Առաջարկվում է ծննդյան վկայականներում նշել երեխայի սեռը. ԱԺ-ն քննարկում է ԼՀԿ-ի օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ծննդյան վկայականներում նշել նաև երեխայի սեռը:

Հունվարի 20-ի ԱԺ նիստում նախագիծը ներկայացրեց խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը:

«Առաջարկում ենք մեր ծննդյան վկայականներում ավելացնել սեռ բառը, որպեսզի այսուհետ ծննդյան վկայականներում պարտադիր ամրագրվի երեխայի սեռը: Գործող օրենքով պարտադիր չէ ՀՀ քաղաքացիների ծննդյան վկայականներում սեռի նշումը, որի հետեւանքով մեր քաղաքացիները բախվում են մի շարք խնդիրների՝ հատկապես օտարերկրյա պետություններում: Բացի դրանից, կարող են լինել նաեւ այլ խնդիրներ, երբ միայն անունից հնարավոր չէ հասկանալ երեխայի սեռը»,- ասաց Եղիազարյանը:

Օրենքի նախագիծը ստացել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

«Հիմա պատերազմի դաշտում ենք. հաջորդ քայլը Սպիտակ տունն է». Րաֆֆի Համբարյանը՝ Ցեղասպանությունը ճանաչելու մասին Կեղծ ռումբի մասին ահազանգ է ստացվել նաեւ «Շիրակ» օդանավակայանում Վաղարշապատ քաղաքում վերաբացվել է Արդշինբանկի «Վաղարշապատ» մասնաճյուղը Ամերիկացիների մեծ մասը վստահ է, որ Թրամփը կրկին նախագահ կլինի Ադրբեջանի զինուժը կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ. հայ զինծառայող է վիրավորվել. ՊՆ խոսնակ Գարեգին Բ-ն ընդունել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցներին 45 տարեկանը լրանալուց հետո զինծառայության անցած քաղաքացիների ստաժը կհաշվարկվի զինծառայության կենսաթոշակ նշանակելիս. ՄԻՊ Նավթի համաշխարհային գները նվազում են Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացումը կարող է հանգեցնել ԱՄՆ-ում 150 դեղամիջոցների պակասի «Իրանի տարածքից նույնիսկ տաք օդային հոսանքների մուտքը Հայաստան արգելվում է. Գագիկ Սուրենյան Նալբանդյան փողոցում բախվել են Opel Astra G»-ն եւ «BMW 500»-ը. վերջինս հարվածել է «Mercedes-Benz C»-ին Երկար ժամանակով լույս չի լինելու Իսրայելը կխստացնի Ավստրալիայից եւ Իտալիայից ժամանողների մուտքն իրենց երկիր Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները համատեղ այցեր են կատարել զորամասեր ու ազատազրկման վայրեր Զվարթնոց տաճարի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հարվածել էլեկտրասյանը Նորագավիթում BMW X5-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել տներից մեկի գազատար խողովակին Արարատի մարզում բախվել են Subaru-ն և «Նիվան», վերջինս կողաշրջվել է. 7 վիրավորներից 4-ը երեխաներ են Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդներ չկան. ԲԿ-ից հերքում են Վենետիկի կառնավալը ցանկանում են ընդհատել կորոնավիրուսի բռնկման պատճառով Արմավիրի մարզում Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և տապալել այն. կա վիրավոր
website by Sargssyan