«Հեր­թա­կան մա­նի­պու­լյա­ցի­ան». եթե գույնզ­գույն ակ­նոց­նե­րով ես նա­յում իրա­վի­ճա­կին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի բանկային համակարգն առաջատար և կարևորագույն ճյուղերից է, որի կայուն և անխափան աշխատանքից է հիմնականում կախված Հայաստանի տնտեսության առաջընթացը։ 

Եվ տևական ժամանակ վարչապետ Փաշինյանը ցուցանիշներ է ներկայացնում տնտեսության տարբեր հատվածներում տիրող իրավիճակի մասին, սակայն բանկային սեկտորը դուրս էր մնում վերջինիս ուշադրությունից։ 

Եվ ահա օրերս վարչապետը իր ֆեյսբուքյան էջում վերջապես անդրադարձավ այս հարցին, սակայն միայն բանկային ժամկետանց վարկերի դինամիկայի տեսանկյունից։ Ըստ նրա, ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ ժամկետանց վարկերի կշիռը նախորդ տարվա ընթացքում նվազել է և կազմել ռեկորդային ցածր՝ 0,85%, որը վկայում է Հայաստանի բանկային համակարգի կայունության ամրապնդման և քաղաքացիների վճարունակության մակարդակի բարձրացման մասին։ 

Վարչապետի ներկայացրած թվերը տարբեր տնտեսագետների և մասնագետների շրջանում տարակուսանքի տեղիք տվեցին։ 

Նրանցից շատերն այն կարծիքին են, որ այդ ցուցանիշներում մանիպուլ յացիայի դրսևորումներ կան, քանի որ դրանք ամբողջական պատկերացում չեն տալիս իրական վիճակի մասին։ 

Եվ անգամ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, թե «վարչապետ Փաշինյանը բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ ժամկետանց վարկերի 0,85% ցուցանիշի մասով իրականացրել է հերթական մանիպուլ յացիան»։ 

Ըստ Թանդիլ յանի, իրականում ժամկետանց վարկերի ծավալը ավելի քան 10 անգամ ավելին է, քան նշված է վարչապետի գրառման մեջ։ 

Նույնիսկ ոչ տնտեսագետ քաղաքացիների համար էլ վարչապետի ներկայացրած ցուցանիշները արժանահավատ չեն, քանի որ Հայաստանում վարկերի տոկոսները շարունակում են բարձր մնալ, իսկ դրա հետ մեկտեղ մարդկանց եկամուտների զգալի ավելացում չկա, մի քանի հազար դրամով աշխատավարձերի ու թոշակների ավելացումն էլ չի կարող էական նշանակություն ունենալ ժամկետանց վարկերի կշռի նվազման համար։ 

Այս առումով կարևոր է նաև երկարաձգված վարկերի ցուցանիշը։ Խոսքն այն վարկերի մասին է, որոնց ժամկետները վերաձևակերպվել և երկարաձգվել են, որոնց վարչապետը նախընտրել է չանդրադառնալ։ 

Սակայն եթե երկրի վարչապետը անդրադառնում է տնտեսության որոշակի հատվածում առկա իրավիճակին, ապա այն պետք է ներկայացնի համալիր ձևով, այլ ոչ թե հրապարակի միայն այն ցուցանիշները, որոնք իրեն են ձեռնտու։ 

Հետաքրքրության արժանի են նաև այն ցուցանիշները, որ սպառողական վարկերը, որոնք տրամադրվում են բնակչությանը սպառման ապրանքներ գնելու կամ կենցաղային ծառայությունների դիմաց վճարելու համար, 2019-ին աճել են 32 %-ով։ 

Որպես կանոն, սպառողական վարկի առկայությունը հանգեցնում է բնակչության պարտքերի մեծացմանը հատկապես այն պարագայում, երբ դրան զուգահեռ բնակչության եկամուտների աճ չի նկատվում։ 

