Նիկոլ Փաշինյանի «ծռերը»

Սուրեն Սուրենյանց-ը գրում է

Երկու օր առաջ «Սասնա ծռերի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը «կառուցողական» դիրքերից առաջարկություններ էր ներկայացրել Նիկոլ Փաշինյանին՝ «ավարտին հասցնել հեղափոխությունը» «գայթակղիչ» կարգախոսով։ «Անհրաժեշտ է, որ գործող իշխանությունը և հեղափոխական ուժերը միանան և կազմեն ազգային համաձայնության (հակաճգնաժամային) կառավարություն: Անցումային (հակաճգնաժամային) կառավարությունը պետք է մշակի ճգնաժամը հաղթահարելու Անցումային ծրագիր և իրագործի այն»,- գրում է Ժիրայր Սեֆիլյանը՝ ըստ էության, առաջարկելով սրբագրել խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքները, ձևավորել «հեղափոխական խունտա», իրականացնել «Հայկական Նյուրնբերգ», անցկացնել արտահերթ ընտրություններ։
Կասկածից վեր է, որ ուլտրահեղափոխական այս ծրագիրը Սեֆիլյանի թիմը ներկայացնում է իշխանության, ավելի ստույգ՝ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ ու «դաբրոյով»։ Խնդիրն այն չէ, որ Փաշինյանը մտադիր է իշխանությունը կիսել «ծռերի» հետ, մանավանդ՝ թերևս, հիշում է, որ ՊՊԾ գնդի գրավման թեժ օրերին Սեժիլյանի կողմնակիցներն իրեն ուզում էին «աղբարկղն ուղարկել»։
«Ծռերը» մի գործոն են, որը Փաշինյանը մտադիր է օգտագործել մի քանի հարթության վրա։
Փաշինյանի կառավարությունը վստահության պաշար չունի աշխարհաքաղաքական կենտրոններում և հիմա անհրաժեշտ է տարբեր մայրաքաղաքների վախեցնել՝ ներկայացնելով, որ գործող իշխանության այլընտրանքը կամ նախկին կոռումպացվածներն են, կամ էլ՝ Ժիրոյի «վրիժառուները»։ Դե, այս դեպքում՝ Նիկոլի թիմը «չարյաց փոքրագույնի» մեջ տեղավորվում է։
Մեր հասարակությանը հների թեման հոգնեցրել է, որովհետև բոլոր խելամիտ մարդիկ գիտեն, որ հակահեղափոխական ռևանշ գոյություն չունի, և Ռոբերտ Քոչարյանը կամ ՀՀԿ-ն իշխանության վերադառնալու անգամ տեսական շանսեր չունեն։ «Ծռերի» դեմքով նոր «բոբո» է ստեղծվում, որպեսզի հասարակությունը ապրի «ահաբեկչության մղձավանջի» վախով՝ աչք փակելով գործող իշխանության ձախողումների վրա, միայն թե՝ մաուզերիստներն իշխանության չգան։
Բայց այս պատմության մեջ մի վտանգավոր ենթաշերտ կա։ Դա այն է, որ իշխանությունը ձեռքի հետ էլ «ծռերով» վախեցնում է ընդդիմությանը, որոնց դեմ էլ, ըստ անհրաժեշտության, կարող է օգտագործվել Ժիրոյի թիմի մահակը։
Միանգամից նկատենք, որ չափազանց պրիմիտիվ հնարք է։
Նախ՝ «ծռերը» մարգինալ, կառլիկսյին քաղաքական ուժ են՝ առանց կենսագրության ու «արյունոտ» մի դրվագով, երբ բարիկադը հայ-ադրբեջանական սահմանից տեղափոխվեց Երևանի Խորենացու փողոց։ Հասարակությունը նրանց գնահատականը վերջին ընտրություններում տվել է՝ 2 տոկոս ու զրո շանս։
Ի դեպ, Փաշինյանը չպետք է լսի այն խորհրդատուներին, որոնք նրան հրամցնում են «ծռերի» մենյուն։ Ուկրաինական վերջին հեղափոխության արդյունքում նախագահ դարձած Պորոշենկոն այս պրիմիտիվ հնարքն արդեն կիրառել է։ Նա փորձում էր Յանուկովիչի կերպարով ու յուրային ռադիկալներով(ուկրաինական «ծռերով») «վախեցնել» սեփական հասարակությանն ու աշխարհին՝ մնալով «միակն ու անփոխարինելին»։ Ուկրաինացիք ու աշխարհը չհավատացին Պորոշենկոյի «արցունքներին», ինչի արդյունքը եղավ Զելենսկու շռնդալից հաղթանակը։
Հայաստանի հասարակությունն ու միջազգային հանրությունը չեն հավատալու նախկինների ու «ծռերի» միֆին ու հաստատ «անփոխարինելի» չեն համարելու այն իշխանությանը, որն ամեն օր ձախողվում է։ Քոչարյանն ու հանրապետականներն իշխանության չեն վերադառնալու, «ծռերի» «Հայկական Նյուրնբերգ»-ն էլ չի լինելու։ Մեր հասրակությունը գիտի երրորդ բևեռի տեղը, որը ոչ «սև» է, ոչ՝ «սպիտակ» ու «մաուզերիստ»։ Ուշադիր նայեք սոցիոլագիական հարցումները ու կտեսնեք՝ ում վարկանիշն է բարձրանում հեղափոխության թիմի քաղաքական ֆիասկոյի համատեքստում։ Նիկոլ Փաշինյանի թիմը նոր «սարսափ կինո» պետք է մոգոնի՝ թեև դրա էֆեկտը նույնպես զրոյական է լինելու։

