Հան­րաք­վեի հիմ­նա­կան հար­ցադ­րու­մը՝ Հա­յաս­տա­նը կու­նե­նա՞ իշ­խա­նու­թյու­ննե­րից կա­խյալ ՍԴ, թե՞ ոչ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Դասագրքային պարզ ճշմարտություն է՝ իշխանության ճյուղերի միջև հակակշիռները իրական ժողովրդավարական համակարգի առաջնային պահանջներից են։ 

Այսօր մենք հնարավորություն ունենք իրապես ժողովրդավարական երկրին բնորոշ իրավիճակ ունենալ, երբ գոնե դատական համակարգը կարող է պահպանել իր անկախությունը։ Առավել ևս, այն պարագայում, երբ գործադիրը և օրենսդիրի մեծամասնությունը ոչ թե մեկ ուժի, այլ մեկ անձի ձեռքում է: 

Եվ եթե Սահմանադրական դատարանն էլ կորցնի իր անկախությունը, ապա իշխանության երեք ճյուղերն էլ հայտնվելու են իշխող անձնիշխանության վերահսկողության տակ և կառավարվելու են մեկ կենտրոնից։

 Սա ամենևին չի բխում ժողովրդավարական համակարգի տրամաբանությունից, դրա համար էլ իշխանությունները հարցն այլ տեսանկյունից են ներկայացնում, որպեսզի հակառակ տպավորությունն առաջանա, թե իբր իրենց քայլերի հիմքում ընկած է Հայաստանի «ժողովրդավարությունը փրկելու» տրամաբանությունը։ 

Դրա համար էլ վարչապետն ու իշխանության մյուս ներկայացուցիչները իրենց ելույթներում փորձում են հարցը տանել սևի ու սպիտակի, ժողովրդական և հակաժողովրդական ուժերի դաշտ՝ ողջ իրողությունն այնպես ներկայացնելով, թե իրենք ցանկանում են զարգացնել երկիրը, սակայն այդ «մութ ուժերը» Հրայր Թովմասյանի գլխավորությամբ խոչընդոտում են պետության առաջընթացին։ 

Իրականում խնդիրը ամփոփված է մեկ հարցի մեջ՝ Հայաստանն արդյոք կունենա՞ անկախ Սահմանադրական դատարան, թե՞ ոչ։ 

Ակնհայտ է, որ իշխանություններն իրենցից կախյալ դատական համակարգ ունենալու կողմնակից են, որպեսզի իրենց քայլերի ճանապարհին խոչընդոտներ չհարուցվեն։ Այս ամենի դեպքում մեծանում է դեպի դիկտատուրա սահուն անցման ռիսկը։ 

Հենց այս տրամաբանության մեջ է ՍԴ դատավորների լիազորությունների դադարեցման հարցը սահմանադրական փոփոխությունների տեսքով դրվում հանրաքվեի: 

Իրականում հանրաքվեի անցկացումը լուրջ փորձություն է իշխանությունների համար. նրանք կախյալ դատական համակարգի ստեղծման հարցով փորձելու են պատասխանատվությունը իրենց վրայից գցել ժողովրդի վրա՝ որպես հիմնավորում ներկայացնելով այն փաստարկը, թե իշխանությունը պատկանում է ժողովրդին և ժողովուրդն էլ որոշել է։ 

Այսինքն, գործ ունենք պարզունակ կամակորության հետ, որի կյանքի կոչումն սպասարկելու բեռն ու պատասխանատվությունը դրվում է հանրության վրա: Ազատ ու արդար հանրաքվեի միջոցով կգնա՞ հասարակությունը նման պատասխանատվության ու սոսկ անձնական խնդիրներ լուծելու ճանապարհով, ցանկացած ոք պարտավոր կլինի ընդունել իրողությունները, կմերժի՞ գործիք դառնալ, ուրեմն այդ որոշումը պարտավոր կլինենք ընդունել:

 Սակայն կա մեկ այլ կարևոր հանգամանք. հանրաքվեից հետո (անկախ արդյունքներից) իշխանության համար սկսվելու է մի նոր շրջան, երբ ստիպված են լինելու մեկընդմիշտ փակել սևերի ու սպիտակների, անցյալի «մութ ուժերի», սատանաների թեմաները:

