Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե Հովհաննիսյան Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան


Կոչ ենք անում հանրությանը չտրվել ապատեղեկատվությանը. Ստյոպա Սաֆարյանը հայտարարություն է տարածել

Հասարակություն

Կոչ ենք անում հանրությանը չտրվել ապատեղեկատվությանը, իսկ հիշյալ կայքերին էլ հորդորում ենք թարգմանություններ իրականացնելիս օգտվել արհեստավարժ ծառայություններից։ Այս մասին իր ֆեյսբուքյան  էջում գրել է հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը` անդրադառնալով մամուլում շրջանառվող Վիկիլիքսի նյութերին Մարտի 1-*ի իրադարձությունների մասին:

«ԱՆԽՆԱ ՏԱՐԱԾԵԼ ՈՒ ԱՐՏԱՏՊԵԼ ։)

Վերջին օրերին մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ 2008թ․ մարտի 1-ի իրադարձությունների սեփական «հետաքննության» շրջանակներում հղում են կատարել Wikileaks կայքում հրապարակված ԱՄՆ պետքարտուղարության զեկուցագրերից մեկին՝ Cablе 08YEREVAN179_a (https://wikileaks.org/plusd/cables/08YEREVAN179_a.html…), որտեղ, ի թիվս այլ քաղաքական գործիչների, հիշատակված է Ազգային ժողովի Ժառանգություն խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանի և Ստյոպա (Ստեփան) Սաֆարյանի անունները։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության համար ողբերգական ընթացք ու ավարտ ունեցած այդ օրվա վաղ առավոտից քաղաքացիների ահազանգով նախ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը (առավոտյան 9։30-ից), ապա իր գործընկերները՝ Ստյոպա Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը, Վարդան Խաչատրյանը, Արմեն Մարտիրոսյանը և Լարիսա Ալավերդյանը (11:30-ից հետո) գտնվել են Ֆրանսիական դեսպանության մոտ՝ կանգնելով ոստիկանական ուժերի և ցուցարարների միջև, կանխել են բախումները և հնարավորինս լիցքաթափել լարվածությունը, որի պատճառը վաղ առավոտյան Ազատության հրապարակում ՀՀ ոստիկանության ու ուժային այլ կառույցների իրականացրած ոչ իրավաչափ գործողություններն էին եղել։ Ազատություն հրապարակում բռնություններից ու հետապնդումներից հալածված և Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքված ժողովրդի շրջանում այդ ժամերին ամենատարբեր լուրերն էին շրջանառվում «մահացած երեխայի» կամ «մահացած քաղաքացիների» մասին /համացանցում տեսանյութերն առկա են/, որոնք էլ ավելի էին գրգռում հավաքված բազմությանը, որին այդտեղից քշելու գործողություններ էին փորձում իրականացնել ոստիկանական ուժերը։

Երբ այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի միջնորդավորված կամ ուղիղ բանակցությունները ձախողվել էին, ինչի մասին տեղյակ էին հանրությունը և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները, վերջիններս քաղաքական գործընթացներում առանցքային դերակատարում ունեցող ուժերի ներկայացուցիչներից էին տեղեկանում իրավիճակի ու զարգացումների մասին։

«Ժառանգություն խմբակցության պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանի և Անահիտ Բախշյանի ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի կամ այլ դեսպանատների դիվանագետների հետ այդ օրվա հաղորդակցությունները եղել են այդ իրադարձությունների մասին՝ որպես ականատես։ Մասնավորապես, Ֆրանսիայի հրապարակին հարող տարածքում տիրող իրավիճակի ներկայացման համատեքստում էլ խոսվել է հանրությանը գրգռող լուրերի մասին, որոնց հավաստիությունը մենք չէինք կարող այդ պահին ստուգել, սակայն մեր պարտքը համարեցինք փոխանցել թե իրավապահ մարմիններին, թե նաև իրավիճակով հետաքրքվող դիվանագետներին։

Ինչպես նկատելի է Wikileaks-ի փաստաթղթի վկայակոչված հատվածում, մեր զրույցի առարկան հանդիսացած նյութի առնչությամբ հենց այդպես էլ գրված է՝ «ըստ (շրջանառվող) տեղեկությունների/REPORTEDLY»: Այն մեր կողմից հատուկ ընդգծվել է։

Այդ հատվածները մեջբերած ու «վերլուծած» կայքերը (www.politik.am, www.7or.am) գիտակցված, թե չգիտակցված, միտումնավոր թե այլ պատճառներով, սխալ թարգմանություն են հրամցրել հանրությանը՝ փորձելով ստեղծել տպավորություն, թե իբրև Անահիտ Բախշյանը և Ստյոպա Սաֆարյանը «ականատես են եղել նման մահվան դեպքերի» կամ «ստույգ տեղեկություններ են ունեցել դրանց մասին»։

Կոչ ենք անում հանրությանը չտրվել ապատեղեկատվությանը, իսկ հիշյալ կայքերին էլ հորդորում ենք թարգմանություններ իրականացնելիս օգտվել արհեստավարժ ծառայություններից։

Անահիտ Բախշյան / Anahit Bakhshyan Անահիտ Բախշյան

Ստյոպա Սաֆարյան

Երևան, 20 հունվարի, 2020թ»,- գրել է նա:

 

 

Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանԱշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընդհանուր նպատակն է՝ դառնալ օրինակելի ձեռնարկություն ոչ միայն երկրում և տարածաշրջանում, այլև համաշխարհային հանքարդյունաբերական ընտանիքում. Ռոման ԽուդոլիՉինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԻնչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ Ալավերդյան «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում. «Փաստ»Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա Սողոմոնյան«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է