Հայտնի է Արցախում համապետական ընտրությունների օրը

2020 թվականի համապետական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ԱԺ նախագահի խորհրդական Անուշ Ղավալյանը:

Այս մասին նաեւ հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:

«Հարգելի՛ հայրենակիցներ

Արցախի Հանրապետության սահմանադրության 89-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից 50 օր առաջ:

Արցախի Հանրապետության սահմանադրության 109-րդ հոդվածի համաձայն`Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի ընտրությունների հետ միաժամանակ:

Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 97-րդ հոդվածի 2-րդ մասով և 121-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների օրվա մասին Արցախի հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ հաղորդագրությամբ հանդես է գալիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը` քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ:

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության սահմանադրության և ընտրական օրենսգրքի վերոհիշյալ դրույթներով, Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների օր է հայտարարվում 2020 թվականի մարտի 31-ը:

Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 97-րդ հոդվածի 3-րդ մասը, համապետական ընտրությունների քվեարկության օրը` 2020 թվականի մարտի 31-ի երեքշաբթին, հայտարարվում է ոչ աշխատանքային օր»,- ասվում է հաղորդագրությունում:

Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները համատեղ այցեր են կատարել զորամասեր ու ազատազրկման վայրեր Զվարթնոց տաճարի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հարվածել էլեկտրասյանը Նորագավիթում BMW X5-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել տներից մեկի գազատար խողովակին Արարատի մարզում բախվել են Subaru-ն և «Նիվան», վերջինս կողաշրջվել է. 7 վիրավորներից 4-ը երեխաներ են Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդներ չկան. ԲԿ-ից հերքում են Վենետիկի կառնավալը ցանկանում են ընդհատել կորոնավիրուսի բռնկման պատճառով Արմավիրի մարզում Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և տապալել այն. կա վիրավոր Իրանում մեկ օրում գրանցված երկրորդ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում Սյունիքի մարզում 29-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է 44-ամյա վարորդի բեռնատար Volvo-ին. կա վիրավոր Թուրքիան փակում է Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի բռնկման պատճառով. ԶԼՄ-ներ Կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան․ Նիկոլ Փաշինյան 2019 թվականին նորածիններին ավելի հաճախ տրվող անունները․ Վիճակագրական կոմիտե Տաշիր քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել Պուտինը պատմել է Ռուսաստանում «ապագայի զենքի» մասին Փետրվարի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. Եղանակը Հայաստանում ՊՆ-ի 24–ամյա ծառայողը չի ենթարկվել ոստիկանների պահանջին․նա հարվածներ է հասցրել ոստիկանների մարմնի տարբեր մասերին Գերմանիայի հարավում անհայտ անձինք կրակ են բացել նարգիլե-ակումբի ցուցափեղկի ուղղությամբ Անհապաղ պետք է ձեռնարկել ավելի լայնածավալ գործողություններ` կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար․ Արման Աբովյան Թուրքիայում յոթ մարդ է զոհվել Իրանի հետ սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով ԵՄ-ն կոչ է արել Իսրայելին հրաժարվել Արեւելյան Երուսաղեմում նոր բնակավայրեր կառուցելու ծրագրերից
website by Sargssyan