Բելառուսը խնդրում է Ռուսաստանին հետաձգել ԲելԱԷԿ-ի կառուցման համար հատկացված վարկի մարումների մեկնարկը

Բելառուսի եւ Ռուսաստանի կառավարությունները կքննարկեն ԲելԱԷԿ-ի կառուցման վարկի պայմանները: Այդ մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի վարչապետ Դմիտրի Կրուտոյը՝ մեկնաբանելով փետրվարի 7-ին Սոչիում բարձր մակարդակում կայացած բանակցությունների արդյունքները, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:

«Բավականին շատ ժամանակ են նախագահները հատկացրել Օստրովցում ատոմային էլեկտրակայանի կառուցման կապակցությամբ իրավիճակը քննարկելու շուրջ: Ներկայումս դա, հավանաբար, ամենանշանակալի համատեղ ինտեգրացիոն նախագիծն է: Առաջին բլոկում մենք այժմ անցնում ենք մեկնարկային աշխատանքների շատ կարեւոր փուլով: Հասկանալի է, որ այստեղ շատ կարեւոր է մանրակրկիտ քննել հարցը եւ ստուգել բոլոր քայլերը շատ մեծ ուշադրությամբ,-նշել է առաջին փոխվարչապետը:-Հանձնարարված է մինչեւ փետրվարի վերջ բոլոր պատասխանատուներին (ե՛ւ «Ռոսատոմ»-ին, ե՛ւ մեր Էներգետիկայի նախարարությանը) աշխատանքների առաջին բլոկն ավարտելու վերջնական ժամանակացույցը հաստատել»:

Նա հիշեցրել է, որ, ինչպես բազմիցս նաեւ ընդգծել է Բելառուսի նախագահը, ԲելԱԷԿ-ը պետք է լինի ամենաանվտանգ կայանը: «Այդ իսկ պատճառով այստեղ որեւէ շտապողականություն չպետք է լինի: Ամեն ինչ պետք է լինի մանրամասն ստուգված»,-ասել է առաջին փոխվարչապետը:

Պատասխանելով ԲԵԼՏԱ-ի պարզաբանող հարցին վարկի պայմանների փոփոխության մասին՝ Դմիտրի Կրուտոյը մանրամասնել է, որ դա դեռեւս բանակցությունների առարկա է մասնագիտական կառույցների  ու ֆինանսների նախարարների միջեւ: «Այստեղ ակներեւ է լուծումը՝ հաշվի առնելով ժամկետների փոքր-ինչ հետաձգումը: Մենք խնդրում ենք հետաձգել վարկը մարելու մեկնարկը: Ավելին, մենք խնդրում ենք լրացուցիչ ծանրաբեռնվածություն չկրելու համար հետաձգել այդ վարկի ժամկետը եւ ինչ-որ չափով կրճատել տոկոսադրույքը՝ համապատասխանեցնելով այն գրեթե այն պայմանագրերին, որոնք ունի «Ռոսատոմ»-ն ուրիշ երկրներում: Կարող է տեղի ունենալ տոկոսադրույքի ոչ մեծ շտկում: Սակայն դեռեւս վերջնական պայմանավորվածությունների մասին խոսելը վաղ է, դեռեւս պետք է լուրջ աշխատանք տանեն փորձագետները»,-ասել է նա:

Ինչպես հայտնի է, 2011 թվականի նոյեմբերի 25-ին ստորագրվել էր միջկառավարական համաձայնագիր Բելառուսի կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին Օստրովցի մերձակայքում (Գրոդնենսի մարզ) ատոմային էլեկտրակայան կառուցելու համար, որը նախատեսում է մինչեւ 10 մլրդ դոլարի հատկացում:

Հայկական կողմը ոչնչացրել է Ադրբեջանի Միրբաշիր քաղաքի հենակետը (տեսանյութ) Վարդենիսում սպանվել է քաղաքացիական մեկ անձ. ԱԳՆ Եվս 80 անուն. Ներկայացնում ենք ադրբեջանական բանակի սպանվածներին Թշնամին գնդակոծում է Վարդենիսի գյուղերը Ադրբեջանը «Գրադի» 122 մմ-անոց արկ է արձակել Ստեփանակերտի բնակելի թաղամասի վրա Այս պահին հրետակոծվում են Վարդենիսի գյուղերը. Արծրուն Հովհաննիսյան ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակառակորդը կիրառել է ծանր հրանետային համակարգեր Պետք ա պատրաստ լինեք հակադարձելու ադրբեջանցիների հնարավոր գործողություններին մեդիա դաշտում Հակառակորդը մարտի է նետել ամեն ինչ, ամեն հնարավոր զենք Իգլայով ոչնչացվել է հակառակորդի երկու ուղղաթիռ Լուսանկարներ՝ առաջնագծից Հակառակորդը վերջին ճիգերն է դնում, դրա համար էլ՝ մարտի է նետել ամեն ինչ. Արծրուն Հովհաննիսյան Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել Ողջ գիշեր ընթացել են համառ մարտեր. Ադրբեջանը տվել է մոտ 60 զինծառայողի եւ մեծ թվով զրահատեխնիկայի կորուստ. Հովհաննիսյան ՊՆ-ի տեսանյութը. Ինչպես է հետ մղվում ադրբեջանական ստորաբաժանման գրոհը. Ինչպես են դիմում փախուստի Հայկական կողմի բոլոր զոհերի անունները Վարդենիսում քաղաքացիական ավտոբուս է այրվում հարվածային ԱԹՍ-ի հարվածից Հարվածներ Վարդենիսի ուղղությամբ. ՀՀ ՊՆ-ն կոշտ պատասխան կտա Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ. խոսնակ Եվս մեկ սպանված օդաչու Ադրբեջանի ՊՍԾ-ից
website by Sargssyan