Արսեն Հարությունյան. Հռոմում ցույց կտամ, որ պատահաբար չէի դարձել Եվրոպայի չեմպիոն

Ովքեր մտածում էին, թե ես պատահաբար եմ դարձել Եվրոպայի չեմպիոն, այս առաջնությունում կտեսնեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի 2019 թվականի չեմպիոն Արսեն Հարությունյանը, որը Հայաստանի հավաքականի կազմում փետրվարի 10-16-ը կմասնակցի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում տեղի ունենալիք Եվրոպայի առաջնությանը:

«Լավ տրամադրվածությամբ եմ պատրաստվում Եվրոպայի առաջնությանը: Հասցրել եմ լավ մարզավիճակ ձեռք բերել: Ով մտածում էր, թե 2019 թվականին Բուխարեստում միամիտ նվաճեցի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, այս Եվրոպայում կտեսնեն, հակառակում կհամոզվեն: Մարզավիճակս շատ լավ է: Անցել եմ բոլոր հավաքները եւ մարզիչներիս շնորհիվ ձեռք բերել լիարժեք մարզավիճակ:

Աշխարհի առաջնությունում տեղի ունեցած ձախողումից հետո հոգեբանական եւ ֆիզիկական առումով լիարժեք վերականգնվել եմ: Մոռացել եմ, թե ինչ է կատարվել Նուրսուլթանում: Նոր փուլ է սկսվում, պետք է լավ մասնակցեմ»,- ասաց Արսեն Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Նուրսուլթանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Արսեն Հարությունյանը պարտվեց 1/8-րդ եզրափակիչում. գոտեմարտի ընթացքում ձգվել էր ըմբիշի մկանները: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հարությունյանը նշել էր, որ մկանները ձգվելու պատճառը հոգեբանական գերլարվածությունն էր:

Եվրոպայի առաջնությանը Արսեն Հարությունյանից բացի հանդես կգան նաեւ՝ Միհրան Ջաբուրյանը (51 կգ), Վալոդյա Ֆրագուլյանը (65 կգ), Գեւորգ Մխեյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Մարզպետ Գալստյանը (92 կգ), Սարգիս Հովսեփյանը (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ):

Լուսինե Շահբազյան

Հիվանդանոցում մահացել է նաեւ վրաերթի ենթարկված երկրորդ տղամարդը Դոլարի փոխարժեքը նվազում է. եվրոն նույնպես էժանացել է Արթուր Բաղդասարյանը և Ալեքսան Ալեքսանյանն ազատվեցին պաշտոններից Եղանակը Հայաստանում Կաշառքի դիմաց զինծառայությունից տարկետում տալու դեպք է բացահայտվել․ ԱԱԾ 1-2 տարվա ընթացքում ներկրված մեքենաները մաշվելու, գնալու են. կառավարությունն այստեղ անելիք չունի. տնտեսագետ Ոստիկան Տիգրան Առաքելյանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա երիտասարդը մեղսունակ է ճանաչվել Տնտեսական հեղափոխության միֆը Աբովյանի ծննդատանը 4,9 կգ քաշով տղա երեխա է ծնվել Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՓԵՏՐՎԱՐԻ). Եր­կու ան­գամ նա­խա­գահ է ընտր­վել Սերժ Սարգ­սյա­նը Քա­ղա­քա­ցի­ու­թյուն ստա­նա­լու դի­մում­նե­րի քննարկ­ման ժամ­կե­տը 6 ամս­վա փո­խա­րեն կսահ­ման­վի 3 ամիս. «Փաստ» «Մի օր ատե­լու­թյու­նը սե­լավ է դառ­նա­լու, ամեն ինչ սրբի, տա­նի». «Փաստ» ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ «Ան­թույ­լատ­րե­լի է, որ հա­սա­րա­կա­կան, առա­վել ևս՝ քա­ղա­քա­կան որո­շա­կի տրա­մադ­րու­թյուն­ներ փո­խանց­վեն բա­նա­կին». «Փաստ» Նավթի համաշխարհային գներն աճում են Ոչ այն­քան քա­ղա­քա­կան, որ­քան իրա­վա­կան աս­պեկ­տով. «Փաստ» Կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման տնտե­սա­կան սև հետ­քը. ի՞նչ բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյուն կա­րող է կրել Հա­յաս­տա­նի տնտե­սու­թյու­նը. «Փաստ» Հայաստանում նշում են Գիրք նվիրելու օրը «Աշ­խա­տո­ղին օգուտ տա­լու ան­վան տակ բա­րե­փո­խում են անում, բայց շա­հում է գոր­ծա­տուն». «Փաստ»
website by Sargssyan