Գազի սակագինը կբարձրանա 10-15 դրամով, ինչը կազդի ամբողջ տնտեսության վրա.Սուրեն Պարսյան

«Կարծում եմ՝ գազի սակագինը կբարձրանա 10-15 դրամով»,- այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը, հիշեցնելով, որ գործող սակագինը 139 դրամ է մեկ խորանարդի դիմաց՝ մինչև 10 հազար խմ գազի սպառման դեպքում:

«Կարեն Կարապետյանի կառավարության ժամանակ 1000 խմ գազի արժեքը 15 դոլարով իջեցումից և 2019 թ. հունվարի 1-ից սահմանին արժեքը 15 դոլարով բարձրացնելուց հետո գազամատակարարը սակագինը շահույթի և ներդրումների հաշվին 30 դոլարով նվազեցրել է: «Գազպրոմ Արմենիան» պետք է հայտ ներկայացնի՝ վերականգնելու այս 30 դոլար ծախսը: Բնակչության համար կարծում եմ,  որ սակագինը կբարձրանա 10-15 դրամի չափով»,- ասել է տնտեսագետը:

«Բնական գազի և էլեկտրաէներգիայի թանկացումն ուղղակիորեն կազդի Հայաստանում արտադրվող ապրանքների և ծառայությունների գների վրա: Պատահական չէ, որ կառավարությունը 2020թ. բյուջեով նախատեսում է 4.5 տոկոս գնաճ՝ 2019թ. համեմատ մոտ 2 անգամ ավելի»,- նկատել է նա:

Պարսյանն ասել է, որ թոշակի, աշխատավարձի բարձրացման, եկամտահարկի համահարթեցման կառավարության որոշումների արդյունքը ի չիք կդառնա: «Կստացվի, որ քաղաքացին 2019թ. իր նույն եկամուտով ավելի շատ ապրանք ու ծառայություն ձեռք կբերեր, քան 2020-ին իր արդեն բարձրացած եկամուտով, քանի որ ապրանքները կթանկանան: Առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճն ավելի զգալի կլինի»,- ասել է Սուրեն Պարսյանը:

«Գազի թանկացումից ողբերգություն չսարքելու» իշխանության ներկայացուցիչների լավատեսական հորդորները Սուրեն Պարսյանը պայմանավորում է նրանց անձնական եկամուտների կտրուկ աճով. «Երբ մեր բնակչության եկամուտներն էլ, ինչպես իրենցը, 100 տոկոսով կամ 150 տոկոսով աճեին, նրանք մեծ ողբերգություն չէին ապրի գազի գնի բարձրացումից: Պետք է հասկանալ, որ Հայաստանում միայն իրենք չեն ապրում և կան աշխատող աղքատներ, մեր աշխատողների մոտ 25 տոկոսն աղքատ են: Նման սոցիալապես խոցելի խմբերի համար 1 դրամի բարձրացումն էլ շատ զգայուն կլինի»:

Տնտեսագետի խոսքով՝ Կառավարության և «Գազպրոմի» միջև 1.5 տարվա բանակցությունների ընթացքում գործադիրը չկարողացավ գտնել այն խնայողությունները, ֆինանսական մուտքերը, որոնք թույլ կտային փոխհատուցել 2019 թ. հունվարի 1-ից սահմանին բարձրացված 15 դոլարը:

Հիմնանորոգվում է Պարզ լիճ տանող ճանապարհը (լուսանկարներ) Այսօր նշյալ ժամին Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել․ հոգևոր հովիվը՝ վարչապետի հրապարակած լուսանկարի մասին ՊՆ 2-րդ զորամիավորումում մեքենավարման պարապմունքներ են կայացել գործնական հրաձգությամբ Դավիթ Անանյանը հրաժարական է տվել Արայիկ Հարությունյանն Արդարադատության նախարար է նշանակել «Հայրենիք» կուսակցության գործունեության ընթացքում դեռ շատ հարցերի պատասխաններ կհնչեն Քննարկվում է Մեղրին փակելու հարցը Պարոն Բաբաջանյան, գեղեցիկ էր ձեր խոսքը, բայց անտեղի, մի՛ արեք. Արարատ Միրզոյան Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարվեցին Պարոնայք իշխանավորներ, դուք այս փուլում գործադուլի մե՞ջ եք, դեպրեսիայի, թե՞ խումհարի. Աղասի Ենոքյան Եթե Գագիկ Ծառուկյանը որոշում կայացնողը լիներ, հակահամաճարակային իրավիճակն այսքան չէր ծանրանա Դիմում եմ Արմեն Սարգսյանին, Արարատ Միրզոյանին, Էդուարդ Մարտիրոսյանին, Գարեգին Բ-ին. Վահե Հովհաննիսյան Այս իրավիճակը թողած՝ իշխանությունն ընդդիմության մասին է խոսում․ ի՞նչ կա էդքան խոսալու․ Մարուքյան (տեսանյութ) Պարոն Փաշինյան Դուք եք առաջին մեղավորն ու հիմնական պատասխանատուն այս իրավիճակի համար. Արթուր Ղազինյան Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել Հետայսու ամեն մի մահի պատասխանատուն վարչապետն է․ իր որոշմամբ՝ պետությունը որոշեց պայքարել ոչ թե համաճարակի դեմ, այլ ուշացումով արտակարգ դրություն հայտարարել․ Անդրանիկ Թևանյան Թոշակները փոստատարների միջոցով կփոխանցվեն․ Հակոբ Արշակյան (տեսանյութ) Առողջապահության նախարարն այս իշխանությունների սիմվոլն է, քանի որ դիլետանտ է, մեծամիտ, ինքնահավան, անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել դատարանի նկատմամբ. Դավիթ Խաժակյան Իշխանությունն «անմեղ» է, եթե նույնիսկ մեկ օրում 700 դեպք է արձանագրվում Արայիկ Հարությունյանը Արցախի գլխավոր դատախազի պաշտոնի համար թեկնածու ունի
website by Sargssyan