«Ցեղասպանությունն ազգային քաղաքականություն է». Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված քննարկում ԱՀ-ի ԱԺ-ում

Հունվարի 20-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված քննարկում, որին հիմնական բանախոսությամբ հանդես է եկել ամերիկահայ գրող, դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, Ուեստբրուք քաղաքի խորհրդի անդամ եւ Բաքվի ջարդերը վերապրած Աննա Աստվածատուրյան Թերքոթը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից։

Քննարկմանը մասնակցել են ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների ղեկավարներ եւ պատասխանատուներ, պետական համակարգի ներկայացուցիչներ եւ Բաքվի ջարդերը վերապրածներ:

Հիմնական բանախոս Աննա Աստվածատուրյան Թերքոթը, խոսելով Բաքվի ջարդերի մասին, ներկայացրել է այն բոլոր խնդիրները, որոնց առնչվել ու առնչվում են փախստականներն առ այսօր:

«Իմ հարազատները ջարդերի արդյունքում ցրվել եւ այժմ ապրում են տարբեր երկրներում, եւ մենք միմյանց չենք ճանաչում: Դա է մեր դժբախտությունը: Ես ամենուր ինձ փախստական եմ զգում»,-ասել է Աննա Աստվածատուրյանը:

Բանախոսը նաեւ նշել է, որ, ցավոք սրտի, առ այսօր այդ հարցի նկատմամբ չի եղել պետական համապարփակ մոտեցում, եւ մի քանի օր առաջ ՀՀ-ում կայացած միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը դրան ուղղված առաջին քայլն էր:

Թեմայի վերաբերյալ ելույթ է ունեցել նաեւ պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը, որը կարեւորել է Բաքվի ջարդերի մասին տեղեկատվության հանրայնացման եւ առաջմղման եղանակների որոնումը ու կազմակերպումը: Խոսելով Բաքվի իրադարձությունների մասին՝ նա նշել է, որ հայերի պատմության ընթացքում թե զոհը եւ թե կատարողը միշտ նույնն է: «Ցեղասպանությունն ազգային քաղաքականություն է»,-ընդգծել է Մանասյանը՝ խոսելով Ադրբեջանի վարած հակահայ քարոզչության մասին:

Մասնակիցները բանախոսներին են առաջադրել հարցեր եւ հանդես եկել ելույթներով:

Ամփոփելով հանդիպումը՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ եւ΄ Հայաստանում, եւ΄ Արցախում պետք է պատրաստել 88-90-կան թվականների դեպքերի վերաբերյալ փաթեթ, որը ամենաճիշտ հիմնավորումը կլինի, թե ինչու Արցախը չի կարող ինել Ադրբեջանի կազմում թե΄ սուվերենության եւ թե΄ իրավազորության առումով:

Հանդիպման ավարտին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Բաքվի ջարդերի զոհերի հիշատակը:

Ի՞նչ առաքելությամբ է կամավորագրվել Օմարի արծիվ-Նավակ ճոճողը. «Հրապարակ» Փաշինյանը Քոչարյանի դիմաց պայմաններ է դրե՞լ. «Հրապարակ» Նոր կադրեր՝ հարավային ուղղությամբ ջախջախված հակառակորդի զինտեխնիկայից (տեսանյութ) Արծրուն Հովհաննիսյանը «Իսկանդերի» օգտագործման ժամանակի մասին ԱՄՆ-ն Սիրիայում լիկվիդացրել է «Ալ-Կաիդայի» առաջնորդների Թշնամական ուժերի ոչնչացումը (տեսանյութ) Թուրքական բազայի նավթի և զենքի պահեստներին հզոր հարված է հասցվել. անկայուն իրավիճակ է Ինչ իրավիճակ է ռազմաճակատում․ Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ ներկայացրեց Ստեփանակերտը քիչ առաջ հերթական անգամ թշնամու կողմից հրթիռակոծվեց․ Վահրամ Պողոսյան Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել Շուշան Ստեփանյանը լավ լուր է հայտնում «Կարևոր». Արցախի ՄԻՊ-ը հորդորում է «Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի հայ ժողովրդի դեմ իրականացվող ագրեսիվ գործողությունների համար». ԱՄՆ կոնգրեսական Որ երկրներն են մինչ այժմ Արցախին վերաբերող որոշում ընդունել Պատերազմի գաղտնի կորուստներն Ադրբեջանում. BBC-ի անդրադարձը Ալիևի կողմից զոհերի իրական թիվը թաքցնելուն ԱՀ ՊԲ-ն լուսանկարներ է հրապարակել Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն անվտանգության տագնապ է հայտարարել Ադրբեջանի իշխանությունը պաշտոնապես հաստատեց Շուքյուր Համիդովը ոչնչացվել է Կամավորականների առաջին ջոկատները մի քանի օր զինվորական պատրաստականության դասընթացներ կանցնեն /Տեսանյութ/
website by Sargssyan