8 նշան, որ աղջիկը սիրահարված է քեզ (լուսանկարներ)

Past.am

Սիրահարված աղջկա  պահվածքը միանգամից փոխվում է:  Նա գեղեցկանում է, սկսում է ավելի խնամքով հետևել իրեն, ավելի գեղեցիկ հագնվել, նա նոր տեսանկունից է սկսում նայել աշխարհին և  դրական է տրամադրված:

 

Անսպասելի նա հայտնվում է նոր սանրվածքով կամ վառ շրթներկով, որ մինչ այդ չէր համարձակվում քսել, իսկ ամենակարևորը նա մշտապես ժպտում է՝ լուսավոր, անկեղծ ժպիտով և լավ տրամադրություն ունի:

 

 

Եթե ժամադրության ժամանակ աղջկա աչքերը փայլում են ու նա հաճախ է անկեղծ ծիծաղում, դա լավ նշան է:  Ամենայն հավանականությամբ, դուք նրան դուր եք գալիս:  Իսկ եթե նա անհամբեր սպասում է ձեր հանդիպումներին, նա սիրահարված է:  Ուշադիր հետևեք նրա շարժումներին, եթե ձեզ հանդիպելիս փոխվում է նրա քայլվածքը՝ դառնալով ավելի թեթև ու գեղեցիկ, եթե նա ուղղում է ուսերը, կեցվածքը, եթե  նա հաճախակի է ձեռքերով դիպչում իր մազերին, պարանոցին, ականջներին, ապա մենք ձեզ շնորհավորում ենք,  նա ինքն էլ չգիտակցելով, ժեստերի լեզվով ասում է, որ   անտարբեր չէ  ձեր նկատմամբ:  Սիրահարաված աղջիկը ձեզ հետ զրուցելիս հաճախ ամաչում է, անգամ՝ կարմրում:  Նա ուշադիր լսում է ձեզ, բաց չթողնելով ոչ մի մանրուք, եթե անգամ ձեր խոսակցության թեման նրան հետաքրքիր չէ:  Նրա համար կարևոր է, որ ձեզ հետ է և կարող է ձեզ ժամերով լսել:

 

 

 

Իհարկե այս ամենը հրաշալի է, բայց սիրահարվածությունը կարող է շատ արագ անցնել, եթե որոշակի ժամանակ անց չվերածվի ավելի լուրջ և խորը զգացմունքի: Ինչպես հասկանալ, դա պարզապես հրապուրանք է, թե դուք իսկապես կարևոր եք աղջկա համար: Նախ այդ հարցն ինքներդ ձեզ տվեք. ձեզ իսկապե՞ս դուր է գալիս այդ աղջիկը և դրական պատասխան ստանալուց հետո միայն մտածեք նրա զգացմունքների մասին:  Կարող եք ուղիղ հարցնել աղջկան, ամենայն հավանականությամբ, նա պահմտոցի չի խաղա և կասի ձեզ իր զգացմունքների մասին, բայց եթե ուղիղ հարցնելը ձեզ համար չէ, ապա ուշադիր հետևեք  նրան: Եթե աղջիկն իսկապես զգացմունքներ ունի ձեր նկատմամաբ, նա չի նկատում այլ տղամարդկանց և չի խոսում այլ տղամարդկանց մասին ձեր ներկայությամբ: Խորը զգացմունքներն առաջինը բնութագրվում են քնքշանքով. եթե աղջիկը ձեզ նայում է քնքուշ ու ջերմ հայացքով, եթե խոսում է մեղմ ձայնով, ձեր միջև սեր կա: Եթե նա ձեզ հետ անկեղծ է, չի ձևացնում ու չի կեղծում, ուրեմն սա լավ նշան է. նա իրեն լավ ու բնական է զգում ձեզ հետ, իսկ դա կարևոր է, եթե որոշել եք կառուցել երկարատև հարաբերություններ:

 

Վստահությունը ևս շատ կարևոր է. աղջիկները չեն կարող սիրել առանց վստահության, նրանք սիրահարվում են, որովհետև համոզված են, որ հենց դուք եք արժանի իրենց վստահությանը, այնպես որ եթե նա ձեզ վստահում է, ուրեմն կարող է նաև սիրել: 

 

ՊԲ հրետանավորները. կադրեր առաջնագծից (տեսանյութ) Իլհամ Ալիևի պատահական խոստովանությունը Նոր տվյալներ. Ոչնչացվել է 790 ադրբեջանցի զինծառայող, 137 տանկ, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ և 1 ինքնաթիռ ՈՒշադրություն.ԿԳՄՍ-ն հայտարարությամբ է հանդես եկել Արցախի ՊԲ, արևելյան ուղղություն․ հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյան խոցումը․ տեսանյութ Հակառակորդը կորցրել է 500 զինվոր, ցավոք մենք նույնպես զոհեր ունենք. ՊԲ հրամանատարի տեղակալ Թուրքիայի F-16 կործանիչները հենց այս պահին թռչում են Լեռնային Ղարաբաղի հատվածում. Նիկոլ Փաշինյան Նոր տեսայութ. հայկական կողմը ոչնչացնում է ադրբեջանական մի ամբողջ ստորաբաժանում Թշնամու հատուկ նշանակության ուժերի հերթական զոհը Ի՞նչ չի կարելի անել պատերազմական դրության պայմաններում Վարդենիսի համայնքների թիրախավորման կադրերը Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել Զոհված համարվող ևս 3 զինծառայող ողջ են. անուններ Շուշան Ստեփանյանը կարևոր հյատարարություն է տարածել Արծրուն Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել Ցավալի լուր ունենք․ՊՆ խոսնակ Նոր տեսանյութ. Հակառակորդի տանկերի խոցումը Տեսանյութ. «Կպա՜վ, կպա՜վ». ինչպես է խոցվում «Орбитер-1K»-ն Զոհված Արեն Հովհաննիսյանը 2 ամսվա ծառայող էր Վարդենիսում խոցված ավտոբուսի տեսանյութը. կարող եք տեսնել նաև բուն հարվածի հետքերը
website by Sargssyan