«Կուտոյանի ընտանիքի անդամները պետք է լիարժեք համագործակցեն նախաքննության մարմնի հետ». Փաշինյան
ՔաղաքականԻհարկե, շատ ցավալի դեպք է, եւ եթե չեմ սխալվում Քննչական կոմիտեում քրգործ է հարուցված ինքնասպանության հասցնելու հոդվածով: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, կառավարությունում հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան փաստին:
«Սա նշանակում է, որ հիմնական վարկածը, որ քննվում է՝ ինքնասպանության հարսցնելն է եւ ես կարծում եմ, որ դեպքի հանգամանքները ամբողջությամբ պարզելու գործում պետք է ամենաշատը շահագրգիռ լինեն պարոն Կուտոյանի ընտանիքի անդամները: Նրանք պետք է լիարժեք համագործակցեն նախաքննության մարմնի հետ, որպեսզի ճշմարտությունն ամբողջությամբ եւ 100 տոկոսով բացահայտվի: Ես երաշխավորում եմ, որ կառավարությունն իր բոլոր հնարավոր լծակներից կօգտվի, որ այս գործը մինչեւ վերջին դետալը բացահայտի»,-ասաց Փաշինյանը:
Ինչու այդ նույն մարդիկ հարց չէին բարձրացնում, երբ Հայկ Հարությունյանի հետ էր դեպքը տեղի ունեցել: Նրանք վերաբերմունքի տարբերություններ ունե՞ն: Մեզ համար նախկին պաշտոնյաներ են եղել: Ընդ որում, նրանք պաշտոնավարել են առնվազն վիճահարույց շրջաններում, եւ մենք պատշաճ, ինչ պետք է արվեր, արվել է եւ անիմաստ եմ համարում նույնիսկ այդ քննարկումները»,-ընդգծեց Փաշինյանը: