Կարեւորագույն հարցերը քննարկելու փոխարեն՝ թիթեռ ենք նկարում. Իվետա Տոնոյան

Ես էլ մի լալահառաչ տեքստ կբերեի ու արցունքն աչքերիս կընթերցեի։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում խոսեց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ հեգնելով «Իմ քայլին»։

«Իմ տեսակով ես անուղղելի լավատես եմ եւ դա է պատճառը, որ այսօր՝ վաղ առավոտից հույս ունեի, որ տեղի ունեցած միջադեպից հետո եղած քննարկումներով թեման իրեն սպառել է։ Ցավոք, հույսերս չարդարացան, եթե իմանայի, որ այսօրվա հայտարարությունների ժամի առյուծի բաժինը ձոնված է լինելու ԲՀԿ-ին, ես էլ պատրաստակամորեն մի լալահառաչ տեքստ կնախապատրաստեի, տպագիր կբերեի, եւ այստեղից արցունքն աչքերիս կընթերցեի։ Մենք մեր գործը թողած վաղ առավոտից մեր կարեւորագույն հարցերը քննարկելու փոխարեն թիթեռ ենք նկարում»։ 

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի այն հայտարարությանը, թե ԲՀԿ-ն ընտրազանգված է կորցնում, Տոնոյանն ասաց.

«Ես Ձեզ բարեկամաբար խորհուրդ եմ տալիս ու հորդորում եմ չմտահոգվել, չնյարդայնանալ, որովհետեւ, ինչպես գիտեք, այդ բջիջները չեն վերականգնվում։ Այն որ ԲՀԿ-ի վարկանիշը, խորհրդարանական ընտրություններից հետո շեշտակի աճ է գրանցել, դա վկայում են շատ հեղինակավոր սոցիալական հարցումներ, ինչը չենք կարող ասել «Իմ քայլի» դեպքում»։

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի ելույթին, թե ԲՀԿ-ի հետ կապված միջադեպի պատճառով «բոլոլա», «բազառ» է ստեղծվել, եւ ժամանակ է ծախսվում դրա վրա, Տոնոյանն ասաց. «Այդ միջադեպը տեւեց մի քանի րոպե, բայց կարծում եմ, շատ լուրջ մաթեմատիկական ունակություններ պետք չէ հաշվելու համար, թե դրան հաջորդած քննարկումները քանի ժամ են արդեն շարունակվում եւ այդ քանի ժամվա ընթացքում ինչ բովանդակային աշխատանք կարող էինք տանել»։

«Ես էլի մնում եմ իմ պնդմանը, որ դա հովազ էր». հարձակման ենթարկված քաղաքացի Խոշոր ու ողբերգական վթար Տավուշում. «ՎԱԶ 2107»-ը մխրճվել է «ՄԱԶ» բեռնատարի մեջ. կա 1 զոհ, 7 վիրավոր (ֆոտո) Եղանակը Հայաստանում. Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ 2020 թվականին նախատեսվում է վերանորոգել ավելի քան 500 կմ. Տիգրան Ավինյան (վիդեո) «Հիմա պատերազմի դաշտում ենք. հաջորդ քայլը Սպիտակ տունն է». Րաֆֆի Համբարյանը՝ Ցեղասպանությունը ճանաչելու մասին Կեղծ ռումբի մասին ահազանգ է ստացվել նաեւ «Շիրակ» օդանավակայանում Վաղարշապատ քաղաքում վերաբացվել է Արդշինբանկի «Վաղարշապատ» մասնաճյուղը Ամերիկացիների մեծ մասը վստահ է, որ Թրամփը կրկին նախագահ կլինի Ադրբեջանի զինուժը կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ. հայ զինծառայող է վիրավորվել. ՊՆ խոսնակ Գարեգին Բ-ն ընդունել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցներին 45 տարեկանը լրանալուց հետո զինծառայության անցած քաղաքացիների ստաժը կհաշվարկվի զինծառայության կենսաթոշակ նշանակելիս. ՄԻՊ Նավթի համաշխարհային գները նվազում են Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացումը կարող է հանգեցնել ԱՄՆ-ում 150 դեղամիջոցների պակասի «Իրանի տարածքից նույնիսկ տաք օդային հոսանքների մուտքը Հայաստան արգելվում է. Գագիկ Սուրենյան Նալբանդյան փողոցում բախվել են Opel Astra G»-ն եւ «BMW 500»-ը. վերջինս հարվածել է «Mercedes-Benz C»-ին Երկար ժամանակով լույս չի լինելու Իսրայելը կխստացնի Ավստրալիայից եւ Իտալիայից ժամանողների մուտքն իրենց երկիր Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները համատեղ այցեր են կատարել զորամասեր ու ազատազրկման վայրեր Զվարթնոց տաճարի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հարվածել էլեկտրասյանը Նորագավիթում BMW X5-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել տներից մեկի գազատար խողովակին
website by Sargssyan