ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՓԵՏՐՎԱՐԻ). Հա­յաս­տա­նի ազ­գա­յին հա­վա­քա­կա­նը առա­ջին ու առայժմ վեր­ջին ան­գամ ՖԻ­ՖԱ-ի վար­կա­նի­շա­յին ա­ղյու­սա­կում ան­նա­խա­դեպ բարձր տեղ է զբա­ղեց­րել

ՏՈՆԵՐ

Ռադիոյի համաշխարհային օր, Պահպանակի համաշխարհային օր, Հայաստան՝ Տրնդեզ։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

 1770- ծնվել է Ամենայն հայոց կաթողիկոս, ազգային-ազատագրական շարժման գործիչ Ներսես Ե Աշտարակեցին։ 

1812 -Ռուս-պարսկական պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Սուլթան-Բուդեի ճակատամարտը Տրոիցկու ռուսական գումարտակի և Ղարաբաղի խանություն ներխուժած Աբբաս-Միրզայի պարսկական բանակի միջև։ Չնայած այդ ճակատամարտը վճռորոշ չի եղել պատերազմի ավարտի համար, բայց դրա արդյունքում աճել է պարսկական բանակի ռազմական ոգին, և որոշակիորեն ընկել ռուսական բանակի հեղինակությունը տեղաբնակների մոտ։ 

1883 - ծնվել է հայկական ծագումով ռուս դերասան և ռեժիսոր Եվգենի Վախթանգովը։ 

1894 - ծնվել է դերասան Համբարձում Խաչանյանը։ 

1921- Լոռու «չեզոք գոտում» ապստամբություն է սկսվել, և վրացական ճակատ տեղափոխված զորքերը 11-րդ բանակի մյուս ստորաբաժանումների հետ ձեռնամուխ են եղել Վրաստանի խորհրդայնացմանը։ Իսկ Արագածի ստորոտում վերաբնակված սասունցիները ապստամբություն են սկսել խորհրդային իշխանության դեմ և մի քանի օրում ազատագրել Աշտարակը, Էջմիածինը, Բաշ-Գառնին, Ներքին Ախտան (Հրազդան) և այլ բնակավայրեր։ 

1938-գնդակահարվել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի գլխավոր քարտուղար Գևորգ Ալիխանյանը։ 

1946- ծնվել է քաղաքական գործիչ, մաթեմատիկոս, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը։ 

1988-Ստեփանակերտում տեղի է ունեցել ժողովրդական առաջին ցույցը, որի ժամանակ բարձրացվել է ԼՂՀ-ն Հայաստանին միացնելու հարցը։ 

2008- Երևանում ստորագրվել է «Հայկական երկաթուղու» համակարգը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը փոխանցելու վերաբերյալ կոնցեսիոն պայմանագիրը: 

2014 - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը առաջին ու առայժմ վերջին անգամ ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում բարձրացել է աննախադեպ 30-րդ տեղը։ 

2017-Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Վարդան Օսկանյանը նախընտրական դաշինք կազմելու մասին համաձայնագիր են ստորագրել՝ հայտարարելով, որ երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալ է պետք: 

2018-Երևանի ավագանու՝ տարվա առաջին նիստի հանդիսավոր մեկնարկը րոպեներ անց վերածվել է ծեծկռտուքի, որը սկսվել է այն բանից հետո, երբ «Երկիր ծիրանի» կուսակցության անդամները փորձել են քաղաքապետին մատուցել Նուբարաշենի բնակիչների նվերը՝ գարշահոտ կոյուղաջուրը։

ԱՇԽԱՐՀ

1241 -տեղի է ունեցել մոնղոլների ներխուժումը Լեհաստան։ Բայդարի ղեկավարած մոնղոլական ջոկատը Տուսկի մոտ ջախջախել է կրակովյան զորահրամանատար Վլադիմիրի գլխավորած լեհական աշխարհազորը։ 

