Իսկ հե­տո ո՞ւմ պետք է մե­ղադ­րեն իրենց ձա­խո­ղում­նե­րի հա­մար. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

2018 թվականի իշխանափոխությունից հետո այդպես էլ ՀՀ քաղաքական դաշտում առողջ քաղաքական մթնոլորտ չի ձևավորվում, ավելին՝ այն գնալով թունավորվում է՝ թունավորելով նաև ներհասարակական հարաբերությունները։ 

Այստեղ իշխանություններն իսկապես «հաջողել» են: Հասարակությունը սևի ու սպիտակի բաժանելու, սեփական պատասխանատվությունից խուսափելու համար մեղավորներ փնտրելու, մարդկանց անվանարկելու ու «հաթաթա» տալու գործելակերպը շարունակվում է։

 Իշխանություններն այսպիսով փորձում են հնարավորություն ստանալ արդարանալու, թե իրենց չի հաջողվում էական փոփոխություններ կատարել երկրի սոցիալ-տնտեսական կյանքում, քանի որ այդ «սև ուժերը» խանգարում են իրենց։ 

Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո ժողովրդին մեծ հույսեր էր ներշնչում, թե ինքը խոշորածավալ փոփոխություններ է կատարելու, սակայն այն ժամանակվա խորհրդարանական մեծամասնությունը սաբոտաժ է անում, չի թողնում, դրա համար էլ ներդրումներ չեն գալիս և այլն։ 

Իսկ երբ 2018 թվականի դեկտեմբերին էյֆորիայի ալիքի ներքո տեղի ունեցան ընտրություններ, և «Իմ քայլը» դաշինքը, ստանալով ձայների մեծամասնությունը, կարողացավ ԱԺ-ում մեծամասնություն ձևավորել, թվում էր՝ ոչ մի խանգարող հանգամանք չկա իշխանության համար զարգացնել երկիրը, հանդարտվել, պարզապես աշխատել: 

Սակայն կարճ ժամանակ անց պարզվեց, որ հիմա էլ դատական համակարգն է խանգարում։ Դրան հետևեց դատարանները շրջափակելու՝ վարչապետի կոչը և վեթթինգի մասին հայտարարությունը։ 

Սակայն երբ գալիս էր պահը, որ իշխանությունները պետք է խոստովանեին, թե իրենք են պատասխանատու, որ ժողովրդի սպասումներն իրականություն չեն դառնում, նորից իրենց գործունեությունը խոչընդոտելու հասցեատեր էին գտնում։ 

Հերթական անգամ արդեն կառավարության նիստի ժամանակ վարչապետը մեղադրեց պետական համակարգի ներկայացուցիչներին, որ դիմադրում են հեղափոխությանը։ Երևի թե այս տրամաբանության ներքո պետք է դիտարկել նաև պետական համակարգում տեղի ունեցող խոշոր փոխատեղումները, օպտիմալացումները և այլն։ 

Սակայն իշխանությունների համար այդպես էլ որպես գլխավոր «խոչընդոտ» մնում է ներկայիս ՍԴ-ն՝ Հրայր Թովմասյանի գլխավորությամբ։ Եվ ԱԺ-ում վարչապետի վերջին ելույթից տպավորություն է առաջանում, թե հենց ՍԴ-ն է «քար գցում» երկրի ապագայի վրա և չի թողնում, որ Հայաստանում «ժողովրդավարությունը» կայանա։ 

Ըստ վարչապետի՝ ՍԴ-ն մի սուբյեկտ է, որն իրեն ժողովրդից բարձր է հռչակել: Սակայն անհասկանալի է, թե ՍԴ-ն ինչպե՞ս է խոչընդոտել իշխանություններին ու չի թողել, որ զարգացնեն երկիրը ու ժողովրդավարություն կառուցեն։ Ինչպես ասում է պատգամավոր Էդմոն Մարուքյանը, այդ ի՞նչ բարեփոխում եք ցանկացել կատարել, որ ՍԴ-ն խոչընդոտել է: 

Բնականաբար, պատասխան չկա ու չի էլ կարող լինել: Իսկ խնդիրը հստակ է՝ ունենալ կամակատար ՍԴ, որը կդակի ցանկացած որոշում, որ կլինի Փաշինյանի սրտով: Իսկ օրենքի, օրինականության, իշխանության թևերի տարանջատման սկզբունքի վրա՝ թքած: Ու հիմա իշխանությունները հերթական անգամ հորինել են ինչ-որ ախոյանի կերպար, որի դեմ պետք է պայքարեն ոչ միայն իրենք, այլև «ժողովուրդը»։ 

