այս պահին կրկին հաստատում եմ այսքանը, որ ձեռք են բերվել բավականաչափ տվյալներ` ինքնասպանության մասին վկայող, բայց բոլոր ուղղություններով, բոլոր վարկածներով պատշաճ քննությունը կիրականացվի ու քննության ընթացքում որոշակի էական հանգամանքներ ձեռք բերելու, առավել եւս քննության մասին մենք բոլորս, անձամբ ես Ձեզ հետ խոսելու առիթ կունենամ»,-ասաց նա:

Հարցին, թե նմանություններ չի տեսնում արդյոք նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության հետ, գլխավոր դատախազն ասաց, որ երկու դեպքում էլ հարուցված են քրեական գործեր եւ ստուգողական գործողություններ են իրականացվում. «Հայկ Հարությանյանի գործով էլ ձեզ տրվեցին որոշակի տեղեկություններ, իսկ այժմ քննությունն ընթացքի մեջ է, ինչպես այդ գործով, այնպես էլ այս գործով, բազմաթիվ փորձաքննություններ են իրականացվելու եւ հատուկ գիտելիքների կիրառման արդյունքում ձեռք բերված տվյալները մեզ համար էական են լինելու»:

Նշենք, որ ԱԱԾ 39-ամյա նախկին տնօրենի հոգեհանգստին մասնակցում են նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀԿ, ԲՀԿ, ԼՀԿ բազմաթիվ ներկայացուցիչներ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Նրա դին հայտնաբերել է կինը: Հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով:

ՊԲ հրետանավորները. կադրեր առաջնագծից (տեսանյութ) Իլհամ Ալիևի պատահական խոստովանությունը Նոր տվյալներ. Ոչնչացվել է 790 ադրբեջանցի զինծառայող, 137 տանկ, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ և 1 ինքնաթիռ ՈՒշադրություն.ԿԳՄՍ-ն հայտարարությամբ է հանդես եկել Արցախի ՊԲ, արևելյան ուղղություն․ հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյան խոցումը․ տեսանյութ Հակառակորդը կորցրել է 500 զինվոր, ցավոք մենք նույնպես զոհեր ունենք. ՊԲ հրամանատարի տեղակալ Թուրքիայի F-16 կործանիչները հենց այս պահին թռչում են Լեռնային Ղարաբաղի հատվածում. Նիկոլ Փաշինյան Նոր տեսայութ. հայկական կողմը ոչնչացնում է ադրբեջանական մի ամբողջ ստորաբաժանում Թշնամու հատուկ նշանակության ուժերի հերթական զոհը Ի՞նչ չի կարելի անել պատերազմական դրության պայմաններում Վարդենիսի համայնքների թիրախավորման կադրերը Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել Զոհված համարվող ևս 3 զինծառայող ողջ են. անուններ Շուշան Ստեփանյանը կարևոր հյատարարություն է տարածել Արծրուն Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել Ցավալի լուր ունենք․ՊՆ խոսնակ Նոր տեսանյութ. Հակառակորդի տանկերի խոցումը Տեսանյութ. «Կպա՜վ, կպա՜վ». ինչպես է խոցվում «Орбитер-1K»-ն Զոհված Արեն Հովհաննիսյանը 2 ամսվա ծառայող էր Վարդենիսում խոցված ավտոբուսի տեսանյութը. կարող եք տեսնել նաև բուն հարվածի հետքերը
website by Sargssyan