1542 -Թաուերում մահապատժի է ենթարկվել Անգլիայի թագավոր Հենրիխ 8-րդի հինգերորդ կին Եկատերինա Հովարդը ամուսնական դավաճանության մեղադրանքով։ 

1571 –վախճանվել է իտալացի նկարիչ, քանդակագործ Բենվենուտո Չելինին։ 

1668 –Պորտուգալիայի անկախության համար մղված պատերազմի արդյունքում Լիսաբոնում Անգլիայի միջնորդությամբ Իսպանիան կնքել է հաշտության պայմանագիր, որով պաշտոնապես ճանաչել է Պորտուգալիան որպես անկախ երկիր։ 

1689- Անգլիայում ավարտվել է, այսպես կոչված, Փառավոր հեղափոխությունը։ 

1729 - Ռաշթ քաղաքում Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է առևտրական պայմանագիր։ 

1739 -Պարսկաստանի շահ Նադիր-շահ Ավշարը, որը մտել էր Հնդկաստան և արագորեն գրավել այն, Դելիի մոտ ջախջախել է Մեծ Մոնղոլների Կայսրության բանակը։ 

1769- ծնվել է ռուս նշանավոր գրող Իվան Կռիլովը, որը հայտնի է իր առակներով։ 

1777 -Փարիզում ձերբակալել և Վենսենյան բերդում փակել են մարքիզ դը Սադին, որը մեղադրվել է աղջիկներ առևանգելու և նրանց բռնաբարելու, թունավորելու և սոդոմիայի մեջ։ 

1858 -անգլիացի հետազոտողներ սէր Ռիչարդ Բերտոնը և Ջոն Սպիկը, փորձելով գտնել Նեղոսի ակունքները, հայտնագործել են Կենտրոնական Աֆրիկայի խոշորագուն լիճ Տանգանիկան։ 

1859 -Մոսկվայում բացվել է կանանց առաջին գիմնազիան։ 

1873- ծնվել է ռուս նշանավոր օպերային երգիչ Ֆեոդոր Շալյապինը։ 

1883- վախճանվել է գերմանացի մեծ երգահան, դիրիժոր, երաժշտական տեսաբան Ռիխարդ Վագները։ 

1895- Լյումիեր եղբայրներն իրենց հայտնագործած նկարահանման և պրոյեկտման կինոապարատի համար ստացել են արտոնագիր։ 

1903 - ծնվել է բելգիացի գրող Ժորժ Սիմենոնը։ 1917 -Փարիզում ձերբակալել են լեգենդար հետախույզ Մատա Խարիին։ 

1918- ԽՍՀՄ-ում մտցվել է Գրիգորյան օրացույցը ։ 

1923 -Պետրոգրադում սպանվել է հանրահայտ բանդիտ Լյոնկա Պանտելեևը։ 

1924 - ՌՍՖՍՀ կազմում ստեղծվել է ներկայիս Ստավրոպոլի երկրամասը։ 

1931 - Նյու Դելին դարձել է Հնդկաստանի մայրաքաղաք։ 

1934 - խորհրդային «Չել յուսկին» նավը խորտակվել է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում։ 

1950 - վախճանվել է իտալացի գրող Ռաֆայել Սաբատինին։ 

1960 -Սահարա անապատի Ռեգգան օազիսի շրջանում ֆրանսիացիները իրականացրել են իրենց առաջին ատոմային ռումբի փորձարկումը։ 

1972-տեղի է ունեցել 11-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի փակումը (Սապպորո, Ճապոնիա)։ 

1974 -ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ քաղաքացիությունից զրկվել և երկրից արտաքսվել է գրող Սոլժենիցինը։ 

1978 - ծնվել է նորվեգացի զանգվածային մարդասպան Անդերս Բրեյվիկը։ 

1980- մեկնարկել են 13-րդ Ձմեռային օլիմպիական խաղերը (Լեյք Փլեսիդ, ԱՄՆ)։ 

1983 -Թուրինի «Cinema Statuto» կինոթատրոնում «Անհաջողակները» ֆիլմի ցուցադրության ժամանակ բռնկված հրդեհի պատճառով զոհվել է 64 հանդիսատես։ 

