Սպանդանոցներում մորթի արժեքը կազմում է 10 հազար դրամ՝ խոշոր, 3.500 դրամ՝ մանր եղջերավորի համար և 5000 դրամ՝ խոզի համար

Այժմ գործում է 38 սպանդանոց, ևս 20-ը ներքին հարդարման փուլում են, իսկ 27-ը՝ նախագծման 3-ից ավել կենդանիների տեղափոխումը սպանդանոց կլինի անվճար . մորթի գինը՝ մինչև 10 հազար դրամ: Այս մասին հաղորդում է «Տեղեկատվության ստուգման կենտրոնը»:

Հաղորդագրության մեջ ասվում է. «Տևական ժամանակ է, ինչ մի խումբ անասնապահներ ու մսագործներ բողոքի ակցիաներ են իրականացնում՝ դեմ արտահայտվելով խոշոր և մանր եղջերավոր անասունների՝ սպանդանոցային պայմաններում մորթ կատարելու պարտադիր պայմանին։

Քաղաքացիների մի մասը կտրականնապես հրաժարվում է օգտվել սպանդանոցների ծառայություններից՝ նախընտրելով սեփական տան բակում կազմակերպել մորթը։ Մյուս մասը, թեև ընդունում է սննդի անվտանգության բարձրացմանն ուղղված գործողությունները, սակայն բողոքում է սպանդանոցների սակավ քանակից և դրանց հեռավորությունից։

Տեղեկատվության ստուգման կենտրոնը պարզաբանում է խնդրո առարկա հանդիսացող մի շարք հարցեր.

Նախ պետք է նշել, որ Կառավարության այս որոշումը նոր չէ. այն ընդունվել է դեռևս 2018 թվականի փետրվարի 15-ին։ Սակայն հաշվի առնելով գործող սպանդանոցների փոքր քանակը՝ ամբողջությամբ չէր կիրառվում։

Սննդի անվտանգության պետական ծառայությունից Տեղեկատվության ստուգման կենտրոնին հայտնեցին, որ այժմ Հանրապետությունում գործում է 38 սպանդանոց, այն դեպքում, երբ ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ հունվարի 15-ին, գործում էր 22-ը։ Ավելին, այս պահին ևս 20 սպանդանոց ներքին հարդարման փուլում են, 27-ը՝ նախագծման։

Ինչ վերաբերում է մորթի արժեքին՝ ապա այն կազմում է 10 հազար դրամ՝ խոշոր, 3.500 դրամ՝ մանր եղջերավորի համար և 5000 դրամ՝ խոզի։ Կարևոր է նշել, որ 3 և ավելի կենդանի մորթելու պարագայում մինչև 30 կիլոմետր հեռավորությունից կենդանիների տեղափոխումը սպանդանոց անվճար է։ Տեղափոխումը կատարվում է սպանդանոցի հատուկ նախատեսված մեքենայով։ Արդեն մորթված միսը ֆերմերին ևս կվերադարձվի առանց հավելյալ գումարի։

Սպանդանոցներում հնարավոր հերթերի գոյացման հետ կապված ՍԱՊԾ-ից Տեղեկատվության ստուգման կենտրոնին հայտնեցին, որ Հանրապետությունում գործող սպանդանոցներն ունեն օրական 30-ից 300 գլուխ կենդանու մորթ կազմակերպելու հնարավորություն։

Ոստիկան Տիգրան Առաքելյանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա երիտասարդը մեղսունակ է ճանաչվել Տնտեսական հեղափոխության միֆը Աբովյանի ծննդատանը 4,9 կգ քաշով տղա երեխա է ծնվել Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՓԵՏՐՎԱՐԻ). Եր­կու ան­գամ նա­խա­գահ է ընտր­վել Սերժ Սարգ­սյա­նը Քա­ղա­քա­ցի­ու­թյուն ստա­նա­լու դի­մում­նե­րի քննարկ­ման ժամ­կե­տը 6 ամս­վա փո­խա­րեն կսահ­ման­վի 3 ամիս. «Փաստ» «Մի օր ատե­լու­թյու­նը սե­լավ է դառ­նա­լու, ամեն ինչ սրբի, տա­նի». «Փաստ» ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ «Ան­թույ­լատ­րե­լի է, որ հա­սա­րա­կա­կան, առա­վել ևս՝ քա­ղա­քա­կան որո­շա­կի տրա­մադ­րու­թյուն­ներ փո­խանց­վեն բա­նա­կին». «Փաստ» Նավթի համաշխարհային գներն աճում են Ոչ այն­քան քա­ղա­քա­կան, որ­քան իրա­վա­կան աս­պեկ­տով. «Փաստ» Կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման տնտե­սա­կան սև հետ­քը. ի՞նչ բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյուն կա­րող է կրել Հա­յաս­տա­նի տնտե­սու­թյու­նը. «Փաստ» Հայաստանում նշում են Գիրք նվիրելու օրը «Աշ­խա­տո­ղին օգուտ տա­լու ան­վան տակ բա­րե­փո­խում են անում, բայց շա­հում է գոր­ծա­տուն». «Փաստ» Մեծացնում են «ֆեյքերի կայսրությունը». «Փաստ» Անելանելի վիճակ Ալավերդիում. «Փաստ» Կա­ռա­վա­րու­թյու­նը սա­բո­տա­ժի՞ է են­թար­կում Նի­կոլ Փա­շի­նյա­նի առա­ջադ­րանք­նե­րը. «Փաստ» Հայաստան․ Վերջին չորս տարիներին Ռուսաստանի քաղաքացիություն է ձեռք բերել մոտ 100 000 մարդ Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին՝ ծննդյան տարեդարձի առթիվ
website by Sargssyan