Զբո­սաշր­ջու­թյան կո­մի­տեն էլ կնե­րառ­վի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» N 884-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից օգտվողների ցանկում ներառել նաև էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն: 

Նախագիծը մշակել է զբոսաշրջության կոմիտեն: Գործընթացում ներգրավված գերատեսչություններն են ազգային անվտանգության ծառայությունը և վիճակագրական կոմիտեն: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ զբոսաշրջությունը կարևոր դեր է խաղում Հայաստանի տնտեսության և սոցիալական կյանքում, դրա համար մեծ է վիճակագրական տվյալների պահանջն այդ բնագավառում: 

Մեր երկրում պաշտոնական վիճակագրությունը, այդ թվում նաև զբոսաշրջության բնագավառում, վարում է վիճակագրական կոմիտեն:

 Հայաստանում ներգնա և արտագնա զբոսաշրջիկների ընդհանուր թվաքանակի հաշվարկման համար հիմք է հանդիսանում սահմանային անցման կետերում ուղևորների հաշվառման արդյունքում արձանագրված` ՀՀ ժամանողների և ՀՀ-ից մեկնածների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը, ստացված ԱԱԾ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով (ՍԵԿՏ), ինչպես նաև՝ «Ժամանողների և մեկնողների ընտրանքային հետազոտության» արդյունքները, ինչը ներկա պայմաններում բավարար ճշգրտություն չի ապահովում զբոսաշրջության վիճակագրության վարման համար: 

Հավաքված տվյալների հիման վրա իրականացվում են վերլուծություններ, որը հնարավորություն է տալիս բացահայտել Հայաստանի զբոսաշրջության ոլորտի դրական և բացասական կողմերը, վերանայել զբոսաշրջության ռազմավարությունը, մշակել զբոսաշրջային նոր փաթեթներ և բարելավել զբոսաշրջության ոլորտում իրականացվող ծառայությունների որակը: 

Նշվում է, որ զբոսաշրջության վիճակագրության վարման գործող մեթոդաբանության, ՀՀ սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակի վերաբերյալ առավել ճշգրիտ տվյալների ստացման նպատակով բազմիցս շահագրգիռ կողմերի հետ համատեղ կայացել են մի շարք աշխատանքային քննարկումներ, որի արդյունքում ձևավորվել է ընդհանուր ընկալում, որ սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգի օգնությամբ հնարավոր է էապես բարելավել զբոսաշրջության վիճակագրությունը`ապահովելով առավելագույն ճշգրտությամբ տվյալներ Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակի վերաբերյալ, այդ թվում` ըստ քաղաքացիության, սեռատարիքային խմբերի և սահմանային անցման կետերի: 

Դա հնարավոր է իրականացնել համապատասխան համակարգչային ծրագրի կիրառմամբ: 

Այդ նպատակով մշակվել և 2018 թվականի ապրիլի 12-ին N 14 արձանագրային որոշմամբ կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ-ում զբոսաշրջության վիճակագրության վարման մեթոդի կատարելագործմանն ուղղված միջոցառումներին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշումը, որի նպատակն է վերը նշված համակարգի օգնությամբ էապես բարելավել զբոսաշրջության վիճակագրությունը` ապահովելով առավելագույն ճշգրտությամբ տվյալներ Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակի վերաբերյալ: 

Զբոսաշրջության կոմիտեն հայտարարել է կազմակերպության ընտրության մրցույթ, հաղթող է ճանաչվել «Զենտա» ՍՊԸ-ն, որը ներկայումս մշակում է համակարգչային ծրագիր։ Այն պետք է վերլուծի ՍԷԿՏ համակարգ մուտքագրված անձանց սահմանահատումների տվյալները` առանձնացնելով այն անձանց քանակները, ովքեր ՄԱԿ Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության մեթոդաբանությանը և «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքին համապատասխան համարվում են զբոսաշրջիկներ: 

Հաշվի առնելով այս և մի շարք այլ խնդիրներ, առաջարկվում է, ի թիվս այլ պետական մարմինների, զբոսաշրջության կոմիտեն ևս ներառել ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից օգտվողների ցանկում: 

Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը և կատարված փոփոխությունները կնպաստեն կարճ ժամկետներում ՀՀ ժամանումների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության ստացմանը, ինչի միջոցով հնարավոր կդառնա զբոսաշրջության կոմիտեի կողմից վիճակագրական վերլուծությունների, հետազոտությունների, ինչպես նաև ոլորտում պետական քաղաքականության մշակմանն ու իրականացմանն ուղղված աշխատանքների առավել արդյունավետ կատարումը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

«Ժամանակին Հռոմ գնալը երազանք էր». Բագրատյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Կին զինծառայողները հանդիսավոր երդվել են Տվյալներ են ստացվել կեղծ օգտատերերի միջոցով ահաբեկչության կոչերի տարածման վերաբերյալ . ԱԱԾ Երվանդ Մանարյանի հուղարկավորության հանձնաժողով է ստեղծվել Մոսկվայում սկսել են դեմքի ճանաչման համակարգ կիրառել՝ կորոնավիրուսի կարանտինը վերահսկելու համար Այո, 50 եվրոյով Հռոմ գնալը աշխարհընկալումը փոխելու, լավը վերցնելու հնարավորություն է. Ատոմ Ջանջուղազյան Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդն արգելելու վերաբերյալ նիստին փոխվեց պատասխանող կողմը Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում. Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա Հանդիպում Արցախի ՊՆ-ում. քննարկվել է զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցը Մեկնարկում է «Սպորտային սերունդ» ծրագիրը. Մրցույթին կարող են մասնակցել դպրոցները Հայաստան մուտք գործող 2,7 մլն ուղեւոր զննվել է, 383-ի մոտ նկատվել են վարակիչ հիվանդությունների ախտանշաններ Հայաստանի 10 լավագույն մարզիկների պարգեւատրումը (ուղիղ) «Իմ ընտանիքն էլ զգաց այս երջանկությունը». Սեփական տուն՝ երկրաշարժից 32 տարի անց Իդլիբում խնդիրը կհաջողվի լուծել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը «մի կողմ քաշվի». Թուրքիայի պաշտպանության նախարար Խոշոր վթար «Չայնիի» ոլորաններում. DAF բեռնատարը շրջվել է ու մասամբ փակել է ճանապարհը (ֆոտո) Բակո Սահակյանը Արցախի Քննչական կոմիտեի նախագահին դասային աստիճան է շնորհել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՓԵՏՐՎԱՐԻ). Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանի կենտրոնում նախաձեռնվում է «անդադար ակցիա» Սպանված զինվորի մորը տղայի նկարով նամակ են գրել. «Մամ ջան, ոնց ես», տակն էլ՝ «պաչիկ» Հայաստանը վտանգի է ենթարկվում «դառնալ դաշտ, որտեղ տեղի են ունենում մի քանի խաղացողների գործողություններ»
Ինչ հիվանդություններ են բնորոշ Ձեզ՝ ըստ ծննդյան ամսի Կանանց 4 վատ սովորություններ, որոնք գաղտնի սիրում են բոլոր տղամարդիկ ԹԵՍՏ. Ո՞ր ընտանիքն է ամենահամերաշխը. Պատասխանը շատ բան կպատմի ձեր մասին Կենդանակերպի 4 զույգ, որոնց անգամ Աստված բաժանել չի կարող. Գտա՞ք ձեզ այս ցանկում Ահա թե ինչպես 1 րոպեում վերադարձնել այն քարտը, որը «կուլ է տվել» բանկոմատը Հիվանդների 90%-ը չգիտի,որ ավիտամինոզ ունի, անգամ չգիտի, թե դա ինչ է. ահա 6 գլխավոր նախանշան, որ չի կարելի անտեսել Ուշադիր զննեք․ կա՞ արդյոք Ձեր դաստակին այս հազվագյուտ հանդիպող գծերը: Ահա թե ինչ են դրանք նշանակում․․․ Էլեկտրաշոկեր. անասուններին զսպելու գործիքից՝ անհատական պաշտպանության միջոց Ես ամուսնալուծվել եմ սկեսուրիս պատճառով և ուզում եմ, որ իմ պատմությունը իմանան բոլոր կանայք և դասեր քաղեն… 2020 թվականին նկարահանած ամենահանելուկային դեպքերը
website by Sargssyan