Կենդանակերպի 5 նշաններ, որ վախենում են պարտականություններից

Past.am

Պարտականություններից վախը կարելի է «ախտորոշել» նույնիսկ Կենդանակերպի նշանով: Եկեք լինենք ազնիվ՝ ոչ բոլոր մարդիկ են պատրաստ լուրջ հարաբերությունների: Բացի դրանից, նրանք դրանցից խուճապահար սարսափում են: Դա կարող է կապված լինել անցյալի վատ փորձի կամ ուղղակի հավերժ ազատության ցանկության հետ: Եկեք տեսնենք այս նշաններից ո՞ւմ հետ պետք է զգուշավոր լինել:

 

5-րդ տեղում  Կշեռքներն են

 

Կշեռքները՝ ռոմանտիկներ են: Նրանք գիտեն Ձեր սիրտը տանող ճանապարհը և նրանք չափազանց գրավիչ են: Երբեմն Կշեռքները կարող են խառը ազդանշաններ ուղարկել՝ ինչ-որ պահ նրանք ֆլիրտ են անում, հաջորդ պահին փակվում: Եվ նրանք տանել չեն կարողանում կոնֆլիկտներ և հենց այդ պատճառով կխուսափեն լուրջ խոսակցություններից և առավել ևս վեճերից: Բոլոր Կշեռքները սիրում են թողնել դրական առաջին տպավորություն, իսկ հետո նրանք լուռ հեռանում են, եթե առջևում սպասվում է լուրջ պարտավորություններ:

 

4-րդ տեղում Աղեղնավորներն են

 

Աղեղնավորները ծնված են, որպեսզի թռչեն՝ բառիս բուն և մետաֆորիկ իմաստով: Նրանք ցանկություն չունեն անել այն, ինչ անում է մեծամասնությունը և նրանք ցանկանում են ապրել առանց պարտականությունների և պարտավորությունների: Նրանք դիտարկում են դա որպես յուրատեսակ բանտ: Դրա պատճառով նրանք ամուր և կայուն հարաբերությունների համար դառնում են վատագույն նշանը: Աղեղնավորները բավական հետաքրքրասեր են, իսկ դա նշանակում է, որ նրանց զգացմունքները հավերժ չեն: Եվ դժվար է մնալ մեկ մարդու հետ և սիրել նրան միշտ՝ դա ձանձրացնում և հոգնեցնում է:

 

3-րդ տեղ՝ Ջրհոս 

 

Ինչպես և Աղեղնավորները, Ջրհոսները սիրում են իրենց ազատություւնը: Չնայած ռոմանտիկան նրանց շատ չի ծանրաբեռնի, այնուայմենայնիվ, նրանք ժամանակի ընթացքում կփորձեն փախչել: Այս նշանի մարդիկ ցանկանում են, որպեսզի իրենց ոչինչ չկապի: Նրանց հարկավոր կլինի հավաքել մեծ քանակությամբ ինֆորմացիա, մինչև չորոշեն մնալ մեկ մարդու հետ: Ջրհոսները բավական խորհրդավոր մարդիկ են, և դուք հավանաբար նրանց այդպես էլ, մինչև վերջ չեք ճանաչի: Նրանց խորհրդավորության և գաղտնապահության պատճառով, յուրաքանչյուր հարաբերություն այս նշանի հետ՝ սովորաբար վերջանում է բազմաթիվ հարցերով և անվստահությամբ:

 

2-րդ տեղ՝ Ձկներ 

 

Ձուկը սովորաբար շատ դժվար է կապվում որևէ մեկի հետ: Նրանց պրոբլեմը կապված է բազմաթիվ ներքին պրոբլեմների հետ: Նրանք չեն ցանկանում «ստորագրել» մի համաձայնագրի տակ, որը ենթադրում է պատասխանատվություն վերցնել: Ձկները դժվար են բացվում այլ մարդկանց, նրանք տանել չեն կարողանում սեփական խոցելիության զգացումը, և այդ պատճառով գերադասում են լուռ կանգնել հեռվում, ոչ մի բանի մեջ առանձնապես չխառնվելով:

 

Առաջին տեղում Երկվորյակներն են 

 

Եթե նախորդ երեք Կենդանակերպի նշանները ինչ-ինչ հանգամանքներից կամ սեփական համոզմունքներից ելնելով ֆոբիա ունեն հարաբերությունների պարտականություններից, Երկվորյակը  վախենում է պատասխանատվությունից՝ ընդհանրապես: Դա նշանակում է, որ նրա ապագան պլանավորելու կամ մտերիմներին նվիրված չլինելու ոչ ունակությունը՝ ավելի շատ կապված է նրա անհամբերատարության, իմպուլսիվության և ամեն ինչը կառավարելու անհրաժեշտության հետ: Դժվար է ցանկանալ անընդհատ լինել ինչ-որ մեկի հետ, երբ Երկվորյակի պահանջները չափազանց դաժան են և բազմաթիվ:

Մեկ օրում բացահայտվել է 81 հանցագործություն. անձի առեւանգումը, ալիմենտի վճարումից խուսափում Տղաներին նույնպես պետք է պատվաստել ՄՊՎ-ի դեմ. ամերիկացի բժիշկ Բլումբերգը կարծում է, որ ԱՄՆ նախագահը պետք է փորձառու մենեջեր լինի՝ ի տարբերություն Թրամփի Մահացել է Յուրի Դավթյանը Գործադիրը 10 լավագույն մարզիկներից յուրաքանչյուրին 5 մլն դրամ կհատկացնի. Պարգեւատրումը կլինի վաղը 5 տարում 1,5 մլրդ դոլար պետք է գոյանա հակակոռուպցիոն պայքարի, այդ թվում՝ գողացված միջոցների հետբերման միջոցով. Փաշինյան Նոր զվարճալի Արթ-կերպարներ Depteam-ի կողմից ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը մնացել է 102-րդ տեղում Պանամայում ձերբակալել են 5 տոննա կոկաինով սուզանավ ՊԱԾ-ի հատուկ օպերացիան Ադրբեջանում. հատուկ նշանակության ջոկատները ներխուժել են գործադիր իշխանության շենք ՍԴ-ի հարցը լուծում ենք ու վե՞րջ․․․ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ. անդամների կեսից ավելին ներկա չէին. Օրակարգում ռեկտորի հաշվետվությունն էր «Եթե կարողանում է գիրք բաժանել, թող մեզ ընդունի»․ սեւազգեստ մայրերը՝ Նիկոլ Փաշինյանին Մեծ բիզնես դարձած հոբբի. «Մաթևոսյան Վայն» Ամերիաբանկ. Աշխատավարձային քարտի նոր` շահավետ առաջարկ Այո՞, թե՞ ոչ. ՎիվառոԲեթը խաղադրույքներ է ընդունում ՍՓ հանրաքվեի վերաբերյալ Մասիսում 5 կգ 500 գրամ քաշով երեխա է ծնվել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Փաստացի սկսվել է Ղարաբաղյան շարժումը Վերմիշյանի՝ «աշխարհի ամենագեղեցիկ փողոցի» շենքերը քանդվում են Քաղաքական և դիվանագիտական լայնածավալ մանևրներ իրականացնելու բացառիկություն և հնարավորություն. ինչո՞ւ է արդիականացվում «հայկական հարցը»
website by Sargssyan