«Տրակտոր կբերենք, ճանապարհը կքանդենք»․ Շիրակի մարզի բնակիչները ճանապարհ են փակել (լուսանկարներ)

Շիրակի մարզի մի քանի համայնքի՝ Բագրևավան, Հայկաձոր, Առարփի, Սարատակ համայնքների բնակիչներ ճանապարհ են փակել։ Քաղաքացիները բողոքի ակցիա են իրականցնում սպանդանոցային մորթի անցնելու դեմ։

«Վաղը չէ մյուս օրը վարկ ունեմ փակելու, անասուն ունեմ մորթելու, ոնց ենք հարցին լուծում տալու։ Խնդրում ենք ինչ-որ մեկը մեզ օգնի հասկանանք՝ ո՞ւմ, ո՞ր կառույցին է պետք դիմել, ո՞նց է պետք հարցին լուծում տալ։ Ո՛չ մարզպետը, ո՛չ ՍԱՊԾ պետը մեզ չեն մոտենում, ցանկութնուն էլ չունեն մոտենալու։ Տրակտոր ենք ուզում բերենք ճանապարհը քանդենք», - այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Հայկաձոր համայնքի բնակիչ Արմեն Հակոբյանը։  

Մեզ հետ զրույցում Բագրևան համայնքի բնակիչ Արթուր Ալեքսանյանը նշեց, որ իրենց պահանջն է թույլատրել բակային մորթը․ «Պահանջում ենք բակային մորթը սկսել, մասնավորը թող տանի, սպանդանոցները հետագայում կկառուցեն, կհարմարվի, թե ոչ՝ կարևոր չէ, այսօր կատաստրոֆիկ վիճակ է։ Մենք դեմ ենք սպանդանոցներ հիմնելուն, առանց գյուղացիների կարծիքը հաշվի առնելու գներ են սահմանել, որն անթույլատրելի է և գյուղացուն ձեռնտու չէ։ Մեր պահանջն է վերացնել սպանդանոցային հասկացողությունը, քանի որ գյուղացին ի վիճակի չէ մտնել դրա տակ։ Այստեղ սպանդանոցներ չկան, այստեղից 100 կմ հեռավորության վրա են, մենք դեռ շատ ժամանակ ունենք, որ հասնենք սպանդանոցների կառուցմանը։  Այս պահին մորթը դադարեցված է, իսկ անասուններին կեր ենք առել, բանկերից վարկեր ենք վերցրել, չեն կարողանում վճարում անել։ Թող թույլատրեն սկսել մորթը գոնե ժողովուրդը կարողանա կեր առնի, անասունն իրար է ուտում, մեզ է ուտում։ Ես փոքր ֆերմեր եմ, 45-50 հատ գոջի ունեմ՝ ի՞նչ պիտի անեմ»,- նշեց համայնքի բնակիչը։  

Մեզ հետ զրույցում Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանն էլ ասաց, որ այս պահին ճանապարհ փակած բնակիչների մոտ է․ «Բնակիչների դժգոհությունը անասունների մթերման հարցի շուրջ է, իրենց դժգոհությունը հայտնում են՝ ճանապարհ փակելով։ Փորձում ենք նրանց ներկայացնել, թե ինչ տարբերակով կարող է հարցը լուծվել, որ ճանապարհը բացեն մինչև հարցի հետ կապված պետական մոտեցում լինի։ Ես իմ ունեցած տեղեկությունը կփոխանցեմ իշխանություններին, որպեսզի հասկանանք՝ ինչ լուծումներ կարող են տալ։ Քաղաքացիները պահանջում են նաև հանդիպում մարզպետի հետ, որը կարծես թե չի ստացվում, միայն հեռախոսազրույցի միջոցով են կարողացել կապ հաստատել նրա հետ»,- ասաց խոշորացված համայնքի ղեկավարը։  

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ՝ այսուհետ անասնապահները պետք է մորթն իրականացնեն հատուկ սպանդանոցներում և ունենան 5-րդ հատուկ ձևի նմուշ։ Նրանք դեմ են այս որոշմանը։

Սոնա Հարությունյան

 
  
 

 

Խոշոր ու ողբերգական վթար Տավուշում. «ՎԱԶ 2107»-ը մխրճվել է «ՄԱԶ» բեռնատարի մեջ. կա 1 զոհ, 7 վիրավոր (ֆոտո) Եղանակը Հայաստանում. Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ 2020 թվականին նախատեսվում է վերանորոգել ավելի քան 500 կմ. Տիգրան Ավինյան (վիդեո) «Հիմա պատերազմի դաշտում ենք. հաջորդ քայլը Սպիտակ տունն է». Րաֆֆի Համբարյանը՝ Ցեղասպանությունը ճանաչելու մասին Կեղծ ռումբի մասին ահազանգ է ստացվել նաեւ «Շիրակ» օդանավակայանում Վաղարշապատ քաղաքում վերաբացվել է Արդշինբանկի «Վաղարշապատ» մասնաճյուղը Ամերիկացիների մեծ մասը վստահ է, որ Թրամփը կրկին նախագահ կլինի Ադրբեջանի զինուժը կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ. հայ զինծառայող է վիրավորվել. ՊՆ խոսնակ Գարեգին Բ-ն ընդունել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցներին 45 տարեկանը լրանալուց հետո զինծառայության անցած քաղաքացիների ստաժը կհաշվարկվի զինծառայության կենսաթոշակ նշանակելիս. ՄԻՊ Նավթի համաշխարհային գները նվազում են Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացումը կարող է հանգեցնել ԱՄՆ-ում 150 դեղամիջոցների պակասի «Իրանի տարածքից նույնիսկ տաք օդային հոսանքների մուտքը Հայաստան արգելվում է. Գագիկ Սուրենյան Նալբանդյան փողոցում բախվել են Opel Astra G»-ն եւ «BMW 500»-ը. վերջինս հարվածել է «Mercedes-Benz C»-ին Երկար ժամանակով լույս չի լինելու Իսրայելը կխստացնի Ավստրալիայից եւ Իտալիայից ժամանողների մուտքն իրենց երկիր Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները համատեղ այցեր են կատարել զորամասեր ու ազատազրկման վայրեր Զվարթնոց տաճարի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հարվածել էլեկտրասյանը Նորագավիթում BMW X5-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել տներից մեկի գազատար խողովակին Արարատի մարզում բախվել են Subaru-ն և «Նիվան», վերջինս կողաշրջվել է. 7 վիրավորներից 4-ը երեխաներ են
website by Sargssyan