Հայաստանի բնակչության մեծամասնությունը գտնում է, որ ծխախոտային արտադրանքի միատեսակ փաթեթավորման կիրառումը չի ծառայի իր նպատակին և չպիտի լինի Կառավարության գերակայությունը

 

Մինչ ՀՀ Ազգային Ժողովը պատրաստվում է հաստատել նոր օրենսդրական փաթեթ, որը կսահմանի ծխախոտի այսպես կոչված «պարզ» փաթեթավորումը (այսուհետ՝ Միատեսակ փաթեթավորում), «Ջեյ Թի Այ» ընկերության կողմից պատվիրված և անկախ հետազոտությունների առաջատար «Էմ Փի Ջի» ընկերության կողմից անցկացված նոր հետազոտությունը բացահայտում է, որ հարցվածների մեծամասնությունը կասկածի տակ է դնում այդ մոտեցման արդյունավետությունը՝ 69%-ը կարծում է, որ Միատեսակ փաթեթավորումը չի կարող ստիպել չափահաս ծխողներին հրաժարվել ծխելու սովորությունից: Հարցման արդյունքները ցույց են տալիս նաև, որ կարգավորման դաշտում հասարակության համար շատ ավելի կարևոր և արդիական խնդիրներ կան:

 

Հարցման ժամանակ, երբ մարդկանց խնդրել են դասակարգել կարգավորումները ըստ կաևորության՝ Միատեսակ փաթեթավորումը վերջին տեղն է զբաղեցրել (հարցման մասնակիցներից միայն 20% այդ խնդիրը համարում «շատ կարևոր»): Հարցվածների համար առավել կարևոր և առաջնային գերակայությունների շարքում նշվել են՝ Առողջապահական համակարգից կոռուպցիայի վերացումը, որը դիտվում է որպես թիվ 1 գերակայություն (գրեթե բոլոր հարցվածները՝ 96% նշել են այն որպես կարևոր), երկրորդ հորիզոնականում գործող կանոնակարգերի ավելի լավ կիրառումն է դեռահասներին ծխախոտ ձեռք բերելու հնարավորությունները կանխելու համար (հարցվածների 93% նշել են, որ այդ հարցը կարևոր է), և երիտասարդության շրջանում կրթության և գովազդի ներդրումը ծխելու ռիսկերի տեղեկացման վերաբերյալ կարևորվում է հարցվածների 88% կողմից։

 

«Միատեսակ փաթեթավորումը դա ապրանքանիշերի օգտագործման արգելք է: Այն պահանջում է գույների, պատկերների, պատկերանշանների և ապրանքային նշանների հեռացում ծխախոտային տուփերի վրաից, բրենդի անվանումով միատեսակ փոքր չափի տեքստային տպագրությամբ և միանման ֆոնային գույնով բոլոր ապրանքանիշերի համար»,- նշում է Կոնստանտին Ֆեդորովը, Բելառուսի և Կովկասի Գլխավոր տնօրենը: «Հետազոտությունը ցույց է տալիս, որ կարգավորումն իրականացվում է այն ժամանակ, երբ հարցվածների ճնշող մեծամասնությունը (90%) նույնիսկ չգիտի, թե որն է Միատեսակ փաթեթավորումը: Սա շատ մտահոգիչ է: Այնուամենայնիվ, հարցումները ցույց են տալիս, որ երբ մարդկանց պատշաճ կերպով բացատրվել է թե ինչ է իրենից ներկայացնում Միատեսակ փաթեթավորումը, 69%-ը կարծում է, որ այս արգելքը չի համոզի ծխողներին ծխելը դադարեցնել»։

 

Հետազոտությունը ցույց է տալիս, որ հարցվածների 60%-ը կարծում է, որ պարզ փաթեթավորումը մեծ հավանականությամբ կհեշտացնի կեղծարարների կողմից ծխախոտի փաթեթավորումը և էապես կմեծացնի Հայաստանում վաճառվող ապօրինի ծխախոտի քանակը: Չնայած այս պահին դա մեծ խնդիր չէ, սակայն շատ կարևոր խնդիր է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) համատեքստում:

 

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությանը հաջողվեց փոխել իր իմիջը միջազգային ասպարեզում՝ որպես օրենքը հարգող երկիր, որը պաշտպանում է միջազգային ներդրումները և պահպանում է Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության կողմից կիրառվող կարգավորումների բարելավման սկզբունքները: Միատեսակ փաթեթավորման առաջարկը դեմ է այս ջանքերին: Այն հակասում է նաև ԵՏՄ-ի շրջանակներում ՀՀ պարտավորություններին, որոնք սահմանում են միանման կանոնների համակարգ տարածաշրջանում:

 

