«Տնտե­սա­կան հե­ղա­փո­խու­թյան» մեկ տա­րին. այն տե­սա­նե­լի չէ իրա­կան կյան­քում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց Հայաստանում «համաժողովրդական տնտեսական հեղափոխության» մեկնարկի մասին: Մեկ տարին բավական ժամանակաշրջան էր գոնե արձանագրելու մեկ-երկու քայլ, որոնք հիմքեր կտային ենթադրել, թե մենք իրոք այդ ճանապարհին ենք: 

Ավաղ, իրականում մենք գնալով ավելի ենք հեռանում ճանապարհից: Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ երկրի սոցիալ-տնտեսական դրությունը բարելավելու և քաղաքացիների կյանքի որակը բարձրացնելու մասին խոստումների ներքո։ 

Մարդիկ էլ հիմնականում հույսեր ունեին, թե Փաշինյանի կառավարությանը կարճ ժամանակահատվածում կհաջողվի զարգացնել տնտեսությունը, ներդրումներ ներգրավել արտասահմանից և բարելավել իրավիճակը երկրում։ Սկզբնական շրջանում հանրությունը մեծ սպասումով հետևում էր իշխանության քայլերին, սակայն տեսանելի փոփոխություններն այդպես էլ իրականություն չէին դառնում։ 

Եվ իշխանամերձ շրջանակների կողմից գործի էր դրվում այն փաստարկը, թե փոփոխությունների համար ժամանակ է պետք՝ «թողեք աշխատեն» սկզբունքով։ Ընդամենը մի քանի ամիս հետո կլրանա նաև Փաշինյանի վարչապետության 2 տարին, այնինչ ներկայիս կառավարության «տնտեսական թռիչքը» կամ «տնտեսական հեղափոխությունը» միայն ցուցանիշներով ու թղթերով է տեղի ունենում կամ միայն իշխող թիմի անդամների կյանքում։ 

Իսկ շարքային «մահկանացու» քաղաքացիների կյանքում քիչ թե շատ դրական փոփոխություններ չկան, նրանք ապրում են այնպես, ինչպես նախկինում, գուցե ավելի վատ։ 

Հետաքրքրական է, որ կառավարությունը սկզբից ևեթ որդեգրեց իմիտացիոն գործելակերպ։ Սեփական ոչ մի ծրագիր ու գաղափար չունենալով՝ նրանք փորձեցին նախկին իշխանություններից եկող ծրագրերն «իրենցով անել» և ներկայացնել որպես իրենց կառավարության գրանցած արդյուք։ Սա հատկապես ակնառու դրսևորվեց արտաքին քաղաքականության ոլորտում։ 

Փաշինյանի կառավարությունը ոչ միայն շարունակեց նախկիններից եկող արտաքին քաղաքական ուղեգիծը, այլև լայնորեն լուսաբանեց և իրենց ձեռքբերումը համարեց Հայաստանի միջազգային հեղինակության համար այնպիսի խոշոր մասշտաբի միջոցառումների անցկացումը, ինչպիսիք են Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը և ՏՏ համաշխարհային համաժողովը, որոնց անցկացման վերաբերյալ աշխատանքները գլխավորապես տարվել էին նախկին իշխանությունների կառավարման ժամանակ։ 

Նույն խնդիրը վերաբերում է նաև տնտեսական և սոցիալական քաղաքականությանը։ Դեռևս 2018 թվականի սկզբին նախկին իշխանությունները հայտարարում էին, թե 2019 թվականի հունվարի 1-ից թոշակների, նվազագույն աշխատավարձի որոշակի բարձրացում կլինի, քանի որ «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ են նախատեսվում՝ մարդկանց եկամտահարկը նվազեցնելու ուղղությամբ: Իսկ ներկայիս կառավարությունը այս նպատակադրումը վերցրեց և կիրառեց, այն էլ՝ մեկ տարի ուշացումով։ 

Եվ 2020 թվականի սկզբից եկամտահարկի նվազեցումը և դրանով պայմանավորված աշխատավարձերի որոշակի բարձրացումը ներկայիս կառավարությունը ներկայացնում է որպես իրենց համառ աշխատանքի արդյունք։

