Շուկաներում ձիու միս են վաճառում. «շանտղությունը» շարունկվում է (լուսանկարներ)

Այս օրերին շրջանառվող խոսակցությունների համաձայն` տավարի մսի անվան տակ շուկաներում վաճառվում է ձիու, ավանակի միս: Այս հանգամանքը մտահոգություն է առաջացրել քաղաքացիների մոտ, հատկապես, որ մսի շուկայում իրականացվող շրջայցի ժամանակ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը իրացման կետերից մեկում կանխել էր 78 կգ ընդհանուր քաշով ձիու և ավանակի մսի վաճառքը, որը եղել է առանց ուղեկցող փաստաթղթերի, իսկ անասնաբուժասանիտարական փորձաքննությամբ պարզվել է՝ պիտանի չէ սննդում օգտագործելու համար:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Գումի շուկայի մսավաճառներն անդրադառնալով շուկայում ձիու և ավանակի մսի վաճառքի մասին լուրերին, նշեցին՝ շուկայում ավանակի միս չի վաճառվել, այնինչ ձիու մսի վաճառքի դեպքերը՝ չհերքեցին:

«Այստեղ էշ չի ծախվել, ձիու միս էլ ամբողջ Ղազախստանն է ուտում, չենք ասում՝ չէ, եղել է, բայց արդեն 2 տարի է չկա: Նախկին կառավարությունից, Իշխան Կարապետյանից (Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ) հետո չկա: Թող ՍԱՊԾ-ն վերահսկի շուկան, ստուգումներ անի, որ էդպիսի դեպքեր չլինեն»,- մեզ հետ զրույցում ասաց մսավաճառը:

ՍԱՊԾ-ն անելիք ունի ոչ միայն այս առումով, այլև շուկաներում սանիտարական հակահիգենիկ խախտումները բացահայտելու ուղղությամբ, ինչն այնքան ակնհայտ է: Ընդամենը հարկավոր է անցնել մսի տաղավարների կողքով և խեղդվել գարշահոտությունից, էլ չենք խոսում միսը կտրատելու ու վաճառելու պայմանների մասին՝ կեղտոտ ամաններ, մսագործների ոչ համապատասխան հանդերձանք և այլն:

Հիշենք մի դրվագ, երբ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման շրջանում սննդամթերքի անվտանգության մասին խոսելիս հայտարարել էր, թե «շանտղություն է, որ մենք թույլ ենք տալիս կամ չենք հետևում` մեր երեխան, մեր հարսը, մեր աղջիկն ինչ են ուտում», սակայն նկատենք, որ այսօր էլ ՀՀ քաղաքացիները պաշտպանված չեն անորակ սննդամթերքից: Ու թեև մեր զրուցակցի պնդմամբ՝ նախկին իշխանությունից հետո ձիու մսի վաճառք շուկայում չի իրականացվել, սակայն ՍԱՊԾ կողմից բացահայտված դեպքը հակառակն է փաստում: Ստացվում է, որ նախկին իշխանության «շանտղությունը» շարունկում են ներկաները: 

Սոնա Հարությունյան

    
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Պետ­դե­պը շնոր­հա­վո­րել է Հա­յաս­տա­նի ժո­ղովր­դին «ակ­տիվ և մրցակ­ցա­յին ընտ­րու­թյուն­նե­րի կա­պակ­ցու­թյամբ» «Խորհր­դում պետք է մեծ տեղ ունե­նան ուսա­նող­նե­րը, գոր­ծա­տու­նե­րը և բու­հե­րի աշ­խա­տա­կից­նե­րը». «Փաստ» «Մեր խնդի­րը նաև այն է, որ մեզ մոտ ամեն ինչ կեղծ էր». «Փաստ» «Կոս­տյում», որ ար­դեն լավն է, երբ քո հա­գին է. դիր­քո­րո­շում­նե­րի փո­փո­խու­թյան «նուրբ ար­վես­տը». «Փաստ» Իշ­խա­նու­թյուն­նե­րը ցան­կու­թյուն չու­նեն սե­փա­կան սխալ­ներն ըն­դու­նել, ատե­լու­թյան օրա­կար­գը մեր­ժել և հա­մե­րաշ­խու­թյան մթնո­լորտ հաս­տա­տել. «Փաստ» «Տնտե­սա­կան զար­գաց­ման մասին խոսք լի­նել չի կա­րող». «Փաստ» Իսպանիայի դեսպանատուն Երևանո՞ւմ. «Փաստ» «Այո»-ի շոուն սկսվեց Մոնումենտով. «Փաստ» Սահ­մա­նադ­րա­կան հան­րաք­վեի «եր­կու քա­րի արան­քում». «Փաստ» Արարատի մարզում բախվել են Ford Transit-ն ու ЗИЛ-ը. Ford-ը կողաշրջվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին և մանկապարտեզների տնօրեններին Մոնթե Մելքոնյանին նվիրված փաստավավերագրական ներկայացում է պատրաստվում. Երևանի փոխքաղաքապետ «Գանձասար-Կապանը» 5 գոլ է խփել կատալոնական թիմին Դիլիջան քաղաքի «Շլորկուտ» կոչվող հանդամասում այրվել է 5000 քմ խոտածածկույթ Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը եւս 2 ամսով երկարացնելու մասին ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել Գյումրու ԲԿ-ի բակում մեկ տասնյակից ավելի թափառող շներ են հավաքվում, հարձակվում են աշխատակիցների վրա Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 37–ամյա վարորդը մահացել է Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին Ոչ թե նա էր վազում կոչումների հետեւից, այլ կոչումներն էին վազում իր հետեւից. Ռուբեն Բաբայանը՝ Մանարյանի մասին ՀՀ Գլխավոր դատախազությունում 2 տարվա ընթացքում 2 միլիոն 676 հազար դոլար պարգեւավճար է ստացվել
website by Sargssyan