Փաշինյանը խոստացավ անդրադառնալ ԱԱԾ նախկին տնօրենի մահվան թեմային
ՔաղաքականԱյսօր՝ ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ, վարչապետ Փաշինյանն անդրադարձավ նաև ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվանը՝ մասնավորապես նշելով.
«Ես ավելի ուշ կանդրադառնամ, ինչպես ԱԱԾ նախկին տնօրենի մահվան հարցին, այնպես էլ սպանդանոցների հարցին»:
Հիշեցնենք, որ 2020 թ․ հունվարի 17-ին, Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։ Ավելի ուշ հայտնի դարձավ նաև, որ Գեորգի Կուտոյանի բնակարանում պատերի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր։