Բա­ցի նոր ճա­նա­պարհ­նե­րի տնտե­սա­կան էֆեկ­տից, կա­ռա­վա­րու­թյու­նը չի մո­ռա­նում նաև PR բա­ղադ­րի­չի կա­րև­ո­րու­թյան մա­սին

russian.eurasianet.org-ը «Հայաստանը հույս ունի, որ նոր ճանապարհները կբերեն բարգավաճում» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի նոր կառավարությունը առաջնահերթ ուշադրություն է դարձնում երկրի գլխավոր մայրուղիների շինարարությանը: 

Թբիլիսիում ասպիրանտուրայում սովորող Արփի Գաբրիելյանը հաճախ է երթուղային տաքսիներով ուղևորվում Երևանից Թբիլիսի: 

Ըստ նրա նկարագրության, ճանապարհի այն ժամանակվա վիճակը, հատկապես Վրաստանի հետ սահմանի հարավում գտնվող հայկական հատվածը «սարսափ» էր, և «մեքենան անընդհատ ցնցվում ու ճոճվում էր, և ամեն անգամ հաջորդ ուղևորությունը կատարելիս ինքը զայրացած էր՝ ինչու է միջազգային մայրուղին գտնվում այդ վիճակում»: 

Հունվարին Թբիլիսի վերադառնալիս Գաբրիել յանը հաճելիորեն զարմացել է: Ճանապարհը, որը նախկինում ավելի շատ փոսեր ուներ, քան ասֆալտ, այժմ հարթ է: 

Ըստ նրա, ներկայիս ճանապարհի համեմատությունը նախկինի հետ «երկինք ու գետին» է: «Նոր Հայաստանում» կատարված բոլոր փոփոխություններից առավել ուշագրավը, թերևս, նոր ճանապարհներն են: Երկար տարիներ երկրի մայրուղիները գտնվել են աղետալի վիճակում, նույնիսկ տեղական չափանիշներով: 

Իշխանությունները չեն ձգտել իրավիճակը բարելավել, իրական քայլեր չեն ձեռնարկվել, և եթե անգամ միջոցներ հատկացվել են, դրանք պարզապես թալանվել են: Նորերը, իշխանության գալով 2018 թվականի գարնանը, մայրուղիների վերանորոգումը դարձրել են առաջնահերթություն: 

Ճանապարհաշինության համար պատասխանատու գերատեսչությունից՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից Eurasianet.org- ին հայտնել են, որ 2019 թվականին 285 միլիարդ դրամի (60 միլիոն դոլար) արժողությամբ 335 կիլոմետր ճանապարհ է վերանորոգվել: 

2020 թվականին նախարարությունը ակնկալում է վերանորոգել ևս 500 կիլոմետր ճանապարհ: Ըստ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Բագրատ Բադալ յանի, «ճանապարհները երկրի զարկերակներն են, և դրանք ուղղակիորեն կապված են պետության տնտեսական զարգացման հետ»: 

Դեկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել էր, որ անցել է Երևան-Թբիլիսի մայրուղու նոր հատվածով, և հիշել, որ 2018 թվականին վարորդները հրաժարվում էին Վրաստանից զբոսաշրջիկներ տեղափոխել Հայաստան՝ անմխիթար ճանապարհների պատճառով: 

Ըստ Փաշինյանի, ինքը «դրանից ամաչել» է, իսկ ներկայումս այդ ճանապարհը գտնվում է գերազանց վիճակում: Երևան-Թբիլիսի երթուղային միկրոավտոբուսի վարորդ Ալեք Ասատրյանը ևս շատ գոհ է: 

Ըստ նրա, «նախկինում ուղևորությունը տևել է հինգ ու կես, կամ անգամ վեց ժամ, իսկ այժմ՝ ընդամենը չորս ժամ, բացի դա, ուղևորության ժամանակը էլ ավելի կկրճատվի սահմանի մոտ ճանապարհի վերանորոգման ավարտից հետո»: 

Հաջորդը հերթում ևս մեկ միջպետական զարկերակ է, որը Երևանը կապում է հարավային հարևանի` Իրանի հետ: Այդ մայրուղին պետք է վերանորոգվեր Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի շրջանակներում, որին աջակցում են միջազգային ֆինանսական կառույցները, և որը սկսվել է դեռևս 2012 թվականին: 

