Աբգար Ափինյան. «Սերգեյ Եսենինի ինքնասպանությունը» (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից)

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԵՕՐՅԱ ԳՐՈՂՆԵՐԻ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ

ՍԵՐ­ԳԵՅ ԵՍԵ­ՆԻ­ՆԻ ԻՆՔ­ՆԱՍ­ՊԱ­ՆՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ

Երկիրը լցվել է դավաճաններով ու մատնիչներով, է՜յ, քաղաքացինե՛ր, ինչո՞ւ ձայն չեք հանում` բանաստեղծ Սերգեյ Եսենինն էր, կանգնել էր «Անգլետեր» հյուրանոցի մոտ ու գոռում էր: Հյուրանոցում պիտի մի անծանոթի հանդիպեր, որ գաղտնի ծրար էր բերելու և անհավատալի տեղեկություն` իբր իր գրող ընկերները մատնել են իրեն: Ինչպե՜ս կարող էր նման բան լինել, երբ մի քանի րոպե առաջ միասին խմում էին մոտակա կաբակում:

- Հանգստացի՛ր, Սերգե՛յ,- հնչեց ծանոթ մի ձայն` Բորիսն էր, Եսենինի ընկերը, որ թիկունքից ձեռքը բարեկամաբար ուսին դնելով՝ շարունակեց,- դու Ռուսաստանի վերջին լիրիկն ես, Սերգե՛յ, չե՞ս տեսնում՝ ինչ են անում քեզ հետ: 

Հեռացի՛ր, փախի՛ր այստեղից, արդեն լուրեր են տարածում, որ դու լրտես ես, որ քո տեղն արդեն գիտեն օրգանները, դու ժողովրդի թշնամի ես, և քո միակ ելքն ինքնասպանությունն է: 

Ում հանդիպում եմ, հարցնում են` Սերգեյը դեռ ո՞ղջ է, կյանքին դեռ վերջ չի՞ տվել: Քո մահավճիռն արդեն կայացված է, և միակ մարդը, որ անտեղյակ է դրանից, դու ես: Գրողների միությունում գիտեն անգամ, թե քեզ ինչպես են սպանելու: 

Քեզ ոչ ոք չի պաշտպանում, դու մենակ ես, այսքան թշնամի ունես, կառավարությունն ինչու՞ պիտի քեզ խնայի: Եվ ինչո՞ւ փրկի` դու այս կարգերն էլ չընդունեցիր, ազատ պոետ ես քեզ երևակայում: Դա նպատա՞կ է, հիմա մարդ մի նպատակ պիտի ունենա` ապրել ամեն գնով: Կաշիդ փրկիր, Սերգե՛յ, դու կրակի հետ ես խաղում:

-Բորի՛ս, այդ ինչե՞ր ես խոսում, չէ՞ որ ես հանճար եմ: 

- Հենց դրա համար էլ քեզ սպանելու են, և այդ մեղքն էլ են քեզ վրա գցելու: Գրողների միության վարչությունում եմ լսել` խոսում էին իբր մեղքդ ապացուցված է, և ուրիշ ելք չունես, ինքնասպանությունից բացի: 

Դու վերջին պոետն ես, Սերգե՛յ, ինչո՞ւ քեզ չկարողացար պահել: Քեզ շրջապատել ես դավաճաններով ու մատնիչներով, մի բաժակ դրանց հետ խմելու համար կյանքդ կործանեցիր: 

Քո փառքի հետ այդ սողունները հաշտվել չկարողացան, նրանք ամեն օր քո մահն են ուզում: Իսկ դու, միամիտ գեղջուկ, հավատում ես ամեն ժպիտի, ինչպե՞ս չես տեսնում նրանց ատելությունը: 

Նրանք շրջապատել են քեզ, նրանք վազում են քո հետևեից, և գիտե՞ս, թե ինչու: Քո փառքին են ուզում քսվել, ահա ինչու: Չեն հանգստանալու, մինչև քեզ չուտեն: Ես քեզ հիշում եմ` պայծառ մի տղա, դու մեր նոր պոեզիայի արևն էիր լինելու: 

Հիմա ի՞նչ ես դարձել` կանանց հետևից քարշ եկող հարբեցող: Նրանք են քեզ դարձրել այդպիսին` հարբեցող ու սկանդալիստ: 

Իրենք քեզ հասնել չկարողացան, բայց իրենց հաջողվեց քեզ ընկղմել այս կաբակների ցեխի մեջ: Նրանք քեզ քարշ են տալիս գինետնից գինետուն` քեզ վարկաբեկելով, անունդ կեղտոտելով:

-Բորի՛ս, դու ոչ կյանքից ես բան հասկանում, ոչ էլ կանանցից,- արհամարհանքով հրաժեշտ տվեց ընկերոջը Եսենինն ու քայլերն ուղղեց դեպի «Անգլետեր»:

Հյուրանոցի իր համարի առջև շվարեց` դուռը կիսաբաց էր: Բանալիները ձեռքի մեջ դողացին` մի՞թե Բորիսը ճիշտ էր: 

