Նիկոլ Փաշինյանը և Ստեֆ Բլոկը քննարկել են հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունվարի 23-ին, ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Վարչապետը ողջունել է պարոն Բլոկի այցը մեր երկիր և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի հայ-նիդերլանդական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը: Կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը՝ վարչապետը հավելել է, որ այս տարի նախատեսվում է նաև իր պաշտոնական այցը Նիդերլանդներ, ինչը դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր կլինի Հայաստանի ղեկավարի առաջին այցն այդ երկիր: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը կարևորում է երկկողմ համագործակցությունը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ու հումանիտար բնագավառներում: 

Այնուհետև վարչապետն անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով, դատական համակարգում և այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումներին և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը նշված ուղղություններով ձևակերպել է հագեցած և հավակնոտ օրակարգ և հետևողականորեն գնում է այն կյանքի կոչելու ճանապարհով:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը, ինչը կարևոր նշանակություն ունի եվրոպական գործընկերների հետ հարաբերությունները և համատեղ ծրագրերն ընդլայնելու առումով:

Ստեֆ Բլոկը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ակնհայտ տեսանելի են Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներն ու բարեփոխումները և ընդգծել, որ իր երկրի կառավարությունը ևս պատրաստ է փոխգործակցության արդյունքում նպաստել դրանց արդյունավետ իրականացմանը: Նիդերլանդների ԱԳ նախարարը հեռանկարային է համարել համագործակցությունը տնտեսության, այդ թվում՝ գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև հումանիտար բնագավառներում: Պարոն Բլոկը համոզմունք է հայտնել, որ վարչապետ Փաշինյանի այցը Նիդերլանդների Թագավորություն ևս կնպաստի երկկողմ հարաբերությունների օրակարգի հաստացմանն ու ընդլայնմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ:

Հաստատվել է ԵԱՏՄ-ում ներմուծման մաքսատուրքից ազատված ապրանքների ցանկը ԵՄ-ի աջակցությամբ Վայոց Ձորում նոր արևային ֆոտովոլտային էլեկտրակայան է կառուցվել Առողջապահության եւ աշխատանքի տեսչությունը կոչ է անում ձեւականորեն չմոտենալ աշխատակիցներին դիմակներ բաժանելուն Սոթքում 12-ամյա տղայի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ադրբեջանում տարիքային խտրականություն են սահմանել կորոնավիրուսի ֆոնին Համավարակով պայմանավորված՝ Դատախազությունը կմիջնորդի վերանայել 20 կալանավորի խափանման միջոցը Մահացած զինծառայողը Աբովյան քաղաքից էր, ծնողների ավագ զավակը Երկու օր դիակներով բեռնում էին մեքենաներն ու տանում. Խաչատուրովը՝ ապրիլյան պատերազմի մասին Օգնի՛ր քեզ, գնի՛ր «Բարի Սամարացի» ընկերության արտադրանքը Լոնդոնի թագավորական քոլեջի գինականները նշել են կորոնավիրուսի գլխավոր ախտանիշները Վանեցյանն այն գործիչը չէ, ում էժանագին դիվիդենտներ պետք լինեն Օգնության ձեռք մեկնելը՝ Գագիկ Ծառուկյանի և նրա քաղաքական թիմի մտածելակերպն ու ապրելակերպն է WFP-ն նոր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մասշտաբային սով է կանխատեսում. DW Որդեգրման գործընթացում չարաշահումների, ծննդաբերությունից հետո երեխային ծնողից բաժանելու դեպքերով 14 քրգործ է հարուցվել Սոթքում 12 տարեկան տղան ինքնասպանություն է գործել Բացահայտվել են Արցախում կորոնավիրուսի մասին կեղծ լուրեր տարածողները 40 երթուղիներով կիրականացվի Երևանում գործող 30 բուժհաստատությունների 650 աշխատակիցների ամենօրյա երկկողմանի տեղափոխումը Արցախում 20-ամյա զինծառայող է մահացել՝ դեռեւս չպարզված հանգամանքներում Դիմակներն առողջ մարդկանց չեն պաշտպանում վարակից. ԱՀԿ Ստացվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման առաջին արդյունքները. EbioMedicine
website by Sargssyan