Պարկեշտ, ազնիվ մարդ, կիրթ մարդ, թե ինչ կատարվեց, չենք հասկանում. ԱԱԾ տնօրենի տեղակալ

Առանց մեկնաբանության սգում ենք: Այս մասին այսօր` հունվարի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանը՝ խոսելով ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի մասին:

«Չեմ կարող մեկնաբանել, դուք գիտեք` ինչ տեղի ունեցավ, առանց մեկնաբանության սգում ենք: 2 տարի աշխատել ենք, պարկեշտ մարդ, ազնիվ մարդ, կիրթ մարդ, թե ինչ կատարվեց, չենք հասկանում, մարմինները կպարզեն»,-ասաց նա:

Լրագրողի հարցին, թե արդյոք այս դեպքերը կապված են «Մարտի 1-ի» գործով դատավարության եւ այլ գործերի հետ, նա ասաց, որ չի կարծում. «Կոնկրետ Կուտոյանի հետ ոչ մի հարց չկա, որովհետեւ իրեն ոչ մի անգամ ոչ կանչել են, ոչ էլ էդ հարցերում մասնակցել է: Ինքը շատ ազնիվ, պարկեշտ մարդ է եղել ե՛ւ իր աշխատանքում, ե՛ւ դրսում, եթե ինչ-որ մի բան եղել է, իհարկե, կբացահայտվի»:

Նշենք, որ ԱԱԾ 39-ամյա նախկին տնօրենի հոգեհանգստին մասնակցում են նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀԿ ,ԲՀԿ, ԼՀԿ բազմաթիվ ներկայացուցիչներ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Նրա դին հայտնաբերել է կինը: Հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով:

 

 

Հա­յաս­տա­նում կտե­ղադր­վի Նի­կո­լայ 1-ինի ար­ձա­նը Բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը հիմն­ված է իրա­րա­մերժ դիր­քո­րո­շում­նե­րի վրա. ռազ­մա­կան լու­ծու­մը իրա­տե­սա­կան չէ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Պետ­դե­պը շնոր­հա­վո­րել է Հա­յաս­տա­նի ժո­ղովր­դին «ակ­տիվ և մրցակ­ցա­յին ընտ­րու­թյուն­նե­րի կա­պակ­ցու­թյամբ» «Խորհր­դում պետք է մեծ տեղ ունե­նան ուսա­նող­նե­րը, գոր­ծա­տու­նե­րը և բու­հե­րի աշ­խա­տա­կից­նե­րը». «Փաստ» «Մեր խնդի­րը նաև այն է, որ մեզ մոտ ամեն ինչ կեղծ էր». «Փաստ» «Կոս­տյում», որ ար­դեն լավն է, երբ քո հա­գին է. դիր­քո­րո­շում­նե­րի փո­փո­խու­թյան «նուրբ ար­վես­տը». «Փաստ» Իշ­խա­նու­թյուն­նե­րը ցան­կու­թյուն չու­նեն սե­փա­կան սխալ­ներն ըն­դու­նել, ատե­լու­թյան օրա­կար­գը մեր­ժել և հա­մե­րաշ­խու­թյան մթնո­լորտ հաս­տա­տել. «Փաստ» «Տնտե­սա­կան զար­գաց­ման մասին խոսք լի­նել չի կա­րող». «Փաստ» Իսպանիայի դեսպանատուն Երևանո՞ւմ. «Փաստ» «Այո»-ի շոուն սկսվեց Մոնումենտով. «Փաստ» Սահ­մա­նադ­րա­կան հան­րաք­վեի «եր­կու քա­րի արան­քում». «Փաստ» Արարատի մարզում բախվել են Ford Transit-ն ու ЗИЛ-ը. Ford-ը կողաշրջվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին և մանկապարտեզների տնօրեններին Մոնթե Մելքոնյանին նվիրված փաստավավերագրական ներկայացում է պատրաստվում. Երևանի փոխքաղաքապետ «Գանձասար-Կապանը» 5 գոլ է խփել կատալոնական թիմին Դիլիջան քաղաքի «Շլորկուտ» կոչվող հանդամասում այրվել է 5000 քմ խոտածածկույթ Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը եւս 2 ամսով երկարացնելու մասին ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել Գյումրու ԲԿ-ի բակում մեկ տասնյակից ավելի թափառող շներ են հավաքվում, հարձակվում են աշխատակիցների վրա Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 37–ամյա վարորդը մահացել է Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին
website by Sargssyan