Մեկ օրում բացահայտվել է 81 հանցագործություն. անձի առեւանգումը, ալիմենտի վճարումից խուսափում Տղաներին նույնպես պետք է պատվաստել ՄՊՎ-ի դեմ. ամերիկացի բժիշկ Բլումբերգը կարծում է, որ ԱՄՆ նախագահը պետք է փորձառու մենեջեր լինի՝ ի տարբերություն Թրամփի Մահացել է Յուրի Դավթյանը Գործադիրը 10 լավագույն մարզիկներից յուրաքանչյուրին 5 մլն դրամ կհատկացնի. Պարգեւատրումը կլինի վաղը 5 տարում 1,5 մլրդ դոլար պետք է գոյանա հակակոռուպցիոն պայքարի, այդ թվում՝ գողացված միջոցների հետբերման միջոցով. Փաշինյան Նոր զվարճալի Արթ-կերպարներ Depteam-ի կողմից ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը մնացել է 102-րդ տեղում Պանամայում ձերբակալել են 5 տոննա կոկաինով սուզանավ ՊԱԾ-ի հատուկ օպերացիան Ադրբեջանում. հատուկ նշանակության ջոկատները ներխուժել են գործադիր իշխանության շենք ՍԴ-ի հարցը լուծում ենք ու վե՞րջ․․․ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ. անդամների կեսից ավելին ներկա չէին. Օրակարգում ռեկտորի հաշվետվությունն էր «Եթե կարողանում է գիրք բաժանել, թող մեզ ընդունի»․ սեւազգեստ մայրերը՝ Նիկոլ Փաշինյանին Մեծ բիզնես դարձած հոբբի. «Մաթևոսյան Վայն» Ամերիաբանկ. Աշխատավարձային քարտի նոր` շահավետ առաջարկ Այո՞, թե՞ ոչ. ՎիվառոԲեթը խաղադրույքներ է ընդունում ՍՓ հանրաքվեի վերաբերյալ Մասիսում 5 կգ 500 գրամ քաշով երեխա է ծնվել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Փաստացի սկսվել է Ղարաբաղյան շարժումը Վերմիշյանի՝ «աշխարհի ամենագեղեցիկ փողոցի» շենքերը քանդվում են Քաղաքական և դիվանագիտական լայնածավալ մանևրներ իրականացնելու բացառիկություն և հնարավորություն. ինչո՞ւ է արդիականացվում «հայկական հարցը»
website by Sargssyan