Բայց հետ դառնալ այլևս չէր կարող` իրեն արդեն դռների մեջ դիմավորեցին: Չտեսավ քանիսն են, միայն մի բան նկատեց` հյուրերը սև բաճկոններով էին` ՆԳ ժողկոմատից: Ասացին՝ օրդեր ունեն խուզարկության, բայց ցույց չտվեցին: Քրքրեցին ճամպրուկներն ու պայուսակը, ոչինչ չգտան: 

-Ասում ես՝ անմեղ ես, հա՞, հիմա կտեսնենք, տեղից վեր կացավ բարձրահասակ չեկիստն ու աթոռով հարվածեց Եսենինի կրծքին: Վարագույրը պոկվեց և շրխկոցի հետ ներս մտան երեք հոգի: Եսենինը ճանաչեց ներս մտնողներին` Գրողների միությունից էին:

Եկել են, որ ինձ փրկեն, բայց ինչո՞ւ չեն մոտենում, ինչո՞ւ են կանգնել հեռու, դռների արանքում, և ինչո՞ւ են ժպտում այսպես ծաղրական, ես իրենց ի՞նչ եմ արել` փորձեց հասկանալ Եսենինը, բայց հետևեց երկրորդ հարվածն ու ընկավ արյունլվա: 

Դիմադրելն արդեն անիմաստ էր` Եսենինն արդեն միայն հետևում էր, թե ինչ են անում իր հետ, զգաց, թե ինչպես ձեռքը ջարդեցին, պարանը հագցրին վզին, սեղմեցին օղակը: Չեկիստներից մեկի ձեռքին լուսանկարչական պարատ կար` ու՞մ էր պատրաստվում լուսանկարել կամ ի՞նչ:

Եվ հանկարծ մթնող հայացքի առջև ցոլացին պայծառ պատկերներ` ժապավենի պես իր կյանքն էր անցնում իր իսկ աչքերի դեմ` գյուղական ճանապարհին իրեն սպասող կար` իր մայրը: 

Հետո մեծ պոետին տեսավ` Բլոկին, որ իրեն հռչակեց բանաստեղծ ողջ Ռուսիայով մեկ: Հետո կանայք էին, անթիվ, անհաշիվ կանայք, ու նրանց մեջ իր ամենասիրելին` հայուհի Շագանեն` ինչո՞ւ չպահեց: 

Ոչ ոքի պահել չկարողացավ, ոչ մեկին սիրելու ժամանակ չունեցավ: Ուզում էր սիրել բոլորին ու կորցրեց միակին` կորցրեց սերը: Հաշվում էր կանանց, պարծենում էր, որ շատերին է սիրել, բայց հիմա ոչ ոք չկար, որ փրկեր իրեն: Ընկերնե՞ր ... ահա, եկել են չեկիստների հետ, որ տեսնեն ինչպես են իրեն սպանում, տեսնեն ու հանգստանան:

Երբ ամեն ինչ ավարտվեց, ներս կանչեցին թղթակիցներին, որ վախեցած սպասում էին բացատրության: Ինքնասպանություն է, վերջ տվեց իր կյանքին` հայտարարեց սև բաճկոնավորը: Այդպես էլ գրեցին թերթերում...

 

 

Արմեն Ղևոնդյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Ստեփանակերտում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել Նիկոլ Փաշինյանը հոգեկան խանգարումներ ունի, հիվանդ է, չգիտի՝ ինչ է բանակը, ինչ է պատերազմը. Մովսես Հակոբյան 18-ամյա Գևորգն սպասում էր առաջնեկին. որդին կկրի հերոս հոր անունը Պարտված վարչապետը չունի հեղինակություն ոչ միայն հակառակորդի մոտ, այլ նաև մեր մոտ. Արա Զոհրաբյան Արցախի պողոտան կոչվում էր Բաքվի փողոց. զգուշացնեմ, հետո չզարմանանք Էդմոն Մարուքյանը դիմել է Վլադիմիր Պուտինին Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա Գազի գինը և՞ս դեկտեմբերի 1-ից կթանկանա Ադրբեջանը Հայաստանին է հանձնել հինգ զինծառայողների դիերը Հադրութից Լևոն Երանոսյանը խնդրել-աղերսել է թույլատրեն մեկնի ճակատ՝ մերժել են Մահացել է հայտնի դերասան Զավեն Աբրահամյանը Փոխգնդապետին ստիպել են, համոզել են հրաժարվել Անդրանիկ Քոչարյանի դեմ ցուցմունքից Հայ զինծառայողը փրկում է ականի վրա հայտնված ծառայակցի կյանքը (տեսանյութ) Ադրբեջանական կողմը տեսանյութեր է հրապարակել կենդանի վիճակում մարդկանց գլխատելու վերաբերյալ․ Արցախի ՄԻՊ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս հեռուստաուղերձով /ուղիղ միացում/ Վերադարձրու զարդերս ու վճարիր պատվիրածդ հագուստի գումարը. Աննա Հակոբյանի նախկին վարսավիրը՝ Աննային Ինչ է ասել Պուտինը Սոթքի մասին. «սողոմոնյան որոշման» ուրվականը Արցախի պաշտպանության բանակը նոր հաղորդագրություն է տարածել Միրզոյանը մի թեթև առարկել է, Տիգրան Ավինյանը երկու ձեռքով կողմ է եղել «հող հանձնելու» ակտին
website by Sargssyan