Yerevan, 05.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Փոր­ձա­գետ. «Եր­կու դեպ­քում էլ իշ­խա­նու­թյուն­նե­րը բա­վա­կա­նին բարդ իրա­վի­ճա­կում են». «Փաստ»

Interview

«Փաստ» օրաթերթը գրում է

Թե՛ մեր աշխարհագրական դիրքը, թե՛ ունեցած ռեսուրսները և թե՛ Արցախյան խնդիրը հանգեցրել են մի իրավիճակի, որտեղ առկա քաղաքականությանն այլընտրանք չկա։ Մենք չենք կարող մեր արտաքին քաղաքականության վեկտորները Ռուսաստանից դեպի Արևմուտք կամ Արևելք փոխել։

 Ըստ նրա, այս իրողության հետ բոլորը հաշվի են նստում։ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ Հովսեփ Բաբայանը, որի հետ խոսել ենք արտաքին քաղաքականության վերաբերյալ մի շարք հարցերի շուրջ։ 

Փորձագետի խոսքով, այս պահին արտաքին հարաբերությունների հետևանքով առաջացած լուրջ խնդիրներ ու լուրջ սպառնալիքներ չկան. 

«Միևնույն ժամանակ, դա չի նշանակում, որ մարտահրավերներ կամ սպառնալիքներ չկան, պարզապես դրանք իրենց բնույթով ոչ թե միանգամյա, այլ շարունակական են։ 

Խոսքը թե՛ տարբեր երկրներում դեսպանատների աշխատանքի, թե՛ նաև երկրի հիմնական դերակատարների՝ արտաքին հարաբերությունների հետ կապված որոշումներին է վերաբերում։ 

Հիմնական դերակատարների կայացրած որոշումների և դրանց արդյունքների համատեքստում լուրջ խնդիրներ չկան, բայց կան ինչոր միտումներ, և ժամանակը ցույց կտա, թե դրանք ո՞ր կողմ կտանեն կամ, առհասարակ, ինչ-որ կողմ կտանե՞ն, թե՞ ոչ»։ 

Այս համատեքստում անդրադառնալով Արցախյան հարցի շուրջ բանակցություններին, վերջին հանդիպումներին և դրանցից բխող իրավիճակին՝ մեր զրուցակիցը նշեց. «Իշխանափոխությունից հետո Արցախյան հարցի շուրջ օրակարգը փոխվել է, ինչն ակնհայտ է նաև Մինսկի խմբի հայտարարություններից, որտեղ նշվում է, թե հանդիպումներում ինչ են քննարկում։ 

Մինչև իշխանափոխությունն օրակարգում հիմնականում շփման գծի անվտանգային հարցերն էին, այն մեխանիզմների տեղադրումը, որոնք հրադադարը խախտողին ինչ-որ կերպ պետք է սաստեին։ 

Իշխանափոխությունից հետո այս օրակարգը երկրորդվեց, և առաջ եկան այլ հարցեր, ինչպես հումանիտար ակցիաները և խաղաղության նախապատրաստվելը։ Փոխարենը բանակցային սեղանին հայտնվել են հանգամանքներ, որոնք նախորդ բանակցությունների համեմատ ինչ- որ առաջընթացի մասին են վկայում։ 

Մասնավորապես, այն առումով, որ այսօր քննարկվում են ոչ միայն հումանիտար ակցիաները, խաղաղության նախապատրաստման հանգամանքը, այլ հիմնարար սկզբունքների հետ կապված հարցեր, որոնք վերջնական կարգավորման համատեքստում ամենակարևորն են և ամենախորքայինը»։ 

Հ. Բաբայանը շեշտեց, որ այդ սկզբունքները քննարկվել են նաև ժնևյան հանդիպման ժամանակ։ 

«Թեպետ այդ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ հստակ չի նշվել, թե որ սկզբունքների շուրջ է այն տեղի ունեցել, բայց ԵԱՀԿ Մինսկի խումբը դեռ Բրատիսլավայում տեղի ունեցած հանդիպումներից հետո էր վերահաստատել, որ կարգավորումը պետք է հիմնված լինի «ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշում ու հավասար իրավունքներ» սկզբունքների վրա։

 Այս մասին ժնևյան հանդիպումից հետո Ադրբեջանը նույնպես նշել էր իր հայտարարության մեջ, սակայն հայկական կողմից այդ բնորոշումը չկար։ 

Պատճառն այն է, որ դեռ անցած տարի Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի համանախագահությամբ անվտանգության խորհուրդների նիստ եղավ, որտեղ Ն. Փաշինյանը հայտարարեց, որ առկա սկզբունքները վիճելի են և մեկնաբանման կարիք ունեն։ Նույնպիսի հայտարարություն արեց նաև Կապանում, ներքաղաքական մոտիվներով։ 

Հիշեցնելով նախկինների ժառանգությունը՝ նշեց այն էլեմենտների մասին, որոնք արդեն տասնամյակներ առկա էին սեղանին, որոնք առաջարկվում էին միջազգային հանրության կողմից։ 

Ըստ էության, Հայաստանի իշխանությունները չեն ուզում այս մասին բարձրաձայնել կամ ինչ-որ կերպ խուսափում են։ Բարձրաձայնելու առումով խնդիրը հետևյալն է. բոլոր դեպքերում, եթե քննարկում ես այդ սկզբունքները, միևնույն է, մի օր նաև քո հանրությանն ես ստիպված լինելու ասել, որ մենք ինչ-որ կոմպրոմիսի պետք է գնանք։ 