Եվ ահա, «ժողովրդի պահանջով» ՍԴ դատավորների հեռանալու հարցը ԱԺ-ն որոշեց դնել հանրաքվեի, այսինքն՝ հենց նույն «ժողովրդի» ուսերին։ Այդուամենայնիվ, հանրաքվեի հնարավորությունն ինքնին դեռ կասկածելի է: 

Սակայն, եթե, այդուամենայնիվ, ընդունենք, որ հանրաքվեն կայացել է, ընդունենք, որ ինչ-որ հրաշքով անհրաժեշտ քանակի ձայն է ստացել, արդյունքում ՍԴ ներկա դատավորները հեռացել են, հետո ո՞ւմ են մեղադրելու իշխանությունները երկրի առաջընթացին խոչընդոտելու, իրենց խանգարելու և ժողովրդի սպասումներն իրականություն չդարձնելու համար։ 

Չէ՞ որ հենց իշխանություններն են ՍԴ-ն որակում վերջին Բաստիոն, որը դեռ չեն գրավել իրենք: Հասկանում ենք՝ միշտ էլ կգտնվեն մեղավորներ, այդ թվում ու առաջին հերթին՝ «հպարտ քաղաքացիները», որոնց վրա կբարդվեն բոլոր թերացումներն ու ձախողումները, բայց դա արդեն չի աշխատում: Նույն ժողովրդին վաղ թե ուշ պատասխան պետք է տրվի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ռուսաստանում հաջողությամբ ավարտել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի բժշկական փորձարկումները Հակակառավարական ցույցեր Բելգրադում և Սոֆիայում․ տեսանյութ Արթուր Վանեցյանը սկսած գործը կհասցնի իր տրամաբանական ավարտին Գագիկ Ծառուկյանի հետագա քայլերը կբխեն իրավիճակի վերլուծության արդյուքներից Փրկարարները 14-րդ օրն է՝ փնտրում են Ներքին Դվին համայնքի 66-ամյա բնակչին Ձերբակալվել է Վստրեչի Ապերը Ամեն հերթական ստուգայցն ավելի ու ավելի բարվոք պատկեր է գրանցում. ԱԱՏՄ Եթե ձեր նկատմամբ որս եմ հայտարարում՝ հանձնվեք հնարավորինս շուտ և առանց դիմադրության․ Նարեկ Մալյան Ոստիկանության բրիգադն է, որը ուղևորվում է մարզեր դիմակ-տուգանք օպերացիաի Հայաստանը լիովին հանձնառու է իրագործել ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգը․ փոխվարչապետ Նախորդ օրը կորոնավիրուսից մահացած քաղաքացիներից ամենաերիտասարդը 37-ամյա տղամարդ է Ստամբուլյան կոնվենցիային ընդառաջ՝ Հայաստանի իշխանությունը խնդիր է դրել ազատվել Նաիրա Զոհրաբյանից Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Նոյեմբերյանում և Ալավերդիում Եթե ուսումնարանը չունի պայմանագիր որևէ բուհի հետ, ապա շրջանավարտն ինչ արտոնություններ ունի բուհ ընդունվելու դեպքում Ատեստավորում անցնելու դեպքում ուսուցիչը կարող է ունենալ աշխատավարձի 50 % բարձրացում․ ԱԺ պատգամավորը մանրամասնում է Կորոնավիրուսի պայմաններում տուրիզմի ոլորտում իրավիճակային լուծումներ պետք է առաջարկվի, որ տուրիզմը կարողանա գոյատևի․ ոլորտն անդունդի եզրին է․ տուրիզմի ոլորտի մասնագետներ Եթե Կառավարությունը բիզնեսի աջակցության այլ քայլեր չձեռնարկի, նվազագույնը 80,000 գործազուրկ կավելանա․ Գագիկ Մակարյան Սևանի ափին հանգստացողները ո՞ր դեպքում կարող են դիմակ չկրել /Տեսանյութեր/ Այս իշխանությունների համար պետբյուջեի ԱՄԵՆԱՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԾԱԽՍԱՅԻՆ ՀՈԴՎԱԾԸ դա ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐԻ հոդվածն է. Հայկ Ֆարմանյան Վարչապետ Փաշինյանը հրապարակել է հայ ժողովրդի ազգային նպատակները
website by Sargssyan