ՀՀ քաղաքացիներն արդեն գրեթե չեն գնում Վրաստան սրտի վիրահատության համար. առողջապահության նախարարություն

Հայաստանի քաղաքացիները արդեն համարյա չեն գնում Վրաստան սրտի վիրահատության համար։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում հունվարի 22-ին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցին։ Պատգամավորը նախարարին դիմել էր այն հարցով, թե ինչու են կորոնար անոթների ստենտավորման համար Հայաստանից մինչեւ հիմա գնում Վրաստան։

Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ նման տեղեկատվությունը, որը տարածված է հասարակության մեջ, չի համապատասխանում իրականությանը։ Ինչ վերաբերում է գների համեմատությանը, ապա, ինչպես նշեց Թորոսյանը, այստեղ պետք է նկատի ունենալ երկու հանգամանք։ «Նախ՝ Հայաստանում մեզ հայտնի է, թե որ արտադրության ստենտներ են դրվում, իսկ Վրաստանում՝ ոչ։ Երկրորդ՝ Հայաստանում գինը ներառում է նաեւ հետվիրահատական վերականգնումը։ Չէ՞ որ վիրահատությունից հետո հիվանդը, միեւնույն է, վերադառնալու է հայրենիք»,- ասել է նախարարը՝ ավելացնելով, որ վերականգնումը ներառում է հսկողություն կես տարվա ընթացքում եւ անհրաժեշտության դեպքում՝ նոր ստենտի տեղադրում։ 

Ինչպես է հայկական կողմը ոչնչացնում հակառակորդի ուղղաթիռը /տեսանյութ/ Հայկական կողմը ոչնչացրել է Ադրբեջանի Միրբաշիր քաղաքի հենակետը (տեսանյութ) Վարդենիսում սպանվել է քաղաքացիական մեկ անձ. ԱԳՆ Եվս 80 անուն. Ներկայացնում ենք ադրբեջանական բանակի սպանվածներին Թշնամին գնդակոծում է Վարդենիսի գյուղերը Ադրբեջանը «Գրադի» 122 մմ-անոց արկ է արձակել Ստեփանակերտի բնակելի թաղամասի վրա Այս պահին հրետակոծվում են Վարդենիսի գյուղերը. Արծրուն Հովհաննիսյան ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակառակորդը կիրառել է ծանր հրանետային համակարգեր Պետք ա պատրաստ լինեք հակադարձելու ադրբեջանցիների հնարավոր գործողություններին մեդիա դաշտում Հակառակորդը մարտի է նետել ամեն ինչ, ամեն հնարավոր զենք Իգլայով ոչնչացվել է հակառակորդի երկու ուղղաթիռ Լուսանկարներ՝ առաջնագծից Հակառակորդը վերջին ճիգերն է դնում, դրա համար էլ՝ մարտի է նետել ամեն ինչ. Արծրուն Հովհաննիսյան Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել Ողջ գիշեր ընթացել են համառ մարտեր. Ադրբեջանը տվել է մոտ 60 զինծառայողի եւ մեծ թվով զրահատեխնիկայի կորուստ. Հովհաննիսյան ՊՆ-ի տեսանյութը. Ինչպես է հետ մղվում ադրբեջանական ստորաբաժանման գրոհը. Ինչպես են դիմում փախուստի Հայկական կողմի բոլոր զոհերի անունները Վարդենիսում քաղաքացիական ավտոբուս է այրվում հարվածային ԱԹՍ-ի հարվածից Հարվածներ Վարդենիսի ուղղությամբ. ՀՀ ՊՆ-ն կոշտ պատասխան կտա Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ. խոսնակ
website by Sargssyan