Քանի՞ արտակարգ դեպք է գրանցվել Հայաստանում նախորդ տարի․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության և ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ամփոփ տեղեկատվության, 2019 թվականին Հայաստանում գրանցվել է 20 889 արտակարգ դեպք, տուժել է 12 929 (427 զոհ, 12 502 վիրավոր), տարհանվել`4 748, փրկվել՝ 363 մարդ: Այս մասին «Փաստը» տեղեկանում է վիճակագրական կոմիտեից։ 

Եվ այսպես՝ 2019 թվականին գրանցված տարերային վտանգավոր երևույթների ընդհանուր քանակը կազմել է 389-ը։ 

Ընդհանուր առմամբ տուժել է 13 մարդ, որից 7-ը զոհվել է, 6-ը՝ վիրավորվել, 2699-ը՝ տարհանվել, ընդ որում տարհանումները կապված են բքի, մերկասառույցի և ձնահյուսի հետ։ 

Տարերային վտանգավոր երևույթների ցանկում «առյուծի» բաժինն ընկնում է անտառային հրդեհներին, որին հաջորդում է կարկուտը, վայրի կենդանիների հարձակումը, քարթափվածքը, ուժեղ քամիները և այսպես շարունակ։ 

Վտանգավոր երևույթների քանակով Հայաստանի տարածքում առաջատարը Վայոց ձորի մարզն է։ 

Թվով ավելի շատ են տեխնածին արտակարգ դեպքերը՝ 15 195։ 2019 թվականին դրանցից տուժել է ընդհանուր առմամբ 7268 մարդ, որից 359-ը զոհվել է, 6909-ը՝ վիրավորվել, 435-ը՝ տարհանվել, իսկ 359-ը՝ փրկվել։ 

Տեխնածին արտակարգ դեպքերի պարագայում «առաջատար» են բուսածածկ տարածքներում հրդեհները՝ 6514, ճանապարհատրանսպորտային պատահարները՝ 4799, աղբի մշտական և ժամանակավոր կուտակման վայրերում՝ 1063, և բնակելի շենքերում և շինություններում հրդեհները՝ 1061։ 

Տեխնածին արտակարգ դեպքերում «առյուծի» բաժինը՝ 6381, գրանցվել է Երևանում։ Տուժել է 2951 մարդ, որից 90-ը զոհվել են, 2861-ը վիրավորվել։ Հետաքրքրական է այն, որ 6381 արտակարգ դեպքից 2172-ը ճանապարհատրանսպորտային պատահարներ են, որոնցից տուժել է 2887 մարդ, զոհվել՝ 86-ը, վիրավորվել՝ 2801-ը։ 

Տեխնածին արտակարգ դեպքերի քանակով Երևանին հաջորդում են Կոտայքի՝ 1876, Արարատի՝ 1351, Արմավիրի՝ 1028 մարզերը, և այսպես շարունակ։ 

Ի դեպ, տեխնածին արտակարգ դեպքերն ամենաքիչը գրանցվել են Վայոց ձորի մարզում՝ 267։ 

Նույնն, ի դեպ, վերաբերում է նաև ճանապարհատրանսպորտային պատահարներին։ Գրանցված սոցիալ-կենսաբանական արտակարգ դեպքերի ընդհանուր թիվը 2019 թվականին կազմել է 5305-ը, ընդհանուր առմամբ տուժել է 5648 մարդ, որից 61-ը զոհվել է, 5587-ը՝ վիրավորվել, իսկ 1614-ը՝ տարհանվել։ 

Հիմնականում արտակարգ դեպքերը կապված են սննդից, ալկոհոլից, դեղորայքից, բնական գազից և այլ աղբյուրներից մարդկանց թունավորումների հետ՝ 5047 դեպք։ Այս դեպքում էլ «առաջատարը» Երևանն է՝ 3622 արտակարգ դեպք։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 23 զինծառայող․ նրանց մեջ կամավորական կա Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կարևոր հայտարարություն է տարածել Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է կեղծ լուսանկարներ և տեսանյութեր տարածել ԱՀ ՄԻՊ-ը հրապարակել է սպանված քաղաքացիական անձանց տվյալները Արցախի համար հավաքագրվել է ավելի քան 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար Սիրիացի վարձկանը BBC-ին պատմել է, թե ինչպես են իրեն խաբեությամբ բերել հայերի դեմ կռվելու «Գևորգը մահացած հորեղբոր անունն էր կրում, սիրված էր բոլորի կողմից». Ծովազարդում սգում են Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է ադրբեջանական զոհերի մասին Ամուսինս, այո, Արցախում է․ Ո՛չ մեկնելուց ենք հարկ համարել գրել, ո՛չ էլ սպասել է, որ իրեն կանչեն․ Սիրուշո Տեսանյութ. «Ուղիղ մի սուտկա չարչարվել եմ, որ գամ, գնամ սահման». ՌԴ-ից կամավորները եկան Հայաստան Ադրբեջանական դիրքի գրավումը Լուսանկարներ՝ Մարտակերտից, որտեղ թշնամու հարվածից 3 խաղաղ բնակիչ է զոհվել ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է. Մարտերը կդադարեցվեն միայն մեկ դեպքում․ Ալիև Լեւոն Քոչարյանը սահմանին է Մի քանի հարյուր թոշակառուներ խնդրել են իրենց այս ամսվա թոշակը փոխանցել Հայոց բանակին Մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողներից 3-ը Կոտայքի մարզից են․ մարզպետ Կապանցի զոհված զինծառայողի եղբայրն առաջնագծում մարտնչում է, եղբոր մահվան մասին չգիտի դեռ Զոհված օդաչուն 33 տարեկան էր, 2 երեխաների հայր Հայկական կողմը ոչնչացրեց թշնամու մի շարք հենակետեր և տեխնիկա. Տեսանյութ
Ամուսինս, այո, Արցախում է․ Ո՛չ մեկնելուց ենք հարկ համարել գրել, ո՛չ էլ սպասել է, որ իրեն կանչեն․ Սիրուշո «Դա կանխամտածված ռազմական հանցագործություն է, որը կատարվել է Արցախի մայրաքաղաքի փողոցներում խաղաղ բնակիչների դեմ»․ Սերժ ... Քիմ Քարդաշյանն արխիվային լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով քույրերին նախքան պլաստիկ վիրահատությունները Ո՞վ է Ազատության արձանի բնորդուհին. դեմք, որը ոչ բոլորին է հայտնի Ուղիղ եթերների ժամանակ տեղի ունեցած ամենասկանդալային ու զավեշտալի դեպքերը Որ հիվանդություններն են սրվում կորոնավիրուսից բուժվելուց հետո Իրականություն, թե՞ պատրանք. այսպիսի տորթեր դուք հաստատ դեռ չեք տեսել Շուշաննա Թովմասյանը բալիկի ծննդին ընդառաջ մեկնել է ԱՄՆ Նորապսակ Արուս Տիգրանյանը ցույց է տվել իր ռոմանտիկ նախաճաշն ամուսնու հետ Միհրան Հարությունյանը և Մակտինա Բեբիան բաժանվել են
website by Sargssyan