Հիմա ում ես գժի տեղ դնում. քե՞զ, մե՞զ թե ժողովրդի՞ն. Արմեն Աշոտյանը` Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանի ասուլիսին Արցախի հարցով իբր գաղտնազերծած բանակցային ժառանգության նմանօրինակ մատուցումը վկայում է մի կարևոր ու վտանգավոր երևույթի մասին՝ Նիկոլը չի ուզում պատասխանատվություն վերցնել Արցախյան կարգավորման համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Նիկոլ Փաշինյանի ասուլիսին Արցախի հարցով իբր գաղտնազերծած բանակցային ժառանգության նմանօրինակ մատուցումը վկայում է մի կարևոր ու վտանգավոր երևույթի մասին՝ Նիկոլը չի ուզում պատասխանատվություն վերցնել Արցախյան կարգավորման համար:

Նա այնքան է վախենում, որ անգամ փաստաթղթի նախագիծը մեջբերելով ՝հղում է անում մամուլում հրապարակված տարբերակին, թեպետ բանակցային ամբողջական փաթեթը պաշտոնական նամակագրությամբ իր ձեռքի տակ է:

Սերժ Սարգսյանի օրոք բանակցված փաթեթի մեխը՝ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն է՝

Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկությանը դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները։

1. Եղե՞լ է արդյոք Հայաստանում որևէ ղեկավար, որը չի խոսել խնդրի կարգավորման փոխզիջումային լուծման մասին:

2. Ո՞ւմ բանակցային ժառանգությունն է ամրագրում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը:

3. Ի՞նչ փաստաթղթի շուրջ է այսօր բանակցում Նիկոլ Փաշինյանը:

Թող պատասխանի այս հարցերին, եթե այդքան խիզախություն կունենա:

Մեզ հանդգնում է մեղադրել մի մարդ, ով հպարտանում է իր այն թեզով, որ խնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի համար:

Ինչպես ինքն է խոստովանել վերջերս մի նեղ շրջապատում, Նիկոլ Փաշինյանն Արցախյան բանակցություների ժամանակ իր անհեթեթ պահվածքը սվաղելու համար երբեմն ստիպված է ինքն իրեն գժի տեղ դնել (մեջբերումս բառացի է):

Հիմա ում ես գժի տեղ դնում. քե՞զ, մե՞զ թե ժողովրդի՞ն:

Հ.Գ. Պոպուլիզմը կործանելու է Հայաստանն ու Արցախը»,- գրել է նա:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կարևոր հայտարարություն է տարածել Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է կեղծ լուսանկարներ և տեսանյութեր տարածել ԱՀ ՄԻՊ-ը հրապարակել է սպանված քաղաքացիական անձանց տվյալները Արցախի համար հավաքագրվել է ավելի քան 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար Սիրիացի վարձկանը BBC-ին պատմել է, թե ինչպես են իրեն խաբեությամբ բերել հայերի դեմ կռվելու «Գևորգը մահացած հորեղբոր անունն էր կրում, սիրված էր բոլորի կողմից». Ծովազարդում սգում են Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է ադրբեջանական զոհերի մասին Ամուսինս, այո, Արցախում է․ Ո՛չ մեկնելուց ենք հարկ համարել գրել, ո՛չ էլ սպասել է, որ իրեն կանչեն․ Սիրուշո Տեսանյութ. «Ուղիղ մի սուտկա չարչարվել եմ, որ գամ, գնամ սահման». ՌԴ-ից կամավորները եկան Հայաստան Ադրբեջանական դիրքի գրավումը Լուսանկարներ՝ Մարտակերտից, որտեղ թշնամու հարվածից 3 խաղաղ բնակիչ է զոհվել ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է. Մարտերը կդադարեցվեն միայն մեկ դեպքում․ Ալիև Լեւոն Քոչարյանը սահմանին է Մի քանի հարյուր թոշակառուներ խնդրել են իրենց այս ամսվա թոշակը փոխանցել Հայոց բանակին Մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողներից 3-ը Կոտայքի մարզից են․ մարզպետ Կապանցի զոհված զինծառայողի եղբայրն առաջնագծում մարտնչում է, եղբոր մահվան մասին չգիտի դեռ Զոհված օդաչուն 33 տարեկան էր, 2 երեխաների հայր Հայկական կողմը ոչնչացրեց թշնամու մի շարք հենակետեր և տեխնիկա. Տեսանյութ Մարտակերտում 3 քաղաքացիական անձ է զոհվել Ադրբեջանի գործողությունների հետևանքով
Ամուսինս, այո, Արցախում է․ Ո՛չ մեկնելուց ենք հարկ համարել գրել, ո՛չ էլ սպասել է, որ իրեն կանչեն․ Սիրուշո «Դա կանխամտածված ռազմական հանցագործություն է, որը կատարվել է Արցախի մայրաքաղաքի փողոցներում խաղաղ բնակիչների դեմ»․ Սերժ ... Քիմ Քարդաշյանն արխիվային լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով քույրերին նախքան պլաստիկ վիրահատությունները Ո՞վ է Ազատության արձանի բնորդուհին. դեմք, որը ոչ բոլորին է հայտնի Ուղիղ եթերների ժամանակ տեղի ունեցած ամենասկանդալային ու զավեշտալի դեպքերը Որ հիվանդություններն են սրվում կորոնավիրուսից բուժվելուց հետո Իրականություն, թե՞ պատրանք. այսպիսի տորթեր դուք հաստատ դեռ չեք տեսել Շուշաննա Թովմասյանը բալիկի ծննդին ընդառաջ մեկնել է ԱՄՆ Նորապսակ Արուս Տիգրանյանը ցույց է տվել իր ռոմանտիկ նախաճաշն ամուսնու հետ Միհրան Հարությունյանը և Մակտինա Բեբիան բաժանվել են
website by Sargssyan