1988- տեղի է ունեցել 15-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի բացումը (Կալգարի, Կանադա)։

Կամո Խաչիկյան

«Ժամանակին Հռոմ գնալը երազանք էր». Բագրատյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Կին զինծառայողները հանդիսավոր երդվել են Տվյալներ են ստացվել կեղծ օգտատերերի միջոցով ահաբեկչության կոչերի տարածման վերաբերյալ . ԱԱԾ Երվանդ Մանարյանի հուղարկավորության հանձնաժողով է ստեղծվել Մոսկվայում սկսել են դեմքի ճանաչման համակարգ կիրառել՝ կորոնավիրուսի կարանտինը վերահսկելու համար Այո, 50 եվրոյով Հռոմ գնալը աշխարհընկալումը փոխելու, լավը վերցնելու հնարավորություն է. Ատոմ Ջանջուղազյան Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդն արգելելու վերաբերյալ նիստին փոխվեց պատասխանող կողմը Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում. Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա Հանդիպում Արցախի ՊՆ-ում. քննարկվել է զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցը Մեկնարկում է «Սպորտային սերունդ» ծրագիրը. Մրցույթին կարող են մասնակցել դպրոցները Հայաստան մուտք գործող 2,7 մլն ուղեւոր զննվել է, 383-ի մոտ նկատվել են վարակիչ հիվանդությունների ախտանշաններ Հայաստանի 10 լավագույն մարզիկների պարգեւատրումը (ուղիղ) «Իմ ընտանիքն էլ զգաց այս երջանկությունը». Սեփական տուն՝ երկրաշարժից 32 տարի անց Իդլիբում խնդիրը կհաջողվի լուծել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը «մի կողմ քաշվի». Թուրքիայի պաշտպանության նախարար Խոշոր վթար «Չայնիի» ոլորաններում. DAF բեռնատարը շրջվել է ու մասամբ փակել է ճանապարհը (ֆոտո) Բակո Սահակյանը Արցախի Քննչական կոմիտեի նախագահին դասային աստիճան է շնորհել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՓԵՏՐՎԱՐԻ). Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանի կենտրոնում նախաձեռնվում է «անդադար ակցիա» Սպանված զինվորի մորը տղայի նկարով նամակ են գրել. «Մամ ջան, ոնց ես», տակն էլ՝ «պաչիկ» Հայաստանը վտանգի է ենթարկվում «դառնալ դաշտ, որտեղ տեղի են ունենում մի քանի խաղացողների գործողություններ»
Ինչ հիվանդություններ են բնորոշ Ձեզ՝ ըստ ծննդյան ամսի Կանանց 4 վատ սովորություններ, որոնք գաղտնի սիրում են բոլոր տղամարդիկ ԹԵՍՏ. Ո՞ր ընտանիքն է ամենահամերաշխը. Պատասխանը շատ բան կպատմի ձեր մասին Կենդանակերպի 4 զույգ, որոնց անգամ Աստված բաժանել չի կարող. Գտա՞ք ձեզ այս ցանկում Ահա թե ինչպես 1 րոպեում վերադարձնել այն քարտը, որը «կուլ է տվել» բանկոմատը Հիվանդների 90%-ը չգիտի,որ ավիտամինոզ ունի, անգամ չգիտի, թե դա ինչ է. ահա 6 գլխավոր նախանշան, որ չի կարելի անտեսել Ուշադիր զննեք․ կա՞ արդյոք Ձեր դաստակին այս հազվագյուտ հանդիպող գծերը: Ահա թե ինչ են դրանք նշանակում․․․ Էլեկտրաշոկեր. անասուններին զսպելու գործիքից՝ անհատական պաշտպանության միջոց Ես ամուսնալուծվել եմ սկեսուրիս պատճառով և ուզում եմ, որ իմ պատմությունը իմանան բոլոր կանայք և դասեր քաղեն… 2020 թվականին նկարահանած ամենահանելուկային դեպքերը
website by Sargssyan