Ինչպե՞ս է իրականում դասավորվել հայտնի «Ալյոնկա» շոկոլադի աղջկա ճակատագիրը. պարզվում է՝ նա անգամ դատի է տվել շոկոլադը ստեղծողներին

«Ալյոնկա» շոկոլադը տարիներ շարունակ եղել է ԽՍՀՄ սերնդի, և ոչ միայն, ամենասիրելի շոկոլադը։ Հատկապես այն տարածվեց իր հայտնի նկարի շնորհիվ, որը մինչև հիմա ճանաչելի է բոլորի կողմից։ Սակայն ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ, ու ինչպե՞ս դասավորվեց նկարի իրական հերոսուհու ճակատագիրը։

1960-ական թվականներին «Կարմիր հոկտեմբեր» շոկոլադի գործարանը որոշեց թողարկել նոր շոկոլադ, որը կտարբերվի իր կաթնային համով ու կունենա ավելի ջերմ անուն՝ «Ալյոնկա»։ Սկզբում շոկոլադը չուներ հստակ նկար։ Ամեն տոնին այն փոխում էր իր նկարն ու մեծ մասամբ հանդես գալիս մեկ այլ աղջկա պատկերով, ով բոբիկ էր ու տխուր նստած էր գետի ափին։

Ժամանակի ընթացքում, երբ անընդհատ նկարը փոխող շոկոլադը սկսեց գինը փոխել ու դառնալ ավելի էժանագին, շոկոլադի ֆաբրիկայի տնօրենությունը հասկացավ, որ նրան պետք է, այսպես կոչված, «շոկոլադի դեմք», ով միշտ կլինի շոկոլադի երեսին։ Այսպես էլ հենց առաջացավ հայտարարություն տալու գաղափարը։

Մոսկվայի թերթերից մեկում հայտարարություն տարածվեց, որտեղ նշվում էր, որ փնտրվում է մի փոքրիկ աղջնակ, ով կդառնա «Ալյոնկա» շոկոլադի դեմքը։ Արդյունքում բազմաթիվ նկար-նամակներ ստացվեցին, որոնցում հատկապես առանձնանում էր Լենա Գերինասի նկարը, ում հայրը՝ Ալեքսանդր Գերինասը, լուսանկարիչ էր ու որոշել էր մի օր իր 8 ամսական աղջկան նկարել անսովոր ու գույնզգույն գլխաշորով։

Լուսանկարն այնքան կոլորիտային էր, որ լուսանկարիչը որոշել էր այն ուղարկել տարբեր ամսագրերի, ու նրանք էլ սիրով օգտագործում էին նկարը տարբեր տոներ շնորհավորելու համար։ Արդյունքում նկարն առանց մրցակցության դարձավ նաև «շոկոլադի դեմքը»։ Լուսանկարի ընտրությունից հետո «Ալյոնկա» շոկոլադի համբավն ավելի մեծացավ։ Այն սկսեցին ճանաչել հենց այս փոքրիկի լուսանկարով, որը կարծես ամբողջովին փոխանցեր շոկոլադի համեղ բովանդակությունը։

Անցան տարիներ։ ԽՍՀՄ-ի Ալյոնկան դարձավ 60 տարեկան Լենա, ով ուներ թոռներ ու ապրում էր չափազանց հասարակ կյանքով։ 2000թ.-ին Լենան որոշեց, որ պետք է բողոքարկի այն հանգամանքը, որ շոկոլադի ֆաբրիկան տարիներ շարունակ առանց վարձատրության օգտագործել է իր լուսանկարն ու իրեն ոչ մի գումար չի հատկացրել դրա համար։

Որոշ ժամանակ անց դատարանը որոշում կայացրեց. Լենայի հայտն ամբողջովին մերժվեց։ Դատարանը հիմնավորված համարեց այն հանգամանքը, որ ֆաբրիկայի ղեկավարները նշել էին, որ աղջկա լուսանկարը ոգեշնչել է իրենց, սակայն չի դարձել հենց «շոկոլադի դեմքը», այն բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել շոկոլադի թղթի վրա հայտնվելուց առաջ. աչքերը տարբեր են, շուրթերը լրիվ այլ ձև ունեն և այլն։ Այսպիսով՝ ԽՍՀՄ- հայտնի «Ալյոնկան» այդպես էլ մնաց ձեռնունայն ու չկարողացավ ապացուցել, որ հենց ինքն է հայտնի շոկոլադի իրական «դեմքը»։

Ոստիկաններն այսօր հայտնաբերել են 223 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հրատապ առաջարկները Չինաստանում հնարավոր է կորոնավիրուսով վարակվելու նոր ալիք․ Սինհուա Վարակի դեմ վրացական կառավարության արդյունավետ պայքարի գրավականներից է լարիի կարանտինը.Հրանտ Բագրատյան Ընթանում է Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը. Ուղիղ Եթե Ալեքսանյանը սա կուտի, ես էլ կուտեմ․ քաղաքացին պնդում է, որ դուստրը թունավորվել է «Երեւան Սիթի»-ից գնած մսամթերքից Օրենսդրական փաթեթը թույլ կտա օնլայն ստանալ տեղեկություն կորոնավիրուս ունեցողների շփման շրջանակի վերաբերյալ․Ավինյան Ո՞ր չվերթները կկայանան մարտի 30-ին․ քաղավիացիայի կոմիտեի հայտարարությունը Վրաստանը և Ռուսաստանը Հայաստանի բեռների համար կապահովեն «կանաչ գոտի» Մեզ հաջողվեց ժամերի ընթացքում ալկոգելի արտադրություն ձեւավորել. Արայիկ Հարությունյան Արցախում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ այս պահին չկան Իտալիայում մահացել է կորոնավիրուսով վարակված հայազգի բժիշկ Ղեւոնդ Մուրադյանը «Քշիշտոֆ Պենդերեցկու կորուստը ես համարում եմ իմ սեփականը». Սերգեյ Սմբատյան Կառավարությունը միանվագ նպաստի տեսքով կաջակցի հարկադիր պարապուրդի մեջ գտնվողներին Դիմակ չեն կրել, հեռավորությունը չեն պահել. ինչո՞ւ է դադարեցվել սուպերմարկետների աշխատանքը Հայաստանի զարգացումը Դևեջյանի համար առաջնային խնդիր էր․նախագահի ցավակցական ուղերձը ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է փողոց դուրս գալու կանոնները Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ եւ բակտերիաներ Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար այսօր արդեն 158 անձ է տուգանվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
website by Sargssyan