ՀՀ ԱԳՆ-ը կարեւոր է համարում բանկցային գործընթացում ԼՂՀ մասնակցությունը․ նախարար
ՔաղաքականՄենք պատրաստ ենք առաջիկայում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը։ Այս մասին հունվարի 22-ին ՀՀ ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայսատան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հարցին։
Մնացականյանը նշեց, որ իրենք որոշ պայմանավորվածություններ ունեն։
Նախարարը նաեւ նշեց, որ մեծ նշանակություն է տալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությանը։
«Հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին Ղարաբաղի մասնակցության հարցը մնում է օրակարգում այն պատճառներով, որ բազմիցս բացատրել ենք։ Շատ կարեւոր է բանակցություններում այն սուբյեկտի մասնակցությունը, որը ունի ընտրված իշխանություններ, հանդիսանում է սուբյեկտ եւ քաղաքական միավոր»,- ասաց ԱԳ նախարարը։