Հայաստանի իշխանությունները աչք չեն փակի կոռուպցիոն երեւույթների վրա․ Փաշինյան

Երկար տարիներ ասվում է այն մասին, որ սննդամթերքների փորձաքննությունը հանդիսանում է Սննդի անվտանգության տեսչության մարմնի մենաշնորհը, եւ ասում են դա այն դեպքում, որ իշխանությունները ազատականացրել են դաշտը։ Այս մասին փետրվարի 12-ին ԱԺ նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի հարցին։

Խորհրդարանականը, մասնավորապես, նշեց, որ հունվարի 21-ին խմբակցության անունից ինքը հարցում է ուղարկել Սննդի անվտանգության տեսչության մարմնին՝ փորձելով հասկանալ, թե որ լաբորատորիաներում է անցկացվում Հայաստան ներկրվող սննդամթերքների փորձաքննությունը։ Արդյունքում դա հաջողվել է պարզել, սակայն ստացված պատասխանն ավելի շատ հարցեր է առաջացրել։

«Կուզեի հասկանալ, թե ինչով է պայմանվորված նման անհամաչափությունը, քանի որ իմ ունեցած տվյալներով՝ խոսքը միջանձնային կապերի մասին է, ինչով էլ պայմանավորված է նման անհամաչափությունը»,- նշեց պատգամավորը։

Ի պատասխան՝ վարչապետը հավաստիացրեց, որ եթե նման բան հայտնաբերվի, ապա մեղավորները խստագույն պատասխանատվության կենթարկվեն։

«Խորհուրդ եմ տալիս ձեր ունեցած տեղեկությունները ուղարկել իրավապահ մարմիններին։ Անկեղծ ասած՝ չեմ կարող պատասխանել այս հարցին, քանի որ տեղյակ չեմ»,- ասաց Փաշինյանը։

Միաժամանակ, կառավարության ղեկավարը խոստացավ, որ եթե պարզվի, որ նման խնդիրներ իսկապես կան, եւ որ կան շահագրգիռ պաշտոնատար անձինք, ապա նրանք կպատժվեն ամենախիստ կերպով։

«Ենթադրում եմ, որ մենք պետք է գնանք այդ ուղով, եւ նման քննարկումները պետք է տեղի ունենան, որպեսզի պատշաճ վերահսկողություն սահմանվի եւ բացառվի կոռուպցիոն ռիսկերի ցանկացած դրսեւորում։ Այն, որ մենք տեղյակ չենք այդ ամենից, դա լավ է, նշանակում է՝ մենք մասնակից չենք դրան։ Ես հավաստիացնում եմ՝ բացառվում է, որ մենք աչք փակենք որեւէ կոռուպցիոն դրսեւորման վրա»,- ընդգծեց վարչապետը։

Մեկ օրում բացահայտվել է 81 հանցագործություն. անձի առեւանգումը, ալիմենտի վճարումից խուսափում Տղաներին նույնպես պետք է պատվաստել ՄՊՎ-ի դեմ. ամերիկացի բժիշկ Բլումբերգը կարծում է, որ ԱՄՆ նախագահը պետք է փորձառու մենեջեր լինի՝ ի տարբերություն Թրամփի Մահացել է Յուրի Դավթյանը Գործադիրը 10 լավագույն մարզիկներից յուրաքանչյուրին 5 մլն դրամ կհատկացնի. Պարգեւատրումը կլինի վաղը 5 տարում 1,5 մլրդ դոլար պետք է գոյանա հակակոռուպցիոն պայքարի, այդ թվում՝ գողացված միջոցների հետբերման միջոցով. Փաշինյան Նոր զվարճալի Արթ-կերպարներ Depteam-ի կողմից ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը մնացել է 102-րդ տեղում Պանամայում ձերբակալել են 5 տոննա կոկաինով սուզանավ ՊԱԾ-ի հատուկ օպերացիան Ադրբեջանում. հատուկ նշանակության ջոկատները ներխուժել են գործադիր իշխանության շենք ՍԴ-ի հարցը լուծում ենք ու վե՞րջ․․․ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ. անդամների կեսից ավելին ներկա չէին. Օրակարգում ռեկտորի հաշվետվությունն էր «Եթե կարողանում է գիրք բաժանել, թող մեզ ընդունի»․ սեւազգեստ մայրերը՝ Նիկոլ Փաշինյանին Մեծ բիզնես դարձած հոբբի. «Մաթևոսյան Վայն» Ամերիաբանկ. Աշխատավարձային քարտի նոր` շահավետ առաջարկ Այո՞, թե՞ ոչ. ՎիվառոԲեթը խաղադրույքներ է ընդունում ՍՓ հանրաքվեի վերաբերյալ Մասիսում 5 կգ 500 գրամ քաշով երեխա է ծնվել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Փաստացի սկսվել է Ղարաբաղյան շարժումը Վերմիշյանի՝ «աշխարհի ամենագեղեցիկ փողոցի» շենքերը քանդվում են Քաղաքական և դիվանագիտական լայնածավալ մանևրներ իրականացնելու բացառիկություն և հնարավորություն. ինչո՞ւ է արդիականացվում «հայկական հարցը»
website by Sargssyan