Միևնույն ժամանակ ցանկանում ենք շեշտել, որ նախագծում առաջարկված միատեսակ փաթեթավորման պահանջը հակասում է Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 51, 52 և 53-րդ կետերի հիմնական սկզբունքներին, որոնք պարտադիր են միության անդամ-պետությունների համար: Նշված հակասություններից խուսափելու նպատակով ծխախոտի արտադրանքների համար առաջարկվող դրույթները, որոնք կապված են տեխնիկական կանոնակարգերին, այդ թվում նաև փաթեթավորմանը և մակնշմանը, հարկավոր է հեռացնել նախագծից և տվյալ հարցը բարձրացնել ԵՏՄ մակարդակ:

 

Կարևոր է նշել, որ Ավստրալիայում, որտեղ յոթ տարի առաջ ներդրվեց Միատեսակ փաթեթավորում, այդ փորձը ձախողվեց. երկարաժամկետ ծխելու մակարդակի անկումը փաստորեն դադարեց: Համանման պատկեր է նկատվել  Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում: Ֆրանսիայի հանրային իշխանությունների կողմից հրապարակված և Ֆրանսիայի առողջապահության նախարարի կողմից մեկնաբանված տվյալները ցույց են տալիս, որ Միատեսակ փաթեթավորումը որևէ տեսանելի ազդեցություն չի ունեցել ծխախոտի վաճառքի վրա: Սա նաև համահունչ է վերջին փորձագիտական վերլուծություններին, որոնք ցույց են տալիս, որ Միատեսակ փաթեթավորման գործարկումը Ֆրանսիայում կամ Մեծ Բրիտանիայում ծխախոտի սպառման վրա նկատելի ազդեցություն չի ունեցել:

 

«Հայաստանի հասարակությունը հայտնել է իր կարծիքը: Մենք կոչ ենք անում Ազգային ժողովին լսել նրանց հուզող իրական խնդիրները և կենտրոնացնել ռեսուրսները իրոք կարևոր հարցերի վրա, փոխարենը իրականացնելու այնպիսի քաղաքականություն, որը հայտնի է, որ այլուր ձախողվել է», - եզրափակում է Կոնստանտին Ֆեդորովը:

 

«Ջեյ Թի Այ» ընկերության մասին

 


«Ջեյ Թի Այ» ընկերությունը, լինելով Japan Tobacco ընկերությունների խմբի անդամ, հանդիսանում է միջազգային առաջատար ծխախոտ և նորարար ծխախոտային արտադրատեսակներ արտադրող ընկերություններից մեկը: Հայկական շուկայում այն ներկայացնում է համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են՝ Winston, Camel, Sobranie, LD, Monte Carlo և Donskoy Tabak-ը: JTI-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում։ Ընկերությունն իր գործունեությունը ծավալում է աշխարհի ավելի քան 130 երկրներում և ամբողջ աշխարհում ունի ավելի քան 45 000 աշխատակից: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկությունները համար այցելեք՝ www.jti.com  

 

Հետազոտության ամբողջական արդյունքները հասանելի են այս հղումով 
 

ՀՀ Գլխավոր դատախազությունում 2 տարվա ընթացքում 2 միլիոն 676 հազար դոլար պարգեւավճար է ստացվել Ամերիա Սերունդ. 2012թ.-ից երիտասարդների կողքին Վարպետության դասեր լավագույն դաշնակահարների համար Մալթայի միջազգային փառատոնի շրջանակներում Բերման ենթարկված տղամարդը խոստովանել է նախկինում կատարած գողությունները Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու համար մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ նախկին պետին «Ժամանակին Հռոմ գնալը երազանք էր». Բագրատյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Կին զինծառայողները հանդիսավոր երդվել են Տվյալներ են ստացվել կեղծ օգտատերերի միջոցով ահաբեկչության կոչերի տարածման վերաբերյալ . ԱԱԾ Երվանդ Մանարյանի հուղարկավորության հանձնաժողով է ստեղծվել Մոսկվայում սկսել են դեմքի ճանաչման համակարգ կիրառել՝ կորոնավիրուսի կարանտինը վերահսկելու համար Այո, 50 եվրոյով Հռոմ գնալը աշխարհընկալումը փոխելու, լավը վերցնելու հնարավորություն է. Ատոմ Ջանջուղազյան Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդն արգելելու վերաբերյալ նիստին փոխվեց պատասխանող կողմը Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում. Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա Հանդիպում Արցախի ՊՆ-ում. քննարկվել է զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցը Մեկնարկում է «Սպորտային սերունդ» ծրագիրը. Մրցույթին կարող են մասնակցել դպրոցները Հայաստան մուտք գործող 2,7 մլն ուղեւոր զննվել է, 383-ի մոտ նկատվել են վարակիչ հիվանդությունների ախտանշաններ Հայաստանի 10 լավագույն մարզիկների պարգեւատրումը (ուղիղ) «Իմ ընտանիքն էլ զգաց այս երջանկությունը». Սեփական տուն՝ երկրաշարժից 32 տարի անց Իդլիբում խնդիրը կհաջողվի լուծել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը «մի կողմ քաշվի». Թուրքիայի պաշտպանության նախարար
website by Sargssyan