Իսկ չխոսելու դեպքում վտանգ կա այն առումով, որ մերժում ենք բանակցային սեղանին առկա հանգամանքները և ուզում, որ միայն հումանիտար ակցիաներ լինեն»,-ասաց փորձագետը՝ նշելով, որ այդ պարագայում հարցը չի հասնի տարածքների կամ կարգավիճակի վերաբերյալ քննարկման տիրույթ, թեպետ կողմերի հիմնական վեճն այդտեղ է։ «Եթե հայկական կողմի մարտավարությունն ընտրվել է այնպես, որ անընդհատ մանևրելու է, հարցը չի հասցնելու այնտեղ, որ սկզբունքները լրջորեն քննարկվեն, ապա այդ դեպքում վերադառնալու է նախկին իշխանությունների կողմից ընտրված մարտավարությանը. 

այսինքն, մենք հայտարարում ենք, որ կոմպրոմիսի ենք գնում, բայց, միևնույն ժամանակ ասում ենք, որ դրան գնալու ճանապարհին լուրջ խոչընդոտներ կան, և միջազգային հանրությունը հասկանում է մեզ։ 

Իսկ Ադրբեջանն իր հերթին, կարծես, հրադադարը խախտելու լեգիտիմություն է ստանում, որովհետև հասկանում է, որ հայկական կողմն է բանակցությունները ձգձգում, իսկ ինքն ուզում է, որ իրավիճակը տաք մնա։ Այսինքն, երկու դեպքում էլ իշխանությունները բավականին բարդ իրավիճակում են»,-ընդգծեց Հ. Բաբայանը։

Վերջինս մի կարևոր հանգամանք առանձնացրեց. «Այս ընթացքում ընդհանրապես Նիկոլ Փաշինյանն իր հանրային ելույթներում մեծ դժվարությամբ է տարանջատում միջազգային և տեղական լսարաններին։ 

Իր համար, կարծես, միևնույն է՝ Վիեննայում է, թե Կապանում, ասում է նույնը։ Փոխարենը, եթե լսարանները տարանջատելու փորձ արվի, գուցե հնարավոր լինի այդ բալանսը պահել. այսինքն, մի կողմից չստացվի այնպես, որ դու մերժում ես այդ բանակցային օրակարգը, մյուս կողմից՝ այնպես անել, որ հարցը չհասնի կարևոր սկզբունքների քննարկմանը, որտեղ դու ներկայանալու ես որպես կոմպրոմիսի գնացող կողմ»։ 

Նա ընդգծեց, որ, ընդհանուր առմամբ, բանակցային գործընթացն ավելի ինտենսիվ բնույթ ունի, մինչդեռ նախկինում հանդիպումների և դրանց ժամկետների նման հերթականություն չի եղել. 

«Լավ է սա, թե վատ, կապված է իշխանության գործողություններից. մասնավորապես՝ որքանո՞վ են այդ հանգամանքն ի շահ պետության ուղղելու, և որքանո՞վ կարող են թուլացնել դիրքերը՝ ի շահ հակառակորդի։ 

Այս առումով դատել կարող ենք միայն ապագայում, որովհետև գոնե այս պահի դրությամբ չունենք այնպիսիարդյունքներ, համաձայն որոնց, կարող ենք խոսել բանակցությունները տապալելու կամ չտապալելու մասին։ 

Այդուհանդերձ, այդ առումով կան միտումներ։ Այն, որ «ադրբեջանական համայնքի» թեման բարձրաձայնվել է, դրանց մասին խոսում են, մեծ հաշվով, ինչ-որ տեղ թերացում է։ 

Ընդհանուր առմամբ, մեզ արդյունքներ են պետք, որ հասկանանք՝ այդ միտումները ճիշտ ուղղությամբ տարա՞ն, թե՞ ոչ»։

Հովսեփ Բաբայանը նշեց, որ մի խնդիր էլ կա, ինչը վերաբերում է հատկապես ինֆորմացիոն դաշտին։ «Մեր արտաքին քաղաքականությունը հիմնականում արտգործնախարարի և վարչապետի կողմից է վարվում, որոնք իրենց հերթին որոշակիորեն կաշկանդված են դիվանագիտական էթիկայով։ 

Տպավորություն է, որ հանրությունը չի տեղեկանում, թե ինչ է կատարվում։ 

Դրա փոխարեն ընդդիմադիր շատ գործիչներ ու ակտիվիստներ փորձում են լցնել այդ բացը ու իրենց կասկածներով ու մեղադրանքներով տպավորություն են ստեղծում, որ բանակցային գործընթացում կատարվում է այն, ինչ իրենք են ասում։ 

Այս առումով իշխանությունն իրապես թերանում է. նրանք չեն փորձում հասարակությանը ավելի գրագետ ձևով հասցնել այն, ինչ տեղի է ունենում։ 

Իշխանությունն այդ առումով այլ միջոցներից կարող է օգտվել և այդ ամենը բացատրել խորհրդարանականների կամ առանձին գործիչների միջոցով։ 

Բայց, ըստ էության, ԱԺ մեծամասնություն կազմող ուժի ներսում շատ քիչ են այդ հարցին տիրապետողները՝ մեկ կամ երկու հոգի։ Եթե անգամ նրանք ինչ-որ բան ասեն, միևնույն է, այդ ամենը կորչելու է մեծ ինֆորմացիոն հոսքերի մեջ»,- ասաց փորձագետը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal