Քայլեր են ձեռնարկում տարանջատված աղբահանության կազմակերպման ուղղությամբ. քաղաքապետն ու ԵՄ դեսպանը հուշագիր են ստորագրել

Հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությանը ներկա են եղել Բրյուսելից ժամանած Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, ինչպես նաեւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանը։

Երեւանի քաղաքապետարանի եւ Եվրոպական Միության միջեւ 2019 թվականի դեկտեմբերի 17-ին կնքվել է «Երեւան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» դրամաշնորհային N(NEAR-TS/2019/412-943) պայմանանագիրը, որի հիմնական նպատակն է քաղաքային կառավարման համակարգային բարեփոխումներով ներդնել վտանգավոր թափոնների կառավարման նոր ու արդյունավետ մի համակարգ: Վերջինս հնարավորություն կտա ապահովել վտանգավոր թափոնների կառավարման ոլորտում նոր ու ժամանակակից ինստիտուցիոնալ եւ մասնագիտական կարողությունների հզորացումը, դրանց կառուցվածքային համապատասխան ոլորտներում նբերդրման գործընթացին, ինչպես նաեւ համապատասխան ընթացակարգերի մշակմանն ու քաղաքային համապատասխան կառույցներին ինտեգրմանը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 5.326.377 եվրո: Ծրագրի ավարտին ակնկալվում է մի իրավիճակ, երբ Երեւանում բոլոր հնարավոր վտանգավոր թափոնների առումով կլինեն վերջնական լուծումներ՝ կամ թափոնների վնասազերծման, կամ դրանց անվտանգ պահպանման համար:

«Վտանգավոր թափոնների կառավարման հարցում Երեւան համայնքը մեծ բացեր ունի, պարզ ասած՝ համայնքը երբեք խորապես չի զբաղվել այս հարցով: Եվ մենք երկար ճանապարհ ունենք անցնելու՝ այս ոլորտի հետ կապված համալիր խնդիրների լուծման նպատակով: 2019-ին մեզ հաջողվեց չափազանց կարճ ժամանակահատվածում զրոյից ստեղծել եւ ամբողջ հզորությամբ աշխատեցնել «Երեւանի աղբահանության եւ սանիտարական մաքրման կազմակերպությունը»: Այս տարվա հունվար ամսից կազմավորվել է «Երեւանի կանաչապատման եւ շրջակա միջավայրի կառավարման» կազմակերպությունը: Մենք քայլեր են ձեռնարկում տարանջատված աղբահանության կազմակերպման ուղղությամբ», - ասել է քաղաքապետ Հայկ Մարությանը:

Քաղաքապետը նշել է նաեւ, որ Երեւանն այս պահին կատարել է բոլոր հնարավոր նախապատրաստական աշխատանքները՝ հաշվի առնելով վտանգավոր թափոնների կառավարման ծրագրով նախատեսված պարտավորությոնները, ինչը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ սկբնակետից սկսել ծրագրով նախատեսված աշխատանքերի իրականացումը:

Վերոհիշյալ բոլոր արդյունքներն ապահովվելու են զուգահեռաբար Տիրանայի եւ Վարշավայի հետ սերտ համագործակցության շնորհիվ՝ ինչպես նախատեսված է ծրագրի հայտում:

Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունից առաջ Հայկ Մարությանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսին: Զրուցակիցները կարեւորել են ՀՀ մայրաքաղաքի համագործակցությունը ԵՄ կառույցների հետ՝ մի շարք բնապահպանական, քաղաքաշինական եւ սոցիալական կարեւորության բնագավառներում:

Մասնավորապես, Հայկ Մարությանը նշել է, որ Երեւանի համար առաջնային մարտահրավերներից մեկը հանրային տրանսպորտի բարեփոխումներն են, որոնք, ի թիվս այլոց, նաեւ լուրջ բնապահպանական եւ սոցիալական բաղադրիչներ են պարունակում: Հայկ Մարությանը նշել է, որ Երեւանը պատրաստվում է ունենալ «կանաչ» տրանսպորտ, եւ քաղաքն այդ գործում ակնկալու մ է միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության եւ նրա կառույցների աջակցությունը:

Իր հերթին Վասիլիս Մարագոսը նշել է, որ Եմ կառույցները հանձնառու են գործընկեր երկրներում բնակչության համար ապահով եւ բարեկեցիկ միջավայր ստեղծելու գործում օժանդակելու եւ այս առումով պատրաստ են քննարկելու համագործակցության պայմանները որոշակի ոլորտներում:

«Ես էլի մնում եմ իմ պնդմանը, որ դա հովազ էր». հարձակման ենթարկված քաղաքացի Խոշոր ու ողբերգական վթար Տավուշում. «ՎԱԶ 2107»-ը մխրճվել է «ՄԱԶ» բեռնատարի մեջ. կա 1 զոհ, 7 վիրավոր (ֆոտո) Եղանակը Հայաստանում. Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ 2020 թվականին նախատեսվում է վերանորոգել ավելի քան 500 կմ. Տիգրան Ավինյան (վիդեո) «Հիմա պատերազմի դաշտում ենք. հաջորդ քայլը Սպիտակ տունն է». Րաֆֆի Համբարյանը՝ Ցեղասպանությունը ճանաչելու մասին Կեղծ ռումբի մասին ահազանգ է ստացվել նաեւ «Շիրակ» օդանավակայանում Վաղարշապատ քաղաքում վերաբացվել է Արդշինբանկի «Վաղարշապատ» մասնաճյուղը Ամերիկացիների մեծ մասը վստահ է, որ Թրամփը կրկին նախագահ կլինի Ադրբեջանի զինուժը կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ. հայ զինծառայող է վիրավորվել. ՊՆ խոսնակ Գարեգին Բ-ն ընդունել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցներին 45 տարեկանը լրանալուց հետո զինծառայության անցած քաղաքացիների ստաժը կհաշվարկվի զինծառայության կենսաթոշակ նշանակելիս. ՄԻՊ Նավթի համաշխարհային գները նվազում են Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացումը կարող է հանգեցնել ԱՄՆ-ում 150 դեղամիջոցների պակասի «Իրանի տարածքից նույնիսկ տաք օդային հոսանքների մուտքը Հայաստան արգելվում է. Գագիկ Սուրենյան Նալբանդյան փողոցում բախվել են Opel Astra G»-ն եւ «BMW 500»-ը. վերջինս հարվածել է «Mercedes-Benz C»-ին Երկար ժամանակով լույս չի լինելու Իսրայելը կխստացնի Ավստրալիայից եւ Իտալիայից ժամանողների մուտքն իրենց երկիր Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները համատեղ այցեր են կատարել զորամասեր ու ազատազրկման վայրեր Զվարթնոց տաճարի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հարվածել էլեկտրասյանը Նորագավիթում BMW X5-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել տներից մեկի գազատար խողովակին
website by Sargssyan