 Ի վերջո, հենց իշխանություններն են հայտարարել, որ ՍԴ-ն «վերջին Բաստիոնն» է: Եթե գրավում են այդ «Բաստիոնը», ուրեմն իրենց խոչընդոտող որևէ այլ օղակ չի մնացել, իսկ իրենց ընդդիմացող քաղաքական ուժերին ու անհատներին պիտակավորելը կլինի պրիմիտիվ շահարկում: 

Քաղաքական պայքարն իր կանոններն ունի. անցյալի, ներկայի, ապագայի, աջի, ձախի, կենտրոնի և այլնի անունները շահարկելն արդեն ծիծաղելի կդառնա, որովհետև քաղաքական պայքարի իրավունք ունի յուրաքանչյուր ոք: 

Այլ հարց է՝ նրանք ինչ վստահություն ունեն հասարակության շրջանում: Բայց դրա համար էլ կան ընտրություններ. արտահերթ, թե հերթական, կարևոր չէ: 

Իսկ եթե հաղթում է Ոչ-ը, ուրեմն, իշխանությունները պետք է հիմնովին եզրակացություններ անեն, քանի որ կստացվի, որ մեր հանրությունը «ժողովրդավար իշխանություններից» անհամեմատ ժողովրդավար է: 

Հ.Գ.-Այս ամենի վառ վկայությունը հենց հերթական «իմքայլականի» հերթական «գլուխգործոցն» է, թե «օրենքներն ու Սահմանադրությունը առ ոչինչ են, երբ կա ժողովուրդը»: Ինչպես ասում են, առանց մեկնաբանության. սա արդեն դառնում է բնավորություն...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

«Մասիս» ԲԿ-ում 5,5 կգ քաշով տղա երեխա է ծնվել Մեկ օրում բացահայտվել է 72 հանցագործություն. ընտանեկան բռնություն, 16 տարին չլրացածի հետ սեռական հարաբերություն Հիվանդանոցում մահացել է նաեւ վրաերթի ենթարկված երկրորդ տղամարդը Դոլարի փոխարժեքը նվազում է. եվրոն նույնպես էժանացել է Արթուր Բաղդասարյանը և Ալեքսան Ալեքսանյանն ազատվեցին պաշտոններից Եղանակը Հայաստանում Կաշառքի դիմաց զինծառայությունից տարկետում տալու դեպք է բացահայտվել․ ԱԱԾ 1-2 տարվա ընթացքում ներկրված մեքենաները մաշվելու, գնալու են. կառավարությունն այստեղ անելիք չունի. տնտեսագետ Ոստիկան Տիգրան Առաքելյանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա երիտասարդը մեղսունակ է ճանաչվել Տնտեսական հեղափոխության միֆը Աբովյանի ծննդատանը 4,9 կգ քաշով տղա երեխա է ծնվել Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՓԵՏՐՎԱՐԻ). Եր­կու ան­գամ նա­խա­գահ է ընտր­վել Սերժ Սարգ­սյա­նը Քա­ղա­քա­ցի­ու­թյուն ստա­նա­լու դի­մում­նե­րի քննարկ­ման ժամ­կե­տը 6 ամս­վա փո­խա­րեն կսահ­ման­վի 3 ամիս. «Փաստ» «Մի օր ատե­լու­թյու­նը սե­լավ է դառ­նա­լու, ամեն ինչ սրբի, տա­նի». «Փաստ» ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ «Ան­թույ­լատ­րե­լի է, որ հա­սա­րա­կա­կան, առա­վել ևս՝ քա­ղա­քա­կան որո­շա­կի տրա­մադ­րու­թյուն­ներ փո­խանց­վեն բա­նա­կին». «Փաստ» Նավթի համաշխարհային գներն աճում են Ոչ այն­քան քա­ղա­քա­կան, որ­քան իրա­վա­կան աս­պեկ­տով. «Փաստ» Կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման տնտե­սա­կան սև հետ­քը. ի՞նչ բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյուն կա­րող է կրել Հա­յաս­տա­նի տնտե­սու­թյու­նը. «Փաստ»
website by Sargssyan