Ոչ այն­քան պե­տու­թյան եր­կա­րա­ժամ­կետ շահ, որ­քան իշ­խա­նու­թյուն­նե­րի քա­ղա­քա­կան նպա­տա­կադ­րում­ներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Դեռևս 2018 թվականից վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում էր սահմանադրական փոփոխություններ անելու անհրաժեշտության մասին, սակայն նրա կողմից սահմանադրական փոփոխությունների առաջնահերթությունները ժամանակի ընթացքում փոխվել են։ 2018-ի օգոստոսի 17-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին, հայտարարել էր. 

«Մենք կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ, որի իմաստը կլինի հետևյալը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլև խորհրդարանն ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին»։ 

Սակայն 2019թ.-ին, երբ արդեն Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը խորհրդարանում ձևավորել էր մեծամասնություն, իսկ ինքը նրանց կողմից ընտրվել վարչապետ՝ խորհրդարանի ինքնալուծարման հարցի շուրջ 2018 թվականի օգոստոսյան հանրահավաքի ժամանակ արված հայտարարությունը իսկույն մոռացվեց, քանի որ իշխանությունների համար այդպիսի սահմանադրական փոփոխությունները քաղաքական առումով այլևս որևէ հարց չէին լուծելու։ 

Եվ պատահական չէ, որ արդեն անցյալ տարվա մարտի 19-ին տեղի ունեցած մեծ ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ավելի շատ պետք է կենտրոնանալ «տնտեսական հեղափոխության» վրա և ոչ թե սահմանադրական փոփոխությունների։ 

Իսկ արդեն 2019 թվականի մայիսին, երբ դատարանների վրա ճնշում գործադրելու անհրաժեշտություն առաջացավ, Փաշինյանը կրկին հիշեց սահմանադրական փոփոխությունների մասին և 2019-ի մայիսի 20-ին՝ դատարանների շրջափակման օրը, անդրադարձ կատարեց նաև այդ թեմային՝ Հայաստանում «երաշխավորված անկախ դատական համակարգ» ունենալու կոնտեքստում: 

Նա հայտարարեց, որ եթե Հայաստանում անկախ դատական համակարգ ստեղծելու համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, ապա իրենք կգնան այդ քայլին։ 

Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց արդեն չհանդուրժելով ՍԴ-ի ինքնուրույնությունն ու անկախությունը՝ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունները սկսեց պայմանավորել ՍԴ-ի հարցերը լուծելու անհրաժեշտությամբ։ 

Եվ սահմանադրական փոփոխությունների գործընթացը մեկնարկում է այն ժամանակ, երբ ՍԴ-ի ու իշխանությունների հակադրությունն արդեն իրողություն է, ՍԴ դատավորների նկատմամբ ակնհայտ ճնշումներ են բանեցվում։ 

Ժամանակի ընթացքում Սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակադրումների շուրջ վարչապետի շեշտադրումների փոփոխությունը վկայում է այն մասին, որ այդ պրոցեսը գլխավորապես պայմանավորված է ոչ թե պետության երկարաժամկետ շահով, այլ իշխանությունների քաղաքական նպատակադրումներով։ 

Եթե սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակը դատական համակարգի բարեփոխումներն էին, ապա ինչո՞ւ այն չնախաձեռնվեց 2019 թվականի ընթացքում, երբ դրա համար բոլոր պայմանները ստեղծվել էին, այնինչ իշխանությունները մեկ հոդվածով հանրաքվեի են գնում այն ժամանակ, երբ լրանում է ՍԴ դատավորներին «կամավոր» թոշակի ուղարկելու ժամկետը։ 

Մեկ այլ կարևոր հարցադրում է այն, թե ինչու միանգամից հանրաքվեի չի դրվում սահմանադրական փոփոխությունների ողջ փաթեթը, որ հանրությունը ըստ էության ստիպված չլինի անցնել երկու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեների միջով։ 

Թերևս փաթեթով առաջարկվող սահմանադրական փոփոխությունների բովանդակությունը շատ հարցերով կապված է լինելու ապրիլի 5-ի հանրաքվեի արդյունքներից։

 Իշխանությունները կփորձեն հասկանալ, թե ինչպիսի տրամադրություններ են տիրում ժողովրդի շրջանում՝ արդյոք իրենք ունեն նախկին վստահությունը, թե ոչ, ըստ այդմ էլ կկողմնորոշվեն, թե դրույթային ինչ փոփոխություններ անեն սահմանադրության բովանդակության մեջ, որ հեշտ լինի անցկացնել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 

 

 

Ռոնալդուն ստացել է IFFHS-ի լավագույն ռմբարկուի մրցանակը Ավտովթար Լոռու մարզում. բախվել են КамАЗ-ն ու Ваз 2111-ը Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և ՊՆ աջակցությամբ կանցկացվեն 18-27 տարեկան կանանց 45-օրյա զինվորական վարժանքներ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերում Կառավարությունը հրատապ պետք է դրական լուծումներ գտնի Ռուսաստանի հետ, քանի որ դրանից է կախված մեր բազմամիլիոնանոց հայության ապրուստի խնդիրը. Արման Վարդանյան (տեսանյութ) Որքան էլ մեծ լինի որոշ շրջանակների կամ անձանց կողմից ինձ ցածր մակարդակի դիսկուրսի մեջ ներքաշելու ցանկությունը, ես դա չեմ անելու Տավուշի մարզային փրկարարական վարչության 20 աշխատակիցներ պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով Մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը․ Աշոտյան Կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը մեկնարկում է Business Insider-ը պատմել է՝ ինչպիսին կարող է լինել նոր iPhone 12-ը Գեղարքունիքում 39-ամյա պայմանագրային զինծառայողը «ԶԻԼ»-ով մարտական դիրքերի հարևանությամբ ականի վրա պայթել է «Բժիշկն իմ քրոջը սպանեց» Կասկադյորական ավտովթար Կոտայքի մարզում. Mercedes-ը մխրճվել է ծառերի մեջ Ինչու է բժիշկը ծննդկանին ներարկել դեղամիջոցը, եթե այն հակացուցված է եղել. ինչ են պարզաբանում ԲԿ-ից Արմավիրում կոտրել են եկեղեցու տարածքում գտնվող Հիսուսի արձանը Վարչապետի երկակի ստանդարտները. Հայկ Ֆարմանյան Ռոբերտ Նազարյանը չի կալանավորվի Իսրայելում Հայաստանի դեսպանատուն է բացվել Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հույսը դրել Արմեն Սարգսյանի վրա․ պալատական ինտրիգի ստվերը Նեյմարը երկու խաղով որակազրկվել է «Մարսելի» դեմ խաղից հեռանալու համար
website by Sargssyan