Երկ­պա­լատ խորհր­դա­րա­նի թե­ման՝ նո­րից օրա­կար­գում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպես հայտնի է, մինի-հանրաքվեից հետո ՀՀ իշխանությունները նախատեսում են էական փոփոխություններ իրականացնել Սահմանադրության մեջ, ինչի համար ստեղծվել է համապատասխան հանձնաժողով: Նախնական տեղեկությունների համաձայն, որոնք պարբերաբար շրջանառում են իշխանության որոշ ներկայացուցիչներն ու նրանց հարող փորձագիտական հատվածը, որոշ դեպքերում նախատեսվում են արմատական փոփոխություններ։ 

«Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ իշխանությունների սեղանին դեռևս սաղմնային փուլում, որպես քննարկելի տարբերակ, դրված է երկպալատ խորհրդարանի գաղափարը, որը ժամանակ առ ժամանակ նախկինում էլ եղել է քննարկման թեմա, սակայն մշտապես մերժվել է: 

Ի դեպ, նախկինում ամենատարածված մոտեցումներից մեկն այն էր, որ Վերին պալատում լինեն բացառապես համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ, իսկ Ստորին պալատում՝ բացառապես մեծամասնական, որպեսզի մարզերի ներկայացուցչականությունը ապահովվի: 

Երկպալատ խորհրդարանի կողմնակիցների մեջ կան այնպիսիք, որոնք առաջարկում են, որ Ստորին պալատում ընդգրկված լինեն նաև ներկայացուցիչներ Արցախից ու Սփյուռքից: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց իշխանության ներկայացուցիչներից մեկը, այս փոփոխությունը կարող է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության մեջ ներառականության տեսակետից առանցքային նշանակություն ունենալ: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 

 

 

Փաշինյանը հաստատել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը Լուկաշենկոն պատմել է Բելառուսում ձերբակալված ՌԴ քաղաքացիների վերաբերյալ Պուտինից ստացած նամակի մասին Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. ընտանիքի 4 անդամները տեղում մահացել են Պաշտպանության նախարարությունը մեկ անձից 8 միլիոն դրամի գնում է կատարել.168.am Գյումրիից և Երեւանից դեպի Ռուսաստան երեք չվերթ կիրականացվի․ դեսպանատուն Ահազանգ է ստացվել, որ 14 տարեկան պատանին ընկել է Հրազդան գետը Մինչև 2022 թվականը Հայաստանում կկառուցվի 52 մոդուլային դպրոց Բեյրութում տեղի ունեցած սարսափելի աղետից հետո հրաժարական եմ տալիս. Լիբանանի տեղեկատվության նախարար 34 տարեկան հասակում կյանքից հեռացել է նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը Ի՞նչ չվերթներ են սպասվում օգոստոսի 10-18ին. մանրամասներ Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի ևս 5189 դեպք Ուշադրություն. Վարորդները կտուգանվեն 300 հազար դրամով, եթե… Բեյրութում ցուցարարները գրոհել են 4 նախարարությունների շենքեր Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված մի քանի պարկուճներ և արնանման հետքեր Ախալքալաքում երեկ տեղի ունեցած սպանության կասկածանքով 27-ամյա հայ երիտասարդ է ձերբակալվել. Վրաստանի ՆԳՆ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է Խղճուկ աշխատավարձիս 1/3-ի չափով տուգանք նշանակելն ինձ գցեց խորը հոգեբանական շոկի մեջ. ԵՊՀ դասախոս Հայաստանում պաղպաղակի արտադրությունը նվազել է Սեպտեմբերի 1-ից դպրոցները կբացվեն, բայց կգործեն հետևյալ կանոնները. նոր որոշում Մահացել է «Ոսկե գլոբուս»-ի կազմակերպիչ Լորենցո Սորիան
website by Sargssyan