Ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել, այդ թվում՝ «Կալաշնիկով»-ներ

Ոստիկանության Նոր Նորքի Ավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում բաժանմունք ներկայացած 77-ամյա տղամարդը հայտնել է, որ ավտոտնակում զենք-զինամթերք կա։ Մեկնած օպերատիվ խումբը ավտոտնակում հայտնաբերել է «Կալաշնիկով» ինքնաձիգ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տղամարդու հայտնածով՝ ինքնաձիգն ու փամփուշտները պատկանել են հանգուցյալ որդուն։ «Կալաշնիկով» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաեւ ոստիկանության Վայքի բաժնում։ Ինքնաձիգը, 5,6 մմ տրամաչափի 100-ից ավելի փամփուշտներն ու փամփշտատուփերը բաժին է բերել Զառիթափ գյուղի 59-ամյա մի բնակիչ։ Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը իրենն է, ձեռք է բերել տարիներ առաջ ու պահել առանձնատան տանիքում։

Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը ձեռք է բերել տարիներ առաջ ու պահել նկուղում։ Ոստիկանության Արմավիրի բաժին եկած Վարդանաշեն գյուղի 41-ամյա մի բնակիչ կամավոր հանձնեց գոմը մաքրելիս գտած երկփողանի որսորդական հրացանը, ականի պայթուցիչը, ինքնաձիգի 20-ից ավելի փամփուշտներն ու փամփուշտների ժապավենը։

Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Ոստիկանության Բաղրամյանի բաժնի պարեկայինների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 11-ին բաժին եկավ Բաղրամյան գյուղի 34-ամյա մի բնակիչ ու կամավոր հանձնեց հանգուցյալ հորը պատկանած գործարանային համարով հրացան, ինքնաձիգի պահունակ ու տարբեր տրամաչափի 130 փամփուշտ։ Դիլիջանի 47-ամյա մի բնակիչ էլ ոստիկանության Դիլիջանի բաժնում կամավոր հանձնել է երկփողանի հրացան՝ նախատեսված 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, ինչպես եւ 7,62 մմ տրամաչափի 20-ից ավելի փամփուշտ։

Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Տանիքում գտած նռնակը, նռնակի պայթուցիչը, ինքնաձիգի 30-ից ավելի փամփուշտներն ու ինքնաձիգի պահեստատուփը ոստիկանության Ապարանի բաժնում կամավոր հանձնել է Ապարանի մի բնակիչ։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։ Ոստիկանության Անիի բաժին եկած Շիրակավան գյուղի 34-ամյա մի բնակիչ կամավոր հանձնեց կարճեցված փողով որսորդական հրացան՝ նախատեսված 12 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, ինչպես եւ 5,45 մմ տրամաչափի 7 փամփուշտ։ Տղամարդու հայտնածով՝ զենք-զինամթերքը պատկանել է տարիներ առաջ մահացած պապին։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Ոստիկանության անակնկալ շրջայցերը մայրաքաղաքի տարբեր շրջաններում (վիդեո) Գագիկ Ծառուկյանը մշտապես նվիրված է եղել իր ժողովրդին «Սաղ Սերժնա մեղավոր» պարզունակ իշխանական կռուտիտները հերթական անգամ փուչիկ են․ Աշոտյան Գնալով պետական կոռուպցիայի նմանվող գործարքների՝ հիմա այս իշխանությունը փորձում է բյուջեն լցնել` ֆինանսապես կեղեքելով ողջ հասարակությանը․ Հայկ Մարտիրոսյանը՝ համընդհանուր հարկային հայտարարագրի մասին Մենք հիմա փակուղու մեջ ենք և գնալով վիճակը ծանրանալու է. Ստեփան Դանիելյան Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 355-ով՝ հասնելով 9282-ի Պաշտոնյաների՝ շաբաթվա ամենասկանդալային գրառումները Նիկոլ Փաշինյանը ձեռք է բերել 1970-ականներին արտադրված զենք՝ ներկայացնելով դա որպես ձեռքբերո՞ւմ Իրավիճակն ու գներն անշարժ գույքի շուկայում. երբ բնակարան գնել Պարետի որոշմամբ սհմանափակումներ կկիրառվեն մի շարք տնտեսվարողների նկատմամբ Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր․ Միքայել Մինասյան/տեսանյութ/ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում եմ․ հանդիպեցի կովիդ-դրական մայրիկի՝ իր 4 օրական նորածնի հետ․ Թորոսյան ԱՄՆ-ում ոստիկանությունը ռետինե փամփուշտներով կրակել է լրագրողին (տեսանյութ) Ամբերդ գյուղի ջրատարի մեջ 70-75 տարեկան կնոջ դի է հայտնաբերվել Թրամփը շնորհակալություն է հայտնել Գաղտնի ծառայությանը եւ իր ցասումն է արտահայտել ցուցարարների հանդեպ Նախատեսվում է օրական 1000-ից 2000 թեստի արտադրություն. Փաշինյան Պարետի որոշմամբ՝ արգելվել է 138 տնտեսվարողի գործունեությունը Իսպանիայի ԱՆ-ն թույլ է տվել թիմային մարզումներ անցկացնել հունիսի 1-ից․ Marca Վաղը խոսելու եմ Լանզարոտեի կոնվենցիայի կրթական մասից. ԿԳՄՍ նախարար ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել
website by Sargssyan