Եթե ՀՀ սահմանը հատող անձի մոտ առկա են վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ուղեւորը մեկուսացվում է․ԱԱՏՄ

Կորոնավիրուսի ներթափանցումը բացառելու եւ դրա վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրացնելու քայլեր են ձեռնարկվում։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։

«Չինաստանում արձանագրված նոր #կորոնավիրուսի (2019-nCoV) դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու համար ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) մի շարք քայլեր է ձեռնարկել։

Տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը մշտական հսկողություն են իրականացնում Հայաստան ժամանողների նկատմամբ՝ օդային եւ ցամաքային սահմանը հատող բոլոր անձանց հանդեպ իրականացնելով ավտոմատ ստացիոնար ջերմաչափում եւ արտաքին զննում։

ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը հսկիչ կետերի ղեկավարների հետ քննարկել է իրականացվող աշխատանքների ընթացքը եւ հարկ եղած դեպքում ուժեղացված ռեժիմի անցնելու անհրաժեշտ քայլերը։

Եթե ՀՀ սահմանը հատող անձի մոտ առկա են ջերմություն, ինչպես նաեւ վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական այլ ախտանշաններ, ԱԱՏՄ աշխատակիցների կողմից ուղեւորը մեկուսացվում է՝ անձնակազմի եւ մյուս ուղեւորների հետ շփումը սահմանափակելու նպատակով։ Վերցվում եւ արձանագրվում են նրա տվյալները՝ դրանք փոխանցելու տվյալ անձի գրանցման կամ բնակության վայրի պոլիկլինիկա՝ հետագա վարումն իրականացնելու նպատակով։

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը Առողջապահության նախարարության հետ համատեղ ձեռնարկել է նաեւ իրազեկման մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես, սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում տեղադրվել են տեղեկատվական պաստառներ, որոնց միջոցով տեղեկացվում է նոր վիրուսի, դրանով չվարակվելու եւ դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու անհրաժեշտ քայլերի մասին։ Մասնավորապես,

• միջազգային ուղևորություններ ծրագրելիս` հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,

• գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժմամբ,

• Չինաստանից վերադառնալիս գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշանների դեպքում դիմել բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին:

ԱՆ փոխանցմամբ՝ հունվարի 23-ի դրությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի հայտարարել հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ, քանի որ դեպքերն, ըստ կլինիկական բնորոշման, «մեղմ» են, տեղայնացման աշխատանքներն արդյունավետ են, և արտակարգ իրավիճակը դիտվում է միայն Չինաստանում։

ԱԱՏՄ-ն շարունակում է ուշադրության կենտրոնում պահել վիրուսի հետ կապված իրավիճակն ու ԱՀԿ ցուցումները»,-նշված է գրառման մեջ։

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակառակորդը կիրառել է ծանր հրանետային համակարգեր Պետք ա պատրաստ լինեք հակադարձելու ադրբեջանցիների հնարավոր գործողություններին մեդիա դաշտում Հակառակորդը մարտի է նետել ամեն ինչ, ամեն հնարավոր զենք Իգլայով ոչնչացվել է հակառակորդի երկու ուղղաթիռ Լուսանկարներ՝ առաջնագծից Հակառակորդը վերջին ճիգերն է դնում, դրա համար էլ՝ մարտի է նետել ամեն ինչ. Արծրուն Հովհաննիսյան Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել Ողջ գիշեր ընթացել են համառ մարտեր. Ադրբեջանը տվել է մոտ 60 զինծառայողի եւ մեծ թվով զրահատեխնիկայի կորուստ. Հովհաննիսյան ՊՆ-ի տեսանյութը. Ինչպես է հետ մղվում ադրբեջանական ստորաբաժանման գրոհը. Ինչպես են դիմում փախուստի Հայկական կողմի բոլոր զոհերի անունները Վարդենիսում քաղաքացիական ավտոբուս է այրվում հարվածային ԱԹՍ-ի հարվածից Հարվածներ Վարդենիսի ուղղությամբ. ՀՀ ՊՆ-ն կոշտ պատասխան կտա Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ. խոսնակ Եվս մեկ սպանված օդաչու Ադրբեջանի ՊՍԾ-ից Րոպեներ առաջ նորից թշնամական ԱԹՍ խոցեցինք Ադրբեջանցիները Հայաստանի դրոշի փոխարեն այրել են Կոլումբիայի դրոշը Արցախում ևս մեկ երեխա է զոհվել Հակառակորդը պատրաստվում է հերթական հարձակմանը․ Արծրուն Հովհաննիսյան ՖՈՏՈ. Թշնամական օդուժի հերթական կորուստը Նոր տեսանյութ. Ադրբեջանական հենակետերի և զրահատեխնիկայի ոչնչացումը
website by Sargssyan