ՀՀ-ում կարելի կլինի հանրաքվե անցկացնել՝ 25 հազար ստորագրություն հավաքելով. քննարկում խորհրդարանում
PoliticsԱռաջարկվող օրենսդրական նախաձեռնությունը կհեշտացնի ընթացակարգերը, որոնք թույլ կտան քաղաքացիներին հանրաքվե նախաձեռնել։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, առաջին ընթերցմամբ «Հանրաքվեի մասին» Սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում հունվարի 20-ին ասաց օրինագծի համահեղինակ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Համազասպ Դանիելյանը։
Օրինագծի հեղինակը, մասնավորապես, առաջարկում է պահանջները կրկնակի կրճատել եւ քաղաքացիներին հնարավորություն ընձեռել հանրաքվե նախաձեռնել 25 հազար ստորագրություն հավաքելու դեպքում՝ ներկայիս 50 հազարի փոխարեն: Դրանից բացի, նա առաջակեց դրա համար հատկացնել ոչ թե 45, այլ 60 օր, իսկ ստորագրությունների հավաքման բուն գործընթացը կարող են իրականացնել ոչ թե 50, այլ 225 կազմակերպիչներ, ինչը, պատգամավորի կարծիքով, պետք է նպաստի այս գործընթացի դյուրացմանը: