Չինական կորոնավիրուսը սպանել է 17 մարդու եւ անցել ԱՄՆ, Ուհան քաղաքը փակ է. վերջին նորություններ

Չինաստանում 2019-nCoV նոր կորոնավիրուսից առաջացած թոքաբորբի զոհերի թիվը հասել է 17-ի, իսկ հիվանդության հաստատված դեպքերի թիվը՝ 541-ի։ Ինչպես տեղեկացնում են տեղական իշխանությունների ներկայացուցիչները, ավելի քան 200 մարդ, որոնք կարող էին շփվել վարակվածների հետ, այժմ կարանտինի մեջ են։

Ուհան քաղաքը փակ է

Չինական Ուհան քաղաքը, որտեղ սկսվել է կորոնավիրուսի բռնկումը, կարանտինի մեջ է. չի կարելի քաղաքից հեռանալ հանրային տրանսպորտով, քաղաք մուտքը սահմանափակված է, ավիաչվերթները, գնացքների եւ ավտոբուսների մեկնումը քաղաքից ժամանակավորապես դադարեցված է, սահմանափակումներն ուժի մեջ են մտնում այսօր, տեղի ժամանակով առավոտյան ժամը 10-ից։ Իշխանությունները քաղաքի բնակիչներին խորհուրդ են տալիս չհեռանալ քաղաքից՝ կանխելու համար հիվանդության տարածումը։

Դեպք ԱՄՆ-ում

ԱՄՆ-ում նույնպես նոր կորոնավիրուսով վարակվելու դեպք է հայտնաբերվել։ Ինչպես տեղեկացրել է ԱՄՆ հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի ներկայացուցիչը, հիվանդությունը հայտնաբերվել է Վաշինգտոնի նահանգում, մոտ 30 տարեկան մի տղամարդու մոտ, որը վերջերս եկել էր Ուհան քաղաքից։ Նրա վիճակը գնահատվում է կայուն։

Դեպքեր Ռուսաստանում

Ռուսաստանում կորոնավիրուս կասկածվել է երկու պացիենտի մոտ (չինացի ուսանողի եւ Ռուսաստանի քաղաքացու), բայց, վերջին տվյալներով, նրանցից ոչ մեկի մոտ այն չի հաստատվել։ Բժիշկների կարծիքով՝ երկուսի ախտանշանները կարող են կապված լինել սովորական ՍՇՎ-ի հետ։

Այլ երկրներ

Հիվանդության 4 դեպք հայտնաբերվել է Թաիլանդում, 2 դեպք Հոնկոնգում, մեկական՝ Մակաոյում, Թայվանում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում եւ, ինչպես արդեն նշվեց, ԱՄՆ-ում։

Պաղեստինն ու Իսրայելը հրադադարի համաձայնության են հասել Խոշոր հրդեհ՝ Վայոց ձորի Արին գյուղում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ (ֆոտո) Նավթի համաշխարհային գներն աճում են Էրդողանը հույս ունի Պուտինի հետ հանդիպել «վատագույն դեպքում» մարտի 5-ին Կորոնավիրուսը հասավ Ադրբեջան. կան հոսպիտալացվածներ Դիվանագիտական ապտակ՝ Վատիկանից. «Հրապարակ» Երեւանում «Lada Granta»-ն բախվել է ծառին. կան վիրավորներ Երևանում և 6 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՓԵՏՐՎԱՐԻ). Բար­բա­րո­սա­կան քրե­ա­կան գոր­ծո­ղու­թյուն, որի պա­տաս­խա­նա­տուն Ադր­բե­ջանն է Ավ­տո­մե­քե­նա­նե­րի կու­տա­կում է, իսկ գնորդ չկա Հան­ցա­վո­րու­թյան դեմ պայ­քար՝ նաև քա­ղա­քա­կան պատ­ճառ­նե­րո՞վ. ան­հանգս­տաց­նում է, որ այդ պատր­վա­կով կհար­ձակ­վեն ընդ­դի­մու­թյան վրա Ամերիաբանկ. օնլայն հաստատումով վարկեր 1000 խոշոր հարկատուների համար Ան­պար­տե­լի Դա­վիթն ու Նա­րեն.գրե­թե ան­փո­փոխ ճա­շակ՝ անուն­նե­րի հար­ցում. «Փաստ» Աս­պի­րանտ­նե­րի և դոկ­տո­րանտ­նե­րի կրթա­թո­շա­կը կբարձ­րա­նա. կավելանա՞ արդյոք հետ­բու­հա­կան կրթա­կան ծրագ­րում ընդգրկ­վա­ծու­թյունը. «Փաստ» «Տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման կա­յաց­մա­նը զու­գըն­թաց մարզ­պե­տա­րան­նե­րի դերն աս­տի­ճա­նա­բար կնվա­զի». «Փաստ» Ինչ­պե՞ս են իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը ներ­կա­յա­նա­լու Լյուք­սեմ­բուր­գի ներդ­րու­մա­յին հա­մա­ժո­ղո­վին. «Փաստ» Հան­րաք­վեի մի­ջազ­գա­յին հո­վա­նա­վո­րի փնտրտուք. «Փաստ» «Իշ­խա­նու­թյու­նը դեռ հա­մա­րում է, որ անս­խա­լա­կան է.ոչ բո­լորն են ըն­կա­լել այն պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը, որն այ­սօր իրենց ուսե­րին է». «Փաստ» Փոքր հիդրոէլեկտրակայանի ծրագիրը կասեցվո՞ւմ է. «Փաստ» Լրացուցիչ հուզականություն ու էյֆորիա ապահովելու համար. «Փաստ»
website by Sargssyan