Ըստ պլանի, վերանորոգումը պետք է արդեն ավարտված լիներ, բայց իրականում 550 կիլոմետրից ընդամենը 31 կիլոմետրն է ծածկված նոր ասֆալտով:

 Իրավապահ մարմիններն արդեն իսկ իրականացնում են հետաքննություն այդ նախագծի իրականացման ընթացքում տեղի ունեցած մասշտաբային կոռուպցիայի վերաբերյալ: Ըստ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բադալ յանի, ներկայումս այդ նախագծի իրականացման համար նոր կապալառու է փնտրվում, և ընտրությունը պետք է կատարվի մինչև հաջորդ տարի: 

Երկար տարիներ ձգված ճանապարհների վերանորոգման աշխատանքների պատճառով տուժածների թվում է Խաչիկյանների ընտանիքը Մեղրի քաղաքից, որը գտնվում է Իրանի հետ սահմանին: Նրանք ունեն պատմական տուն, որտեղ զբոսաշրջիկներին սենյակներ են վարձով տալիս: Կամ գոնե փորձում են դա անել: Ընտանիքի անդամներից մեկը՝ Շահանե Խաչիկյանը, Eurasianet.org- ին հայտնել է, որ քչերն են փորձում ավելի քան յոթ ժամ երթևեկելով՝ Երևանից հասնել Մեղրի: 

Ըստ նրա, «համացանցում մարդիկ տեսնում են իրենց հյուրատունը և ցանկություն հայտնում այցելել, բայց ի վերջո հասնում են միայն մինչև Կապան կամ Գորիս»: Մեղրին Հայաստանի ամենահարավային կետում է, և այնտեղ տանող ճանապարհը անվերջանալի լեռնային շրջադարձեր է, հետևաբար, ըստ Շահանեի, «թունելը շատ օգտակար կլիներ»: Նոյեմբերին կառավարությունը Եվրամիությունից 1,7 միլիոն եվրո դրամաշնորհ է ստացել այդ ճանապարհի կառուցման նախագիծ կազմելու համար, իսկ ընդհանուր ճանապարհի արժեքը գնահատվում է 1 միլիարդ դոլար: 

Ըստ Բադալ յանի, նախագիծը, շնորհիվ ութ կիլոմետրանոց թունելի, կնվազեցնի Սիսիան-Քաջարան քաղաքների միջև եղած հեռավորությունը՝ ներկա 120 կիլոմետրից հասցնելով 60 կիլոմետրի, իսկ թունելի կառուցումը կարժենա մոտավորապես 320 միլիոն դոլար: 

Նախարարությունն ակնկալում է 50 միլիոն դոլար ԵՄ դրամաշնորհ ստանալ, ինչպես նաև վարկեր վերցնել եվրոպական բանկերից: Ըստ Բադալյանի, նախատեսվում է կառուցել ևս մեկ թունել Քաջարանից Ագարակ, և այդ երկու նախագծերն իսկական խթան կհանդիսանան Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության համար: Նա նաև նշել է, որ երբ կառուցվի նոր մայրուղին, հնարավոր կլինի մեկ օրում Երևանից Մեղրի հասնել և վերադառնալ:

 Բացի նոր ճանապարհների տնտեսական էֆեկտից, կառավարությունը չի մոռանում նաև PR բաղադրիչի կարևորության մասին: 2019 թվականի մարտին Փաշինյանը այցելել էր Արարատի մարզի Սիս քաղաք և խոստացել վերանորոգել գյուղի գլխավոր ճանապարհը: 

Երկու ամիս անց «Ազատություն» ռադիոկայանը գյուղում նկարահանումներ է իրականացրել 10-ամյա տղայի՝ Սամվելի հետ, որը մտահոգել է վարչապետին:

 Ըստ տղայի, «Նիկոլը խոստացել է, որ ճանապարհի կառուցումը կսկսվի անմիջապես, բայց չի արել դա»: Տղայի տեսանյութը դիտվող է դարձել հայկական սոցիալական ցանցերում, և ճանապարհը, ի վերջո, վերանորոգվել է: 