Բացի այդ, այս օրերին բանկային համակարգը սկսել է լուրջ խնդիրների բախվել՝ կապված ավտոմոբիլային շուկայում նկատվող լճացման գործընթացի հետ։ Վերջին տարիներին բանկերը հետևողականորեն վարկավորել են այս շուկան, իսկ վարկառուները այդ գումարներով ավտոմեքենաներ են ներկրել երրորդ երկրներից և վաճառել։ 

Համաձայն փորձագիտական գնահատականների, սպառողական վարկերի աճի մեծ մասը հենց ուղղված է եղել ավտոմեքենաների գնմանը: 

Վաճառված ավտոմեքենաների հիմնական մասը բաժին է ընկել Ղազախստանին, սակայն ղազախական կողմը վերջերս ավտոներկրողների համար սկսել է սահմանափակումներ կիրառել, որով նախատեսվում է ԵԱՏՄ-ից ներմուծված ու Ղազախստանում հաշվառված ավտոմեքենաները իրենց երկրում համարել անօրինական։ 

Այս իրավիճակում Հայաստան ներկրված ավտոմեքենաների վաճառքի տեմպը մեծապես դանդաղելու է, և ավտոներկրողները դժվարությամբ են կարողանալու մարել իրենց կուտակած վարկային պարտավորությունները՝ արգելակելով բանկային ոլորտի կայուն աճը։ 

Ուստի այս խնդիրը կառավարության համար պետք է լինի հատուկ ուշադրության առարկա: Խնդիրները պետք է հաղթահարել դրանք լուծելով, այլ ոչ թե ջայլամային քաղաքականությամբ դրանք քողարկելով ու կուտակելով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Պայուսակը թողնել մուտքի մոտ, ախտահանել հեռախոսը․ նախարարության հրապարակած՝ տուն վերադարձի կանոնները Քնեք առանձին մահճակալներում. նախարարությունը պարզաբանում է` ինչպես ապրել ռիսկի խմբի անձանց հետ Մոսկվայում սահմանվում է ինքնամեկուսացման ռեժիմ բոլոր բնակիչների համար․Քաղաքապետարան Ոստիկաններն այսօր հայտնաբերել են 223 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հրատապ առաջարկները Չինաստանում հնարավոր է կորոնավիրուսով վարակվելու նոր ալիք․ Սինհուա Վարակի դեմ վրացական կառավարության արդյունավետ պայքարի գրավականներից է լարիի կարանտինը.Հրանտ Բագրատյան Ընթանում է Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը. Ուղիղ Եթե Ալեքսանյանը սա կուտի, ես էլ կուտեմ․ քաղաքացին պնդում է, որ դուստրը թունավորվել է «Երեւան Սիթի»-ից գնած մսամթերքից Օրենսդրական փաթեթը թույլ կտա օնլայն ստանալ տեղեկություն կորոնավիրուս ունեցողների շփման շրջանակի վերաբերյալ․Ավինյան Ո՞ր չվերթները կկայանան մարտի 30-ին․ քաղավիացիայի կոմիտեի հայտարարությունը Վրաստանը և Ռուսաստանը Հայաստանի բեռների համար կապահովեն «կանաչ գոտի» Մեզ հաջողվեց ժամերի ընթացքում ալկոգելի արտադրություն ձեւավորել. Արայիկ Հարությունյան Արցախում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ այս պահին չկան Իտալիայում մահացել է կորոնավիրուսով վարակված հայազգի բժիշկ Ղեւոնդ Մուրադյանը «Քշիշտոֆ Պենդերեցկու կորուստը ես համարում եմ իմ սեփականը». Սերգեյ Սմբատյան Կառավարությունը միանվագ նպաստի տեսքով կաջակցի հարկադիր պարապուրդի մեջ գտնվողներին Դիմակ չեն կրել, հեռավորությունը չեն պահել. ինչո՞ւ է դադարեցվել սուպերմարկետների աշխատանքը Հայաստանի զարգացումը Դևեջյանի համար առաջնային խնդիր էր․նախագահի ցավակցական ուղերձը ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է փողոց դուրս գալու կանոնները
website by Sargssyan