Հայաստանը նպատակ ունի խորացնել ԵՄ-ի հետ հարաբերությունները. ԱԳՆ ղեկավար

Հայաստանը նպատակ ունի խորացնել ԵՄ-ի հետ հարաբերությունները: Այս մասին հունվարի 23-ին Նիդեռլանդների ԱԳՆ ղեկավար Ստեֆ Բլոկի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը:

«Մեր եւ ԵՄ-ի նպատակն է խորացնել հարաբերությունները»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ Բրյուսելում նոր ղեկավարության հետ բարձր մակարդակով շփումները կշարունակվեն:

Պատասխանելով Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցով Ամստերդամի դիրքորոշման մասին հարցին՝ Ստեֆ Բլոկը նշեց, որ դա եվրոպական պրոցես է, դա պետք է գնահատի Եվրահանձնաժողովը, իսկ Նիդեռլանդների կառավարությունը դա հաշվի կառնի: Ինչ վերաբերում է Հայաստանում քաղաքական գործընթացներին, նախարար Բլոկը հիացած է. «Հայաստանի ժողովուրդն ինքն է որոշում իր ապագան: Ես չեմ դատողը, սակայն փաստ է, որ Նիդեռլանդները միշտ աջակցում են խոսքի ազատությունը եւ մարդու իրավունքները: Հուսով եմ, որ հայ ժողովուրդը կշարունակի պրոցեսը»:

Իր հերթին, Մնացականյանը նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանի համար եւս կարեւորագույն ուղղություններից է: Հայաստանը մի շարք միջազգային կառույցների անդամ է, իսկ Նիդեռլանդների հետ այդ ոլորտում զարգացնում է համագործակցությունը: «Հայաստանի համար շատ կարեւոր է խախտումների կանխումը, եւ այդ առումով Հայաստանն ու Նիդեռլանդներն ընդհանուր մոտեցումներ ունեն»,- հայտարարեց նախարարը:

Վարդենիսում սպանվել է քաղաքացիական մեկ անձ. ԱԳՆ Եվս 80 անուն. Ներկայացնում ենք ադրբեջանական բանակի սպանվածներին Թշնամին գնդակոծում է Վարդենիսի գյուղերը Ադրբեջանը «Գրադի» 122 մմ-անոց արկ է արձակել Ստեփանակերտի բնակելի թաղամասի վրա Այս պահին հրետակոծվում են Վարդենիսի գյուղերը. Արծրուն Հովհաննիսյան ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակառակորդը կիրառել է ծանր հրանետային համակարգեր Պետք ա պատրաստ լինեք հակադարձելու ադրբեջանցիների հնարավոր գործողություններին մեդիա դաշտում Հակառակորդը մարտի է նետել ամեն ինչ, ամեն հնարավոր զենք Իգլայով ոչնչացվել է հակառակորդի երկու ուղղաթիռ Լուսանկարներ՝ առաջնագծից Հակառակորդը վերջին ճիգերն է դնում, դրա համար էլ՝ մարտի է նետել ամեն ինչ. Արծրուն Հովհաննիսյան Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել Ողջ գիշեր ընթացել են համառ մարտեր. Ադրբեջանը տվել է մոտ 60 զինծառայողի եւ մեծ թվով զրահատեխնիկայի կորուստ. Հովհաննիսյան ՊՆ-ի տեսանյութը. Ինչպես է հետ մղվում ադրբեջանական ստորաբաժանման գրոհը. Ինչպես են դիմում փախուստի Հայկական կողմի բոլոր զոհերի անունները Վարդենիսում քաղաքացիական ավտոբուս է այրվում հարվածային ԱԹՍ-ի հարվածից Հարվածներ Վարդենիսի ուղղությամբ. ՀՀ ՊՆ-ն կոշտ պատասխան կտա Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ. խոսնակ Եվս մեկ սպանված օդաչու Ադրբեջանի ՊՍԾ-ից Րոպեներ առաջ նորից թշնամական ԱԹՍ խոցեցինք
website by Sargssyan