Գազի գնի բարձրացման համար վճարվելու է սպառողի գրպանից. Այլընտրանքային նախագծեր խումբ

2019 թ. հունվարի 1-ից Հայաստանի սահմանին մատակարարվող բնական գազի գինը փոխվեց՝ հասնելով հազար խորանարդ մետրի համար 165 դոլարի: Այսուհանդերձ, գնի այս փոփոխությունից հետո սպառողներին մատակարարվող բնական գազի սակագինը չփոխվեց։ Հետհեղափոխական ժամանակներ էին, և կառավարությունն իրեն նման ճոխություն թույլ տալ չէր կարող, սխալ կհասկանային:

2019 թ. հունվարի 1-ից բնական գազի գնի տարբերությամբ առաջացող վնասները փոխհատուցվում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներքին ռեսուրսների (խնայողությունների) հաշվին, ինչը, բնական է, երկար շարունակվել չէր կարող։

Թե ինչն է ստիպել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, լինելով շահույթ հետապնդող կազմակերպություն, պարզապես հրաժարվել իր հիմնական գործառույթից, ստացվող միջոցներից և աշխատել վնասով, դժվար է ասել։ Դրա փոխարեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կրճատել է ներդրումների ծավալները։ Սրա հետևանքը պատկերացնելու համար պետք է հասկանալ, որ այս ընկերության կողմից կատարվող ներդրումների կրճատումը ենթադրում է համակարգի աշխատանքի վատթարացում, ինչն էլ բերում է գազի մատակարարման ոլորտում բնական կորուստների աճի։

Սակայն վերջին հաշվով սակագնի որոշման մեթոդաբանության համաձայն, գազի կորուստների փոխհատուցումը ներառվում և ներառվելու է սակագնի հաշվարկում։

2019 թ. դեկտեմբերի 19-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը նշել էր, որ գազի սակագնից է կախված, թե համակարգում ինչպիսի աշխատանքներ և ինչ ծավալով կարելի է անցկացնել։ Այժմ սակագինը հայտնի չէ, ուստի 2020 թ. ներդրումներն ավելի քիչ ծավալով են նշված, քան 2021-2024 թթ.։

Գլխավոր տնօրենի խոսքով՝ դեռ պարզ չէ, թե ինչ սակագին կլինի, դժվար է կանխատեսել, թե որքան միջոցներ կունենանք և ինչ աշխատանքների համար դրանք կբավականացնեն։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարեց, որ չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը բարձրացնելու համար, նշելով, որ գազի գնի չբարձրացման մասին հայտարարությունը վերաբերում էր միայն սահմանին վաճառվող գազին, բայց դա չի նշանակում, որ «Գազպրոմ Արմենիա»-ն չի կարող հայտ ներկայացնել հանձնաժողով։

 
1-2 տարվա ընթացքում ներկրված մեքենաները մաշվելու, գնալու են. կառավարությունն այստեղ անելիք չունի. տնտեսագետ Ոստիկան Տիգրան Առաքելյանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա երիտասարդը մեղսունակ է ճանաչվել Տնտեսական հեղափոխության միֆը Աբովյանի ծննդատանը 4,9 կգ քաշով տղա երեխա է ծնվել Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՓԵՏՐՎԱՐԻ). Եր­կու ան­գամ նա­խա­գահ է ընտր­վել Սերժ Սարգ­սյա­նը Քա­ղա­քա­ցի­ու­թյուն ստա­նա­լու դի­մում­նե­րի քննարկ­ման ժամ­կե­տը 6 ամս­վա փո­խա­րեն կսահ­ման­վի 3 ամիս. «Փաստ» «Մի օր ատե­լու­թյու­նը սե­լավ է դառ­նա­լու, ամեն ինչ սրբի, տա­նի». «Փաստ» ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ «Ան­թույ­լատ­րե­լի է, որ հա­սա­րա­կա­կան, առա­վել ևս՝ քա­ղա­քա­կան որո­շա­կի տրա­մադ­րու­թյուն­ներ փո­խանց­վեն բա­նա­կին». «Փաստ» Նավթի համաշխարհային գներն աճում են Ոչ այն­քան քա­ղա­քա­կան, որ­քան իրա­վա­կան աս­պեկ­տով. «Փաստ» Կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման տնտե­սա­կան սև հետ­քը. ի՞նչ բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյուն կա­րող է կրել Հա­յաս­տա­նի տնտե­սու­թյու­նը. «Փաստ» Հայաստանում նշում են Գիրք նվիրելու օրը «Աշ­խա­տո­ղին օգուտ տա­լու ան­վան տակ բա­րե­փո­խում են անում, բայց շա­հում է գոր­ծա­տուն». «Փաստ» Մեծացնում են «ֆեյքերի կայսրությունը». «Փաստ» Անելանելի վիճակ Ալավերդիում. «Փաստ» Կա­ռա­վա­րու­թյու­նը սա­բո­տա­ժի՞ է են­թար­կում Նի­կոլ Փա­շի­նյա­նի առա­ջադ­րանք­նե­րը. «Փաստ» Հայաստան․ Վերջին չորս տարիներին Ռուսաստանի քաղաքացիություն է ձեռք բերել մոտ 100 000 մարդ Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան
website by Sargssyan