 Փաշինյանի գլխավորած կառավարությունը նույնիսկ նախկինում գործող շատ ծրագրեր անվանափոխեց կամ պետական կառավարման համակարգում որոշակի կառուցվածքային փոփոխություններ կատարեց՝ անունը դնելով արդյունավետության բարձրացում։ 

Բայց իրականում հանրության համար նախկինի համեմատությամբ էական արդյունավետության բարձրացում տեսանելի չէ։ Իհարկե, պետական կառավարման համակարգում շարունակականությունը ոչ միայն վատ չէ, այլև խրախուսելի է: Սակայն այդ պարագայում պետք է ազնիվ գտնվել: 

Հնարավոր չէ ամենօրյա ռեժիմով սևացնել անցյալը, ոչ մի լավ բան չտեսնել անցյալում, նախորդներին անխտիր հանցագործ ու կոռուպցիոներ հայտարարել, անցյալը հիշել միայն քինախնդրության պատճառով, սակայն անցյալի եղած դրականն ու լավը կիրառել կյանքում որպես քո սեփական աշխատանքի արդյունք: 

Սակայն մոլորեցնել հնարավոր է մի քանի ամիս, լավ, 1-2 տարի, ոչ ավելի: Ըստ էության, մեր քաղաքացիների համբերության բաժակն արդեն մոտ է սպառվելուն, և դրա մասին են վկայում գրեթե ամեն օր տեղի ունեցող բողոքի բազմապիսի ակցիաները։ 

Իշխանություններն իրենց ժամանակը պետք է շատ արդյունավետ օգտագործեն և տնտեսության զարգացմանը նոր խթան հաղորդեն, որն իր արտացոլումը կստանա բնակչության կյանքում, այլապես Փաշինյանի վարկանիշի սրընթաց անկման վրա նույնիսկ բազմահազար ֆեյքերի քարոզչական ֆոնը չի կարող որևէ ազդեցություն ունենալ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Իտալիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է հայերին չայցելել Լոմբարդիա և Վենետո Ֆրանսիայում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդները Ծնողը աշակերտների ներկայությամբ ապտակել է ուսուցչուհուն, քաշքշել. հայտարարություն «Անտերություն է». Մեղրու ԲԿ-ում հրաժարվել են զննել մի քանի օր ջերմող երեխաներին Իրանի կառավարության ներկայացուցիչը կոչ է արել չքաղաքականացնել կորոնավիրուսի խնդիրը Կորոնավիրուսը հասավ Ադրբեջան. կան հոսպիտալացվածներ Գողության համար հետախուզվող 31-ամյա Օլեսյան հայտնաբերվել է Կոմիտասի պողոտայում Երեք տղամարդու բերման են ենթարկել. Նրանց մոտ գտել են ծալովի դանակ, մարիխուանա, «G 231» եւ «Ակինետոն» հաբեր Քննարկվել է ճանապարհային քարտեզով 2020 թվականի համար նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը Փաշինյանը Մարտի 1–ին քաղաքացիներին հրավիրում է երթի ՀՀ նախագահը նոր նշանակում է արել Կառավարությունը չի միջամտի բուհերում հայոց լեզվի եւ պատմության բացառման հարցին. նախարար Արարատ Միրզոյանը ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն դիտարկող առաքելությունների հրավերներ է ուղարկել Փետրվարի 17-ից 23-ը հայտնաբերվել է ոչ սթափ 76 վարորդ Ողբերգական ու խոշոր վթար՝ Բերդ-Այգեձոր ճանապարհին. չորս մարդ մահացել է, եւս չորսը վիրավոր է Քարոզարշավին բուհերի ներգրավվածություն չի եղել եւ չի լինելու. Արայիկ Հարությունյան Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի վարչապետին Անկախության օրվա առթիվ 17-ամյա պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ․ Հրազդանի ոստիկանների բացահայտումը «Ես էլի մնում եմ իմ պնդմանը, որ դա հովազ էր». հարձակման ենթարկված քաղաքացի Խոշոր ու ողբերգական վթար Տավուշում. «ՎԱԶ 2107»-ը մխրճվել է «ՄԱԶ» բեռնատարի մեջ. կա 1 զոհ, 7 վիրավոր (ֆոտո)
website by Sargssyan