Վարչապետը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքը. Գոհար Մելոյան

Ամեն դեպքում, ցանակալի կլիներ, որ երկրի ճակատագրի համար պատասխանատու պաշտոնատար անձն իր գնահատականների և որակումների մեջ ավելի ազնիվ, պատասխանատու և հավասարակշռված լիներ:Այս մասին իր ֆեյսբուքյանէ ջում գրել է իրավաբան Գոհար Մելոյանը:

«Առանձին և՛ իրավական, և՛ քաղաքական անդրադարձի հարցեր են վարչապետի գրառումներում տրված որակումները, բայց նաև, դրանցից բխում է, որ վարչապետը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքը համաձայն որի՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չպետք է ընդունեն նվեր կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տան, եթե ողջամտորեն կարող է ընկալվել, որ այն կապված է պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ: 

Եթե հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից ստացված նվերն իր արժեքով գերազանցում է 75 000 ՀՀ դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն և հաշվառվում է որպես այդպիսին: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները Կառավարության սահմանած կարգով ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ այն հանձնել պետությանը կամ համայնքին:

Ամեն դեպքում, ցանակալի կլիներ, որ երկրի ճակատագրի համար պատասխանատու պաշտոնատար անձն իր գնահատականների և որակումների մեջ ավելի ազնիվ, պատասխանատու և հավասարակշռված լիներ:

Ստորև ներկայացված է բավականին ճոխ նկարագրված «նվերի ընծայման» տեսանյութը, որը, ըստ նկարագրության, երկար դիալոգի արդյունք է եղել:

Ակնհայտ է, որ այդ նկարագրությունն այնքան էլ հավաստի չէ. վայրկյանի ընթացքում պարոն Թովմասյանն իր գրիչը մեկնում է պարոն Փաշինյանին, ում գրիչը ընկել էր հատակին և չէր կարողանում բարձրացնել:

Իհարկե, ցանկացած բարեկիրթ անձնավորություն անգամ մեխանիկորեն այդպես կվարվեր, այլ խնդիր է՝ նմանաբնույթ իրավիճակի մանիպուլյատիվ շահարկումը»,- գրել է նա:

 

 

Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցությունն ընդդմիադիր գործունեություն է ծավալելու Նիկոլ Փաշինյանը գեներալ Կարապետյանին գաղտնի գործուղել է ՌԴ՝ մաքսանենգ ծխախոտի հետ կապված սկանդալը ծածկադմփոց անելու համար Ոստիկանության անակնկալ շրջայցերը մայրաքաղաքի տարբեր շրջաններում (վիդեո) Գագիկ Ծառուկյանը մշտապես նվիրված է եղել իր ժողովրդին «Սաղ Սերժնա մեղավոր» պարզունակ իշխանական կռուտիտները հերթական անգամ փուչիկ են․ Աշոտյան Գնալով պետական կոռուպցիայի նմանվող գործարքների՝ հիմա այս իշխանությունը փորձում է բյուջեն լցնել` ֆինանսապես կեղեքելով ողջ հասարակությանը․ Հայկ Մարտիրոսյանը՝ համընդհանուր հարկային հայտարարագրի մասին Մենք հիմա փակուղու մեջ ենք և գնալով վիճակը ծանրանալու է. Ստեփան Դանիելյան Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 355-ով՝ հասնելով 9282-ի Պաշտոնյաների՝ շաբաթվա ամենասկանդալային գրառումները Նիկոլ Փաշինյանը ձեռք է բերել 1970-ականներին արտադրված զենք՝ ներկայացնելով դա որպես ձեռքբերո՞ւմ Իրավիճակն ու գներն անշարժ գույքի շուկայում. երբ բնակարան գնել Պարետի որոշմամբ սհմանափակումներ կկիրառվեն մի շարք տնտեսվարողների նկատմամբ Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր․ Միքայել Մինասյան/տեսանյութ/ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում եմ․ հանդիպեցի կովիդ-դրական մայրիկի՝ իր 4 օրական նորածնի հետ․ Թորոսյան ԱՄՆ-ում ոստիկանությունը ռետինե փամփուշտներով կրակել է լրագրողին (տեսանյութ) Ամբերդ գյուղի ջրատարի մեջ 70-75 տարեկան կնոջ դի է հայտնաբերվել Թրամփը շնորհակալություն է հայտնել Գաղտնի ծառայությանը եւ իր ցասումն է արտահայտել ցուցարարների հանդեպ Նախատեսվում է օրական 1000-ից 2000 թեստի արտադրություն. Փաշինյան Պարետի որոշմամբ՝ արգելվել է 138 տնտեսվարողի գործունեությունը Իսպանիայի ԱՆ-ն թույլ է տվել թիմային մարզումներ անցկացնել հունիսի 1-ից․ Marca
website by Sargssyan