Դեկտեմբերի սկզբին Փաշինյանը գնացել է այդ գյուղ նոր ճանապարհը բացելու և Սամվելի հետ հանդիպելու համար: Բայց տղան թերահավատ է եղել: Ըստ նրա, «ինքը չգիտի ասֆալտի հաստության մասին և այլն, ժամանակը ցույց կտա»: 

 

Բերման ենթարկված տղամարդը խոստովանել է նախկինում կատարած գողությունները Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու համար մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ նախկին պետին «Ժամանակին Հռոմ գնալը երազանք էր». Բագրատյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Կին զինծառայողները հանդիսավոր երդվել են Տվյալներ են ստացվել կեղծ օգտատերերի միջոցով ահաբեկչության կոչերի տարածման վերաբերյալ . ԱԱԾ Երվանդ Մանարյանի հուղարկավորության հանձնաժողով է ստեղծվել Մոսկվայում սկսել են դեմքի ճանաչման համակարգ կիրառել՝ կորոնավիրուսի կարանտինը վերահսկելու համար Այո, 50 եվրոյով Հռոմ գնալը աշխարհընկալումը փոխելու, լավը վերցնելու հնարավորություն է. Ատոմ Ջանջուղազյան Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդն արգելելու վերաբերյալ նիստին փոխվեց պատասխանող կողմը Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում. Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա Հանդիպում Արցախի ՊՆ-ում. քննարկվել է զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցը Մեկնարկում է «Սպորտային սերունդ» ծրագիրը. Մրցույթին կարող են մասնակցել դպրոցները Հայաստան մուտք գործող 2,7 մլն ուղեւոր զննվել է, 383-ի մոտ նկատվել են վարակիչ հիվանդությունների ախտանշաններ Հայաստանի 10 լավագույն մարզիկների պարգեւատրումը (ուղիղ) «Իմ ընտանիքն էլ զգաց այս երջանկությունը». Սեփական տուն՝ երկրաշարժից 32 տարի անց Իդլիբում խնդիրը կհաջողվի լուծել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը «մի կողմ քաշվի». Թուրքիայի պաշտպանության նախարար Խոշոր վթար «Չայնիի» ոլորաններում. DAF բեռնատարը շրջվել է ու մասամբ փակել է ճանապարհը (ֆոտո) Բակո Սահակյանը Արցախի Քննչական կոմիտեի նախագահին դասային աստիճան է շնորհել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՓԵՏՐՎԱՐԻ). Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանի կենտրոնում նախաձեռնվում է «անդադար ակցիա»
Ո՞րն է ամուսնանալու լավագույն տարիքը` հորոսկոպի յուրաքանչյուր նշանի համար Առնետի սիրելիները. կենդանակերպի 3 նշաններ, որոնք 2020 թվականին մեծ հաջողություններ կունենան 2020 թվականի մարտին, Կենդանակերպի 3 նշաններին՝ Դրամական միջոցների հոսք է կանխատեսվում Ինչ հիվանդություններ են բնորոշ Ձեզ՝ ըստ ծննդյան ամսի Կանանց 4 վատ սովորություններ, որոնք գաղտնի սիրում են բոլոր տղամարդիկ ԹԵՍՏ. Ո՞ր ընտանիքն է ամենահամերաշխը. Պատասխանը շատ բան կպատմի ձեր մասին Կենդանակերպի 4 զույգ, որոնց անգամ Աստված բաժանել չի կարող. Գտա՞ք ձեզ այս ցանկում Ահա թե ինչպես 1 րոպեում վերադարձնել այն քարտը, որը «կուլ է տվել» բանկոմատը Հիվանդների 90%-ը չգիտի,որ ավիտամինոզ ունի, անգամ չգիտի, թե դա ինչ է. ահա 6 գլխավոր նախանշան, որ չի կարելի անտեսել Ուշադիր զննեք․ կա՞ արդյոք Ձեր դաստակին այս հազվագյուտ հանդիպող գծերը: Ահա թե ինչ են դրանք նշանակում․․․
website by Sargssyan