Բնակարանային գողերը բացի ոսկեղենից, տարել էին նաեւ 40 շիշ կոնյակ. 3 ամիս անց նրան գտել են

Նախորդ տարվա նոյեմբեր եւ այս տարվա հունվար ամիսներին Գավառի Դեմիրճյան փողոցի մի տնից երկու անգամ գողություն էին արել: Օգտվելով տանտերերի բացակայությունից` պատուհանով մտել էին ներս, հափշտակել ոսկեղեն, կենցաղային իրեր, 40 շիշ կոնյակ եւ այլ թանկարժեք խմիչքներ` պատճառելով 1 միլիոն դրամից ավելի նյութական վնաս:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը ստանալուն պես ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները դեպքի վայրում համապատասխան ուսումնասիրություններ արեցին: Պարզեցին` որտեղից ինչ են գողացել: Տուժողը ոչ ոքի չէր կասկածում:

Փետրվարի 6-ին գողության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն կատարվեց կասկածյալի բնակարանում եւ օժանդակ շինություններում: Ոստիկանները հյուրասենյակից հայտնաբերեցին կաթուցիչ` սեւ նստվածքի հետքերով եւ կանեփանման չորացված, մանրացված զանգված, որոնք, ըստ կասկածյալի, իր օգտագործման համար էին: Ավելի ուշ պարզվեց, որ 31-ամյա տղամարդը գողոնը վաճառել է Երեւանում: Նույն օրը նա, իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ, ներկայացավ ոստիկանության Գավառի բաժին եւ տվեց խոստովանական բացատրություն:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ կասկածվողը, նշվածից զատ, 2019 թվականի հոկտեմբերին Սայադյան փողոցի մի տնից մոտ 130.000 դրամի ոգելից խմիչք էր գողացել: Մի ուրիշ օր պատուհանով մտել էր Ազատության 2-րդ նրբանցքի տներից մեկը, բայց հարմար բան չգտնելով` հեռացել էր:

Քննչական փորձարարության ժամանակ տղամարդը մանրամասնել է, թե որ տուն ինչպես է մտել, որտեղից ինչ գողացել:

Տուժողներից ընդունվել է հաղորդում:

Դեմիրճյան փողոցի տնից հափշտակված գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Հանգամանքները պարզվում են:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Մեկ օրում բացահայտվել է 81 հանցագործություն. անձի առեւանգումը, ալիմենտի վճարումից խուսափում Տղաներին նույնպես պետք է պատվաստել ՄՊՎ-ի դեմ. ամերիկացի բժիշկ Բլումբերգը կարծում է, որ ԱՄՆ նախագահը պետք է փորձառու մենեջեր լինի՝ ի տարբերություն Թրամփի Մահացել է Յուրի Դավթյանը Գործադիրը 10 լավագույն մարզիկներից յուրաքանչյուրին 5 մլն դրամ կհատկացնի. Պարգեւատրումը կլինի վաղը 5 տարում 1,5 մլրդ դոլար պետք է գոյանա հակակոռուպցիոն պայքարի, այդ թվում՝ գողացված միջոցների հետբերման միջոցով. Փաշինյան Նոր զվարճալի Արթ-կերպարներ Depteam-ի կողմից ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը մնացել է 102-րդ տեղում Պանամայում ձերբակալել են 5 տոննա կոկաինով սուզանավ ՊԱԾ-ի հատուկ օպերացիան Ադրբեջանում. հատուկ նշանակության ջոկատները ներխուժել են գործադիր իշխանության շենք ՍԴ-ի հարցը լուծում ենք ու վե՞րջ․․․ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ. անդամների կեսից ավելին ներկա չէին. Օրակարգում ռեկտորի հաշվետվությունն էր «Եթե կարողանում է գիրք բաժանել, թող մեզ ընդունի»․ սեւազգեստ մայրերը՝ Նիկոլ Փաշինյանին Մեծ բիզնես դարձած հոբբի. «Մաթևոսյան Վայն» Ամերիաբանկ. Աշխատավարձային քարտի նոր` շահավետ առաջարկ Այո՞, թե՞ ոչ. ՎիվառոԲեթը խաղադրույքներ է ընդունում ՍՓ հանրաքվեի վերաբերյալ Մասիսում 5 կգ 500 գրամ քաշով երեխա է ծնվել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Փաստացի սկսվել է Ղարաբաղյան շարժումը Վերմիշյանի՝ «աշխարհի ամենագեղեցիկ փողոցի» շենքերը քանդվում են Քաղաքական և դիվանագիտական լայնածավալ մանևրներ իրականացնելու բացառիկություն և հնարավորություն. ինչո՞ւ է արդիականացվում «հայկական հարցը»
website by Sargssyan