Ինչո՞ւ հենց Սուրեն Պապիկյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին հայտնի դարձավ, որ «Այո»-ի շտաբը ղեկավարելու է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: 

Այստեղ, իհարկե, տարօրինակ ու զարմանալի ոչինչ չկա, քանի որ Պապիկյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է, առավել ևս, որ Պապիկյանը գլխավորել է նաև 2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը։ 

Սակայն, «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս որոշումը կապված չէ միայն այն հանգամանքի հետ, որ ֆորմալ առումով նա ՔՊԿ ղեկավարն է: Իրականում, հասկանալի է, որ ՔՊԿ վարչության նախկին ֆորմալ նախագահների ժամանակ էլ (Արայիկ Հարությունյան, Սասուն Միքայելյան), այդ կուսակցության իրական ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է եղել և կա: 

Ըստ մեր իշխանական աղբյուրների, առաջնային նշանակություն ունի այն հանգամանքը, որ Պապիկյանը այն հազվագյուտ անձանցից է, ում, մեր զրուցակցի խոսքերով, «գրեթե անվերապահ վստահում է Փաշինյանը. գրեթե, որովհետև վարչապետը ոչ մեկին անվերապահ չի վստահում»։ 

Մյուս կողմից, կարևոր հանգամանք է այն, որ Պապիկյանն ամբողջովին տիրապետում է վարչական ռեսուրսներին, մարզերում տիրող իրավիճակին, մարզպետների հնարավորություններին, ճանաչում է համայնքների՝ իշխանություններին հավատարիմ ու անկախ ղեկավարներին։ 

Մի խոսքով, գիտի բոլոր ուժեղ ու թույլ կողմերը: Սակայն Պապիկյանի նշանակումն ինքնին տեղիք է տվել տարաբնույթ կասկածների, որ հենց վերոնշյալը հաշվի առնելով՝ իշխանությունները առավելագույնս կարող են կիրառել վարչական ռեսուրսը, եթե զգացին, որ հանրաքվեին անհրաժեշտ մասնակցություն, առավել ևս «Այո»-ի անհրաժեշտ քանակ չեն կարողանում ապահովել։ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

ՀՀ Գլխավոր դատախազությունում 2 տարվա ընթացքում 2 միլիոն 676 հազար դոլար պարգեւավճար է ստացվել Ամերիա Սերունդ. 2012թ.-ից երիտասարդների կողքին Վարպետության դասեր լավագույն դաշնակահարների համար Մալթայի միջազգային փառատոնի շրջանակներում Բերման ենթարկված տղամարդը խոստովանել է նախկինում կատարած գողությունները Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու համար մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ նախկին պետին «Ժամանակին Հռոմ գնալը երազանք էր». Բագրատյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Կին զինծառայողները հանդիսավոր երդվել են Տվյալներ են ստացվել կեղծ օգտատերերի միջոցով ահաբեկչության կոչերի տարածման վերաբերյալ . ԱԱԾ Երվանդ Մանարյանի հուղարկավորության հանձնաժողով է ստեղծվել Մոսկվայում սկսել են դեմքի ճանաչման համակարգ կիրառել՝ կորոնավիրուսի կարանտինը վերահսկելու համար Այո, 50 եվրոյով Հռոմ գնալը աշխարհընկալումը փոխելու, լավը վերցնելու հնարավորություն է. Ատոմ Ջանջուղազյան Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդն արգելելու վերաբերյալ նիստին փոխվեց պատասխանող կողմը Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում. Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա Հանդիպում Արցախի ՊՆ-ում. քննարկվել է զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցը Մեկնարկում է «Սպորտային սերունդ» ծրագիրը. Մրցույթին կարող են մասնակցել դպրոցները Հայաստան մուտք գործող 2,7 մլն ուղեւոր զննվել է, 383-ի մոտ նկատվել են վարակիչ հիվանդությունների ախտանշաններ Հայաստանի 10 լավագույն մարզիկների պարգեւատրումը (ուղիղ) «Իմ ընտանիքն էլ զգաց այս երջանկությունը». Սեփական տուն՝ երկրաշարժից 32 տարի անց Իդլիբում խնդիրը կհաջողվի լուծել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը «մի կողմ քաշվի». Թուրքիայի պաշտպանության նախարար
website by Sargssyan