Ներքաղաքական հարցերը «կհղկեն» դեսպանները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս Վիեննայում կայացել է Եվրոպայում և միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը, որը նախաձեռնել էր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ 

Պաշտոնական հաղորդագրությունից հայտնի է դառնում, որ հանդիպման ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններին, հայկական դիվանագիտության առջև ծառացած մարտահրավերներին և դրանց հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերին: 

Սակայն Մնացականյանի բուն ասելիքն այլ հարցերի է վերաբերել։ 

«Փաստ» թերթին այս հանդիպման հետ կապված ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել։ Ըստ այդմ, դեսպանների այս տարվա աշխատանքների հետ կապված հիմնական շեշտադրումները կատարվել են ոչ այնքան ավանդույթ դարձած օրակարգային խնդիրների կարգավորման վերաբերյալ՝ Արցախի հիմնահարց, Ցեղասպանության ճանաչման և հայապահպանության հարցեր, այլ (դրանցից զատ) այն առումով, որ չեզոքացվեն առաջիկա հանրաքվեի և ընդհանրապես մի շարք թեմաների հետ կապված եվրոպական կառույցների կողմից տրվող բացասական արձագանքները։ ԱԳՆ մեր աղբյուրը զարմանքով փաստում է, որ առաջին անգամ արտաքին գերատեսչության ներկայացուցիչներին հանձնարարություն է տրվում զբաղվել ներքաղաքական հարցերի հղկման գործընթացով։ 

Մեր զրուցակիցը նաև հավաստում է, որ սա ԱԳՆ պատմության մեջ աննախադեպ գործընթաց է, երբ փաստացի լոկալ խնդիրները դարձել են դոմինանտ։ Ի դեպ, մեր տեղեկություններով, դեսպաններին հատուկ հանձնարարվել է հետևել ՀՀԿ-ի ու արմատական ընդդիմադիր այլ ուժերի ներկայացուցիչների՝ եվրոպական երկրներ կատարած այցերին ու ունեցած հանդիպումներին, առավելագույնս չեզոքացնել այդ այցերի՝ իշխանությունների համար անցանկալի հետևանքները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 

 

 

Ոստիկաններն ասում են, որ յուրաքանչյուրի վրա «պլան է դրված»` օրական տուգանել 20 քաղաքացի. Վարդանյան Չափներդ ճանաչեք. Ինչ «տղայական» զրույց է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի ու Տիգրան Ավինյանի միջև. նույնիսկ «քֆուր» են կերել. «Իրատես» 20 հազար դրամ բաց տարածքում, 50 հազար դրամ փակ տարածքում դիմակ չկրելու համար․ Նախագիծ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՀՈՒԼԻՍԻ). Հայաստանում առաջին անգամ ներկայացվել է Սալվադոր Դալիի 120 աշխատանք Մարզպետների փոփոխություն է սպասվում. Հրապարակ «Պետք է փոխել մտածողությունը և հայեցակարգը. մարդը պետք է կրթվի ողջ կյանքի ընթացքում». «Փաստ» «Մեր հասարակությունը, որպես ընթերցող, բավականին սինթետիկ է». «Փաստ» Շահույթ ստանալու մասին չեն մտածում, այս տարվա առումով որևէ հույս չունեն. «Փաստ» Ինչո՞վ է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան խանգարում իշխանություններին. «Փաստ» Եթե սահմանադրական նորմերը իրական կյանքում ոչինչ չեն փոխում, ապա Սահմանադրության առաքելությունը դառնում է դեկլարատիվ և ձևական. «Փաստ» «Քրեական գործ հարուցելու առիթն առկա էր, ինչո՞ւ ՀՔԾ-ն մերժեց գործի հարուցումը. «Փաստ» Արարատ Միրզոյանն առանձին հարաբերություննե՞ր է հաստատում Կրեմլի հետ. «Փաստ» Ոստիկանապետը խիստ հրահանգներ է տվել ստորաբաժանումներին. «Փաստ» Փաշինյանից հիասթափվել են, սակայն այլ առաջնորդի հարցում դեռ չեն կողմնորոշվել. «Փաստ» Նոր նախագիծ. առաջարկվում է միջինը 4 անգամ ավելացնել դատարաններ դիմելու պետական տուրքի չափը Հնդկաստանը եւ Չինաստանը զորքերը դուրս են բերել Գալվան գետի վիճելի հովտից Արդեն դժոխքում ե՞նք, թե՞ դժոխքի ճանապարհին Պաշտպանության նախարարի կոշտ պատասխանը. անիվը կանգնեցնելու անբարո փորձ Ովքե՞ր կարող են օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառումից Արտակարգ դրությունը երկարաձգվելո՞ւ է եւս մեկ ամսով. Մանե Գեւորգյանի մեկնաբանությունը
website by Sargssyan