Դարի գործարքը. Եղիսաբեթ Երկրորդը վաճառում է բնակարանը Մոսկվայում

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Մոսկվայի անշարժ գույքի ամենամեծ գործակալություններից մեկը պատրաստվում է խոշորագույն գործարքի՝ բնակարանի վաճառք, որը պաշտոնապես պատկանում է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդին։

Թագուհին Ռուսաստանի մայրաքաղաքում չորս բնակարան ունի, որոնցից ամենամեծի մակերեսը կազմում է 320 քառակուսի մետր։ Սակայն թագուհին առայժմ դրանից պատրաստ չէ հրաժարվել. վաճառքի է հանվել 250 քառակուսի մակերեսով բնակարանը, որը գտնվում է Հիսուս Փրկչի տաճարից ոչ հեռու։

Էլիտար անշարժ գույքի վաճառքի պատճառը, ինչպես նաեւ ենթադրյալ գործարքի գումարը չեն նշվում։ Անշարժ գույքի քաղաքային գործակալները կարողացել են միայն մոտավորապես գնահատել թագավորական անշարժ գույքի հնարավոր արժեքը։

«Այդ բնակարաններում մեկ մետրի արժեքը տատանվում է միլիոնից մինչեւ մեկուկես մլն։ Այդ բնակարանների շարքում երկհարկանիները կան։ Դրանց արժեքն արդեն մեկ մետրի համար հասնում է երկու միլիոնի։ Ընդ որում, վաճառքի է հանվել հենց «մեկ հարկանի» բնակարան»,- անշարժ գույքի գործակալ Կոնստանտին Նոսովի խոսքերը մեջբերել է «7days.ru»-ն։

Եղիսաբեթ Երկրորդը վերջին անգամ Ռուսաստանում եղել է 26 տարի առաջ։ Ընդ որում, եթե նա ցանկանա կրկին Մոսկվա ժամանել, նա դեռ երեք բնակարան կունենա, այնպես որ Ռուսաստանի մայրաքաղաքում բնակարանի որոնման հետ կապված խնդիրներ չեն առաջանա։

Իտալիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է հայերին չայցելել Լոմբարդիա և Վենետո Ֆրանսիայում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդները Ծնողը աշակերտների ներկայությամբ ապտակել է ուսուցչուհուն, քաշքշել. հայտարարություն «Անտերություն է». Մեղրու ԲԿ-ում հրաժարվել են զննել մի քանի օր ջերմող երեխաներին Իրանի կառավարության ներկայացուցիչը կոչ է արել չքաղաքականացնել կորոնավիրուսի խնդիրը Կորոնավիրուսը հասավ Ադրբեջան. կան հոսպիտալացվածներ Գողության համար հետախուզվող 31-ամյա Օլեսյան հայտնաբերվել է Կոմիտասի պողոտայում Երեք տղամարդու բերման են ենթարկել. Նրանց մոտ գտել են ծալովի դանակ, մարիխուանա, «G 231» եւ «Ակինետոն» հաբեր Քննարկվել է ճանապարհային քարտեզով 2020 թվականի համար նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը Փաշինյանը Մարտի 1–ին քաղաքացիներին հրավիրում է երթի ՀՀ նախագահը նոր նշանակում է արել Կառավարությունը չի միջամտի բուհերում հայոց լեզվի եւ պատմության բացառման հարցին. նախարար Արարատ Միրզոյանը ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն դիտարկող առաքելությունների հրավերներ է ուղարկել Փետրվարի 17-ից 23-ը հայտնաբերվել է ոչ սթափ 76 վարորդ Ողբերգական ու խոշոր վթար՝ Բերդ-Այգեձոր ճանապարհին. չորս մարդ մահացել է, եւս չորսը վիրավոր է Քարոզարշավին բուհերի ներգրավվածություն չի եղել եւ չի լինելու. Արայիկ Հարությունյան Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի վարչապետին Անկախության օրվա առթիվ 17-ամյա պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ․ Հրազդանի ոստիկանների բացահայտումը «Ես էլի մնում եմ իմ պնդմանը, որ դա հովազ էր». հարձակման ենթարկված քաղաքացի Խոշոր ու ողբերգական վթար Տավուշում. «ՎԱԶ 2107»-ը մխրճվել է «ՄԱԶ» բեռնատարի մեջ. կա 1 զոհ, 7 վիրավոր (ֆոտո)
website by Sargssyan