Սուրեն Պապիկյանն ու Վրաստանի փոխվարչապետը խոսել են սահմանային Բարեկամության կամրջի շինարարության ծրագրից

Երկօրյա աշխատանքային այցով Վրաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ փետրվարի 12–ին, հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլիի հետ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՏԿԵ լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում պաշտոնյաները քննարկել են բարեկամ երկրների փոխգործակցության տարբեր ուղղություններին առնչվող արդիական հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես՝  կողմերն անդրադարձել են վարչատարածքային բարեփոխումների բնագավառում ձեռնարկված միջոցառումների արդյունավետությանը, համայնքների միավորման և ապակենտրոնացման, ինչպես նաև աղբահանության, աղբավայրերի կառավարման ոլորտներում փորձի փոխանակման հնարավորություններին, ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում՝ Դեբեդ գետի վրա՝ Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում նոր կամրջի կառուցման ծրագրի արդյունավետ իրականացմանը։

Նախարար Սուրեն Պապիկյանը նախ շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և առանձնահատուկ վերաբերմունքի համար՝ ընդգծելով Հայաստանի համար հարևան պետության հետ երկկողմ համագործակցության կարևորությունը։ «Կառուցվածքի և լիազորությունների շրջանակով մեր գերատեսչություններն ունեն բազմաթիվ ընդհանրություններ։ Հայաստանում ներկայումս ընթացող բարեփոխումների այս փուլում մեզ համար չափազանց կարևոր է հաղորդակից դառնալ ենթակառուցվածքային զարգացման և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման այն նախաձեռնություններին, որոնցում վրացական կողմը հաջողություններ է արձանագրել»,-նշել է Սուրեն Պապիկյանը։ Միևնույն ժամանակ նախարարի կողմից կարևորվել է տարածաշրջանային զարգացմանը նպաստող ենթակառուցվածքային ծրագրերի ներդաշնակեցումն ու միասնական օրակարգով առևտրատնտեսական կապերի խորացումը։

Օրակարգային հարցերի թվում նախարար Պապիկյանը խոսել է սահմանային Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա,  նախատեսվող  Բարեկամության կամրջի շինարարության ծրագրից։ Նախարար Պապիկյանը գործընկերների ուշադրությունն է հրավիրել կամրջի նախագծային աշխատանքների ընթացքի վրա և ընդգծել երկկողմ ներգրավվածությունն  ակտիվացնելու ու նախագծի հաստատման գործընթացն արագացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև՝  ծրագրի հաջողության պարագայում վերջինիս ռազմավարական կարևոր նշանակությունը երկու երկրների և տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցության համար։

Ջերմ և անմիջական զրույցի ընթացքում կողմերը կարևորել են փոխվստահության մթնոլորտում հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը՝ առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործման միջոցով։

Հայտնի են 23 զոհված զինծառայողների անունները Ունենք հայրենակից, ով նռնակներով նետվել է թշնամու խրամատ ու ոչնչացրել նրանց՝ պայթեցնելով ինքն իրեն. Արայիկ Հարությունյան Ունենք 18-ամյա երիտասարդ, ով խոցել է հակառակորդի 9-ը զրահատեխնիկա ու շարունակում է իր ծառայությունը Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 23 զինծառայող․ նրանց մեջ կամավորական կա Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կարևոր հայտարարություն է տարածել Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է կեղծ լուսանկարներ և տեսանյութեր տարածել ԱՀ ՄԻՊ-ը հրապարակել է սպանված քաղաքացիական անձանց տվյալները Արցախի համար հավաքագրվել է ավելի քան 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար Սիրիացի վարձկանը BBC-ին պատմել է, թե ինչպես են իրեն խաբեությամբ բերել հայերի դեմ կռվելու «Գևորգը մահացած հորեղբոր անունն էր կրում, սիրված էր բոլորի կողմից». Ծովազարդում սգում են Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է ադրբեջանական զոհերի մասին Ամուսինս, այո, Արցախում է․ Ո՛չ մեկնելուց ենք հարկ համարել գրել, ո՛չ էլ սպասել է, որ իրեն կանչեն․ Սիրուշո Տեսանյութ. «Ուղիղ մի սուտկա չարչարվել եմ, որ գամ, գնամ սահման». ՌԴ-ից կամավորները եկան Հայաստան Ադրբեջանական դիրքի գրավումը Լուսանկարներ՝ Մարտակերտից, որտեղ թշնամու հարվածից 3 խաղաղ բնակիչ է զոհվել ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է. Մարտերը կդադարեցվեն միայն մեկ դեպքում․ Ալիև Լեւոն Քոչարյանը սահմանին է Մի քանի հարյուր թոշակառուներ խնդրել են իրենց այս ամսվա թոշակը փոխանցել Հայոց բանակին Մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողներից 3-ը Կոտայքի մարզից են․ մարզպետ
Ամուսինս, այո, Արցախում է․ Ո՛չ մեկնելուց ենք հարկ համարել գրել, ո՛չ էլ սպասել է, որ իրեն կանչեն․ Սիրուշո «Դա կանխամտածված ռազմական հանցագործություն է, որը կատարվել է Արցախի մայրաքաղաքի փողոցներում խաղաղ բնակիչների դեմ»․ Սերժ ... Քիմ Քարդաշյանն արխիվային լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով քույրերին նախքան պլաստիկ վիրահատությունները Ո՞վ է Ազատության արձանի բնորդուհին. դեմք, որը ոչ բոլորին է հայտնի Ուղիղ եթերների ժամանակ տեղի ունեցած ամենասկանդալային ու զավեշտալի դեպքերը Որ հիվանդություններն են սրվում կորոնավիրուսից բուժվելուց հետո Իրականություն, թե՞ պատրանք. այսպիսի տորթեր դուք հաստատ դեռ չեք տեսել Շուշաննա Թովմասյանը բալիկի ծննդին ընդառաջ մեկնել է ԱՄՆ Նորապսակ Արուս Տիգրանյանը ցույց է տվել իր ռոմանտիկ նախաճաշն ամուսնու հետ Միհրան Հարությունյանը և Մակտինա Բեբիան բաժանվել են
website by Sargssyan